լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
30.10.2014 | բնապահպանություն

S.O.S. Ամուլսար նախաձեռնության հայտարարությունը

S.O.S. Ամուլսար նախաձեռնության հայտարարությունը
Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի hայաստանյան գրասենյակը կազմակերպում է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի «Շրջակա միջավայրի պահպանության տեղական գործողությունների ծրագրի» մշակման վերաբերյալ քննարկում, որի հիմքում ընկած է շրջակա միջավայրի վրա Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի ազդեցության գնահատականը: 

Ակնհայտ է, որ ՀՀ կառավարությունը եւ Ֆինանսական միջազգային կորպորացիան (IFC) ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD) ջանքեր չեն խնայում օրինականացնելու Ամուլսարի ոսկու հանքավայրի բաց շահագործման եւ ցիանային արտադրության կառուցման ծրագիրը, ուստի այս միջոցառումը գնահատում ենք որպես դրա գովազդ և անթաքույց սատարում: 

Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը հանրության կողմից աջակցություն չի վայելում. դեռ 2011թ․-ին Ջերմուկում Ամուլսարի ծրագրի քննարկումն ավարտվեց սկանդալով եւ տեղի ակտիվիստների ու Գեոթիմի աշխատակիցների լեզվակռվով: 3 տարի անց` Գնդեվազ գյուղում 2014թ-ի օգոստոսի 25-ին հասարակական լսումները մեկնարկեցին սկանդալով. Գյուղի բնակիչները Ամուլսարի ծրագրի դեմ բողոքի ակցիա կազմակերպեցին եւ գյուղապետին մեղադրեցին անձնական շահագրգռվածության մեջ: 

Ամուլսարի խնդրին 2011-2014թթ. ընթացքում նվիրված է եղել 3 գիտաժողով, 5 հանրային քննարկում, որոնց ընթացքում բացասական գնահատականներ են ներկայացրել երկրաբաններ, հիդրոերկրաբաններ, տնտեսագետներ, բուսաբաններ, կենդանաբաններ, իրավաբաններ, բժիշկներ, կուրորտաբաններ եւ այլ մասնագետներ: Բանավոր եւ գրավոր գնահատականներում ներկայացվել են երկրի ռազմավարական ջրային ռեսուրսների`Արփա եւ Որոտան գետերի, Սպանդարյանի եւ Կեչուտի ջրամբարների, Սեւանա լճի թունավորման բարձր ռիսկերի մասին, գյուղատնտեսական նշանակության հողերի` ծանր մետաղներով աղտոտման ռիսկերի մասին: 

Հանքի շահագործումը պարզապես ոչնչացման առջև կկանգնեցնի Կարմիր գրքում գրանցված մի շարք բույսեր և կենդանիների։ Այս համատեքստում օրակարգ է բերվում Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի «Շրջակա միջավայրի պահպանության տեղական գործողությունների ծրագրի» մշակման միջոցառումը` ներառյալ Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի շրջակա միջավայրի վրա գնահատականի շնորհանդեսը։ Քննարկումները փակ են` «առանց ձայնագրելու» պայմանով: 

Ջերմուկի շրջակա միջավայրի պահպանության ծրագրի մշակման հարցը հանձնարարված է «Գոլդեր» կազմակերպությանը, որը մասնակցել է Ամուլսարի ՇՄԱԳ-ի մշակմանը եւ այդ գնահատման համար ենթարկվել է հասարակայնության խիստ քննադատությանը: Հարկ ենք համարում նշել, որ միջոցառմանը հասարակայնության համար նախատեսված է դիտորդի դեր, քանի որ քննարկման ժամանակը ենթադրում է միայն կարճ ելույթներ եւ ռեպլիկներ: Մենք կոչ ենք անում միջոցառմանը մասնակցելու համար հայտարարագրված անկախ փորձագետներին ծանոթանալ ծրագրում չներկայացված նյութերին, որոնք կարելի է գտնել համացանցում և ԷկոԼուրի բնապահպանական տեղեկատվական կայքում (www.ecolur.org): 

Հայտարարում ենք, որ Ամուլսարի ծրագրի ռիսկերը անկառավարելի բնույթ ունեն: Այդ ռիսկերի նկարագրությունը, օրենքների եւ միջազգային ստանդարտների խախտումները հիմք են հանդիսացել 9 հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիական նախաձեռնությունների, ինչպես նաև 210 գնդեվազցիների կողմից IFC-ի եւ EBRD-ի Օմբուդսմեններին բողոքներ ուղարկելու համար: Բողոքներն ընդունված են դիտարկման եւ անցնում են աուդիտորական ստուգում IFC-ի եւ EBRD-ի Օմբուդսմենների գրասենյակների կողմից: 

Ինչ վերաբերում է Ջերմուկ քաղաքին, ապա Ջերմուկն ունի բոլոր հնարավորությունները բալնեոլոգիական առողջարանի վարկանիշը կորցնելու համար: Ջերմուկը կենթարկվի բաց հանքավայրի պայթեցումների, փոշու, 18 տոքսիկ տարրեր և ծանր մետաղներ  պարունակող լցակույտերի ազդեցությանը: Ջերմուկի առողջարանային վարկանիշը պահպանելու համար ոչ մի գործողության պլան չի օգնի, եւ Ջերմուկը որպես առողջարան կդադարի գոյություն ունենալ: 

 S.O.S. Ամուլսարի նախաձեռնություն` «Ջերմուկը հանք չի դառնա» քաղաքացիական նախաձեռնություն 
«Համահայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնություն «Թեղուտի պաշտպանության»  քաղաքացիական նախաձեռնություն 
«Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ 
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ 
«Էկոիրավունք» ՀԿ 
 Թռչնասերների կենտրոն» ՀԿ 
«Հայ կանայք հանուն առողջության եվ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ 
Թեհմինե Ենոքյան, Վայոց Ձորի մարզի Գնդեվազ գյուղի բնակիչ, լրագրող 

 30.10.2014թ․
1006
Print
բնապահպանություն
The Guardian-ը` վայրի կենդանիներ պահելու Հայաստանի պաշտոնյաների հոբբիի մասին 31.10.2014 | բնապահպանություն

The Guardian-ը` վայրի կենդանիներ պահելու Հայաստանի պաշտոնյաների հոբբիի մասին

Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականում հրապարակված հոդվածում նշված է, որ Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի հարևաններին մշտական աղմուկ է  անհանգստացնում, բայց խոսքը աղմկալից հավաքների կամ մեքենաների ազդանշանների

S.O.S. Ամուլսար նախաձեռնության հայտարարությունը 30.10.2014 | բնապահպանություն

S.O.S. Ամուլսար նախաձեռնության հայտարարությունը

Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի hայաստանյան գրասենյակը կազմակերպում է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի «Շրջակա միջավայրի պահպանության տեղական գործողությունների ծրագրի» մշակման վերաբերյալ քննարկում, որի հիմքում ընկած է շրջակա միջավայրի վրա Ամուլսարի

բնապահպան Եղիա Նեսեսյանին բերման են ենթարկել 9.09.2014 | բնապահպանություն

բնապահպան Եղիա Նեսեսյանին բերման են ենթարկել

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Նախախորհրդարանի և Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Եղիա Ներսեսյանը որպես վկա բերման է ենթարկվել ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան՝ 2012 թ. սեպտեմբերին «Խոսրովի անտառ» արգելոցում Կարմիր գրքում գրանցված կենդանիների` կովկասյան ար

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: