լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
29.04.2013 | անչափահասների իրավունքներ

կոլեկտիվ հանցագործությո՞ւն

կոլեկտիվ հանցագործությո՞ւն
Հունիսի 5-ին Չարենցավանի թիվ 5 դպրոցում մահացել է  տասնամյա Դերենիկ Գասպարյանը: Վաղ առավոտյան Դերենիկին ծնողներն ուղեկցել են դպրոց` մաթեմատիկայի քննություն հանձնելու, սակայն կարճ ժամանակ անց լուր են ստացել, որ երեխան դպրոցում վատացել է: Մինչ ծնողները կվազեին դպրոց, տեղեկություն են ստանում, որ երեխան հիվանդանոցում է:   

“Երեխային ճանապարհեցի եկա, տաս րոպե չանցած հարևանն ասեց, որ էրեխեն վատացել է դպրոցում, քեզ շուտ կանչում են: Ես շտապում եմ դպրոց, ինձ ասում են իզուր ես դպրոց գնում, տարել են հիվանդանոց: Հիվանդանոցում իմանում եմ, որ երեխան մնահացել է: Պարզվում է, որ երեխան մահացել է դպրոցում”, պատմում է մայրը` Գայանե Մկրտչյանը:   

Չորրորդ դասարանի մաթեմատիկայի քննությունը նշանակված է եղել ժամը 11-ին, բայց երկու ժամ շուտ են կանչել` կոնսուլտացիա անցկացնելու համար: Ինչպես ավելի ուշ պարզել են ծնողներն, իրենց որդու հետ կռվի են բռնվել համադասարանցիներից Իշխան և Վրեժ անունով եղբայրները ու ծեծել Դերենիկին:   

“Էրեխուն գցել են գետնին ու ծեծել, թե կոնկրետ ինչից է մահացել` չգիտենք: Բժիշկն ասեց, որ եթե յոթ րոպեի ընթացքում օգնություն ցույց տային, երեխայի կյանքը կհաջողվեր փրկել, սակայն երեխան 15 րոպե անօգնական է մնացել”,  պարզել են Դերենիկի հարազատները:   

Դեպքի պահին մաթեմատիկայի ուսուցիչը կամ դասղեկը դասարանում չեն եղել: Մինչ դեպքից ահաբեկված երեխաները գտել են ուսուցչին արդեն ուշ է եղել:   

“Մեր էրեխեն անտեր ա եղել, եթե տեր ունենար, չէր մահանա: Էրեխեքին լցրել են դասարան ու գնացել են”,  ողբում էին ծնողները:   

Չնայած դեպքը տեղի է ունեցել քննությունից անմիջապես առաջ և երեխաներին պարզ է դարձել, որ իրենց դասընկերը մահացել է իրենց աչքի առաջ, մաթեմատիկայի ուսուցչուհին, այսուհանդերձ, քննություն է անցկացրել:   

Վերը շարադրածի մասին ծնողներն իմացել են ուշացումով, երբ հասկացել են, որ դպրոցի ուսուցչական կազմն այլ կերպ է ներկայացրել եղելությունը:   

“Դպրոցը մի շոու էր սարքել, թե իբր էրեխեն հանկարծակի գլուխը բռնել ա ու ընկել գետնին մահացել: Ծնողներին ու դասարանցիներին էլ սովորեցրել են, թե նույնը կասեք, իբր մեր երեխան հիվանդ ա եղել: Ես առողջ երեխա եմ ուղարկել դպրոց: Երեխուս ուրախ, ծաղկեփունջը ձեռքին ուղարկել եմ դպրոց: Իմ երեխան որևէ հիվանդությամբ չի տառապել”, բորբոքվում է մայրը:   

Մաթեմատիկայի ուսուցիչ և դպրոցի ուսմասվար Էլմիրա Կարապետյանը, ով անցկացնում էր մաթեմատիկայի քննությունը, խուսափեց մեր հարցերին պատասխանել, ասելով, թե անհրաժեշտության դեպքում ինքը կզանգահարի: Հավելենք նաև, որ տիկին Կարապետյանն ու իր ամուսինը` դպրոցի տնօրեն Պապ Շահնազարյանը, չեն մասնակցել տասնամյա Դերենիկ Գասպարյանի թաղման արարողությանը և չեն ցավակցել հարազատներին:   

Հարազատները փոքրիկ Դերենիկի գլխի, դեմքի և մարմնի այլ մասերում կապտուկներ են հայտնաբերել: “Անօրեն ու դաժան երկրում ենք ապրում: Էրեխուն գլխներիս վրա պահել ենք, որ տանեն 15 րոպեում սպանեն”, լացակումած բողոքում էր պապը:   

Հարազատները հանդիպել են թե ոստիկանապետի և թե մարզային դատախազի հետ, ովքեր խոստացել են, թե օբյեկտիվ քննություն է կատարվելու: Սակայն երեխայի մահվանից քսան օր անց հարազատները մտահոգված են, որ ոստիկանությունը գործը կոծկում է: “Հիմալ էլ մեզ ասում են, թե երեխաներին դատ չի հասնում, շատ-շատ մի դասատու հեռացնեն դպրոցից…”:   

Հարազատներին ոստիկանությունից քննության ընթացքի մասին որևէ  տեղեկություն չեն հայտնում, ասելով, թե “վերջում կիմանաք”:   

Դերենիկի հարազատները ողբում են իրենց երեխայի մահը և փորձում գոնե արդարություն գտնել ու դրանով մխիթարվել: Սակայն պարզվում է ծնողների համար մխիթարիչ քիչ բան կա: Չարենցավանի ոստիկանությունում Դերենիկ Գասպարյանի մահվան դեպքի կապակցությամբ քրեական գործ չի հարուցվել:   

Քննիչ Արմեն Իսկանդարյանը պատրաստակամ չէր մեր հարցերին պատասխանելիս. “Ձեզ ոչ մի ինֆորմացիա չեմ տա, ով իմ համարը տվել ա, նրար էլ հարցեր տվեք”, ասում էր քննիչը: Նրան խնդրեցինք միայն մեկ հարցի պատասխանել. Հարուցվե՞լ է քրեական գործ տասնամյա Դերենիկ Գասպարյանի մահվան փաստի առթիվ, ինչին քննիչը կարճ պատասխանեց. “Ոչ”:   

Չարենցավանի ոստիկանության բաժնում հարցաքննության կանչված Վահան Խալաֆյանի մահվան դեպքից հետո կալանավորված են ոստիկանության աշխատակիցներ: ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը աշխատանքից հեռացրեց մի քանի աշխատակիցների, փոխվեց նաև Չարենցավանի ոստիկանապետը, սակայն չի փոխվել աշխատելաոճը:   

ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ 
26.06.2010
1433
Print
անչափահասների իրավունքներ
գիշերօթիկի տնօրենը թալանում է հաստատությունը, ծեծում, վիրավորում է սաներին. բաց նամակ 4.04.2014 | անչափահասների իրավունքներ

գիշերօթիկի տնօրենը թալանում է հաստատությունը, ծեծում, վիրավորում է սաներին. բաց նամակ

Մենք` Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության  աշխատակիցներս, այլևս չհանդուրժելով հաստատությունում տիրող իրավիճակը, բաց նամակ ենք հղում լրատվամիջոցներին և ՀՀ գիտակից քաղաքացուն:   

ծնողները դատապարտվեցին որդեգրված երեխաների հանդեպ սեռական ոտնձգությունների համար 23.09.2013 | անչափահասների իրավունքներ

ծնողները դատապարտվեցին որդեգրված երեխաների հանդեպ սեռական ոտնձգությունների համար

ԱՄՆ Մասաչուսեթս  նահանգի Վուստեր քաղաքի դատարանը որդեգրված անչափահաս երեխաներին բռնաբարելու համար երկարատև ազատազրկման է դատապարտել ամերիկացի ամուսիններ` Ջոզեֆ եւ Լինդա Մեյոթթներին:  

կոլեկտիվ հանցագործությո՞ւն-2 29.04.2013 | անչափահասների իրավունքներ

կոլեկտիվ հանցագործությո՞ւն-2

“Խալաֆյանի մահվան դեպքից հետո, ոստիկանապետի բոլոր այն խոստումները, թե իբր Չարենցավանի ոստիկանության ամբողջ  կազմը փոխել է կամ կադրային փոփոխություններ է կատարել, հօդս են ցնդում Դերենիկ Գասպարյանի մահվան փաստով քրեական գործ չհարուցելու պարագայում, ասում է իրա

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: