լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
30.07.2014 | բնապահպանություն

քաղաքապետի հովանավորությամբ բուլդոզերները ջարդում են ծառերը

քաղաքապետի հովանավորությամբ բուլդոզերները ջարդում են ծառերը
Երեքշաբթի օրը Նոր Նորքի բնակիչները նկարահանել են, թե ինչպես են ջրաշխարհին կից անտառներում բուլդոզերները մեկը մյուսի ետևից ջարդում ծառերը: Այս անօրինական գործողությունները տեղի են ունենում քաղաքապետ Տարոն Մարգարյանի հովանավորությամբ:   Նոր Նորքի վերջին կանաչապատ տարածքի՝ Մասիվի թոքերի ոչնչացումը կարող է հանգեցնել մարդու կյանքի համար անտանելի պայմանների ստեղծմանը: Արդեն այսօր Երևանում այլևս չկան բավարար քանակով ծառեր երևանցիների թոքերի համար թթվածին արտադրելու համար: 

Նոր Նորքի վարչական շրջանը հայտարարել է, որ այդ ծառածածկ հատվածում խաղահրապարակ են կառուցելու։ Քաղաքաշինական տգիտության արդյունքում փորձ է արվում Երևանի վերջին անտառներից մեկը նույնպես վերածել բետոնապատ տարածքի։ Այս տարրական խնդիրը չհասկացող կոռումպացված պաշտոնյաները ոչ միայն տգետ են, այլև ծանրագույն հանցագործություն են կատարում Երևան համայնքի նկատմամբ: Այս հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի: Այս բարբարոսությունը հավանաբար կապված է վերջերս Վիշապների պուրակի փոխարեն այս հատվածում կառուցված բարձրահարկի համար խաղահրապարակ ստեղծելու մասնավոր խնդրի հետ։   

Պահանջում ենք անհապաղ հանել բուլդոզերները Նոր Նորքի անտառներից, պատժել մեղավորներին և վերականգնել կանաչ տարածքը նախկին տեսքով:   

Մենք ենք այս քաղաքի տերը քաղաքացիական նախաձեռնություն
1265
Print
բնապահպանություն
The Guardian-ը` վայրի կենդանիներ պահելու Հայաստանի պաշտոնյաների հոբբիի մասին 31.10.2014 | բնապահպանություն

The Guardian-ը` վայրի կենդանիներ պահելու Հայաստանի պաշտոնյաների հոբբիի մասին

Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականում հրապարակված հոդվածում նշված է, որ Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի հարևաններին մշտական աղմուկ է  անհանգստացնում, բայց խոսքը աղմկալից հավաքների կամ մեքենաների ազդանշանների

S.O.S. Ամուլսար նախաձեռնության հայտարարությունը 30.10.2014 | բնապահպանություն

S.O.S. Ամուլսար նախաձեռնության հայտարարությունը

Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի hայաստանյան գրասենյակը կազմակերպում է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի «Շրջակա միջավայրի պահպանության տեղական գործողությունների ծրագրի» մշակման վերաբերյալ քննարկում, որի հիմքում ընկած է շրջակա միջավայրի վրա Ամուլսարի

բնապահպան Եղիա Նեսեսյանին բերման են ենթարկել 9.09.2014 | բնապահպանություն

բնապահպան Եղիա Նեսեսյանին բերման են ենթարկել

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Նախախորհրդարանի և Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Եղիա Ներսեսյանը որպես վկա բերման է ենթարկվել ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան՝ 2012 թ. սեպտեմբերին «Խոսրովի անտառ» արգելոցում Կարմիր գրքում գրանցված կենդանիների` կովկասյան ար

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: