լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
15.10.2013 | բնապահպանություն

խիստ կարևոր է Հայաստանում պոչամբարների իրական ծավալների գնահատումը

խիստ կարևոր է Հայաստանում պոչամբարների իրական ծավալների գնահատումը
Ըստ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տվյալների, Արագածոտնի մարզի Թուխմանուկ ոսկու հանքավայրում Գլոբալ Գոլդ Մայնինգ ընկերությունը 2006-2012 թթ. արդյունահանել ու վերամշակել է 86,42 հազար տոննա հանքաքար: Սակայն հանքարդյունաբերության ոլորտում հայտնի գործարար Բիլ Մավրիդիսի (Bill Mavridis) հրապարակած տվյալներով, Գլոբալ Գոլդ Մայնինգ ընկերությունը Նյու-Յորքի բորսայում ներկայացրել է, որ 2006-2012 թթ. այդ հանքավայրում արդյունահանել ու վերամշակել է 176,4 հազար տոննա հանքաքար: Թվերի ավելի քան կրկնակի տարբերության պարզաբանմանը կօգնի Թուխմանուկ հանքավայրի շահագործման հետևանքով առաջացած՝ Գետիկ գետի ափին գտնվող երկու պոչամբարների ծավալների ճշտումը, որից հետո պարզ կդառնա նաև, թե ինչ քանակությամբ հանքաքար է վերամշակվել:

Մեգո Գոլդ Մայնինգ ընկերությունը 2012թ. ՀՀ բնապահպանության նախարարություն է ներկայացրել Թուխմանուկ հանքավայրի երրորդ պոչամբարի նախագիծը՝ պատճառաբանելով, որ երկու պոչամբարներն էլ արդեն հասել են իրենց նախագծային հզորություններին: Այդ երկու պոչամբարներից առաջինում, ըստ ընկերության տարբեր միջոցառումներում արված հայտարարության, կա մոտ 40 հազար տոննա պոչանք: Մեզ անհայտ է մնում երկրորդ պոչամբարում եղած պոչանքի քանակը:

Մեգո Գոլդ Մայնինգ ընկերության կազմած երկրորդ պոչամբարի նախագծին ՀՀ բնապահպանության նախարարության կողմից տրված դրական եզրակացության (Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական թիվ 15 եզրակացություն (հետայսու՝ Եզրակացություն), 2007.02.20) մեջ նշվում է, որ երկրորդ պոչամբարի տարողությունը 150 հազար տոննա է: Այս եզրակացության մեջ նաև գրված է, որ հետագայում հնարավոր է պոչամբարի պատնեշի 2,5 մետրով բարձրացմամբ այնտեղ լցնել ևս 40 հազար տոննա պոչանք: Երկրորդ պոչամբարում պոչանքի քանակը իմանալու համար անհրաժեշտ է պարզաբանել՝ արդյո՞ք պոչամբարը շահագործելիս նրա պատնեշը 2,5 մետրով բարձրացվել է, թե ոչ: Եզրակացության մեջ նաև գրված է հետևյալը. «Ֆաբրիկայում ստացվող խտանյութի ելքը կազմում է 15%, իսկ համապատասխան պոչերի ելքը՝ մշակվող հանքաքարի ընդհանուր ծավալի 85%-ը»:

Եթե ընդունենք, որ ընկերությունը երկրորդ պոչամբարի պատնեշը չի բարձրացրել և այն արդեն լիքն է, այսինքն պարունակում է 150 հազար տոննա պոչանք, ապա ըստ առաջացող խտանյութի ու պոչանքի հարաբերակցության, պետք է որ ընկերությունը արդյունահանած ու վերամշակած լինի 176 հազար տոննա հանքաքար, այսինքն այնքան, ինչքան Մեգո Գոլդ Մայնինգը ցույց է տվել Նյու-Յորքի բորսայում և 89 հազար տոննայով ավելի, քան ներկայացրել է էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն: Իսկ եթե պատնեշը բարձրացվել է, ապա պոչանքը կարող է լինել 190 հազար տոննա, այս դեպքում վերամշակված հանքաքարը կկազմի 223 հազար տոննա…

Թուխմանուկ հանքավայրի երկու պոչամբարների ծավալների որոշումը բարդ խնդիր չէ: Դրա համար պետք է, որ բնապահպանության նախարարությունը կատարի այդ գործողությունը՝ ներառելով մասնագետներ նաև այլ գերատեսչություններից և հասարակական կազմակերպություններից:

Ընդհանրապես խիստ կարևոր է Հայաստանի Հանրապետությունում բոլոր պոչամբարների (շահագործվող և փակված) իրական ծավալների գնահատումը:

Հակոբ Սանասարյան, Հայաստանի Կանաչների միության նախագահ 
1542
Print
բնապահպանություն
The Guardian-ը` վայրի կենդանիներ պահելու Հայաստանի պաշտոնյաների հոբբիի մասին 31.10.2014 | բնապահպանություն

The Guardian-ը` վայրի կենդանիներ պահելու Հայաստանի պաշտոնյաների հոբբիի մասին

Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականում հրապարակված հոդվածում նշված է, որ Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի հարևաններին մշտական աղմուկ է  անհանգստացնում, բայց խոսքը աղմկալից հավաքների կամ մեքենաների ազդանշանների

S.O.S. Ամուլսար նախաձեռնության հայտարարությունը 30.10.2014 | բնապահպանություն

S.O.S. Ամուլսար նախաձեռնության հայտարարությունը

Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի hայաստանյան գրասենյակը կազմակերպում է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի «Շրջակա միջավայրի պահպանության տեղական գործողությունների ծրագրի» մշակման վերաբերյալ քննարկում, որի հիմքում ընկած է շրջակա միջավայրի վրա Ամուլսարի

բնապահպան Եղիա Նեսեսյանին բերման են ենթարկել 9.09.2014 | բնապահպանություն

բնապահպան Եղիա Նեսեսյանին բերման են ենթարկել

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Նախախորհրդարանի և Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Եղիա Ներսեսյանը որպես վկա բերման է ենթարկվել ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան՝ 2012 թ. սեպտեմբերին «Խոսրովի անտառ» արգելոցում Կարմիր գրքում գրանցված կենդանիների` կովկասյան ար

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: