լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
9.09.2014 | բնապահպանություն

բնապահպան Եղիա Նեսեսյանին բերման են ենթարկել

բնապահպան Եղիա Նեսեսյանին բերման են ենթարկել
Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Նախախորհրդարանի և Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Եղիա Ներսեսյանը որպես վկա բերման է ենթարկվել ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան՝ 2012 թ. սեպտեմբերին «Խոսրովի անտառ» արգելոցում Կարմիր գրքում գրանցված կենդանիների` կովկասյան արջի և բեզոարյան այծի ապօրինի որսի գործով:   

Հիշեցնում ենք, որ բնապահպանների, այդ թվում՝ Եղիա Ներսեսյանի ջանքերով հայտնաբերված որսագողության այս դեպքի քննությունը կատարվում է միակողմանի և ուղղորդված կերպով: Հանցագործության իսկական մեղավորներին բացահայտելու և պատժելու փոխարեն քրեական հետապնդման է ենթարկվում Գառնի գյուղի բնակիչ, 1983 թ. ծնված Նորայր Սարգսյանը:  

Մինչդեռ նա և նրա ընտանիքի անդամները հերքում են որսագողության հետ նրա առնչության հանգամանքը:   

Զուգահեռաբար՝ մեղադրող կողմը ձգտում է բնապահպաններին, տվյալ դեպքում՝ Եղիա Ներսեսյանին, ներքաշել այս շինծու քրեական գործի մեջ՝ բնապահպանների և ազդակիր օբյեկտների հետ առնչություն ունեցող քաղաքացիների միջև արհեստական հակասություններ ստեղծելու նպատակով:   

 Նախախորհրդարանի քարտուղարություն
1706
Print
բնապահպանություն
The Guardian-ը` վայրի կենդանիներ պահելու Հայաստանի պաշտոնյաների հոբբիի մասին 31.10.2014 | բնապահպանություն

The Guardian-ը` վայրի կենդանիներ պահելու Հայաստանի պաշտոնյաների հոբբիի մասին

Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականում հրապարակված հոդվածում նշված է, որ Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի հարևաններին մշտական աղմուկ է  անհանգստացնում, բայց խոսքը աղմկալից հավաքների կամ մեքենաների ազդանշանների

S.O.S. Ամուլսար նախաձեռնության հայտարարությունը 30.10.2014 | բնապահպանություն

S.O.S. Ամուլսար նախաձեռնության հայտարարությունը

Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի hայաստանյան գրասենյակը կազմակերպում է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի «Շրջակա միջավայրի պահպանության տեղական գործողությունների ծրագրի» մշակման վերաբերյալ քննարկում, որի հիմքում ընկած է շրջակա միջավայրի վրա Ամուլսարի

բնապահպան Եղիա Նեսեսյանին բերման են ենթարկել 9.09.2014 | բնապահպանություն

բնապահպան Եղիա Նեսեսյանին բերման են ենթարկել

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Նախախորհրդարանի և Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Եղիա Ներսեսյանը որպես վկա բերման է ենթարկվել ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան՝ 2012 թ. սեպտեմբերին «Խոսրովի անտառ» արգելոցում Կարմիր գրքում գրանցված կենդանիների` կովկասյան ար

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: