լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
28.10.2013 | բնապահպանություն

«Սևանը վերածվում է ձկնաբուծարանի». բնապահպան

«Սևանը վերածվում է ձկնաբուծարանի». բնապահպան
«Սևանը էկոհամակարգից վերածվում է ձկնաբուծարանի»,- նման մտավախություն «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Հայաստանում ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության կոնվենցիայի ներկայացուցիչ Արամ Գաբրիելյանը:   

Հիշեցնենք` Սևանա լճի մակարդակի իջեցումը, կենսապաշարների գերօգտագործումը և դրանց կանոնավոր մոնիթորիրնգի բացակայությունը տարիներ շարունակ նպաստել են լճի կենսաբազմազանության փոփոխմանն ու ձկան պաշարների կտրուկ անկմանը: Տարիներ շարունակ լճում անհետացել են իշխանի ենթատեսակներն ու սիգը: 2010թ. արդեն Հայաստանի Կարմիր գրքում են գրանցվել Սևանի իշխանը, կողակն ու բեղլուն:   

Սևանի էկոհամակարգի պահպանման և վերականգնման բնագավառում պետական մակարդակով խրախուսվում է մասնավորապես լճում բնական և արհեստական եղանակներով էնդեմիկ ձկնատեսակների ավելացումը:   

Ի դեպ, այս ծրագիրը ներառված է նաև 2014թ. բյուջեի տարեկան ծրագրերի շարքում:   

Մեր հարցին, թե ի՞նչ միջոցառումների արդյունքում է հնարավոր լինելու լճի գրեթե անհետացած ձկնատեսակների վերականգնումը, և ինչպե՞ս են պետական կառույցներն իրականացնելու այդ նպատակը, Հայաստանում ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության կոնվենցիայի ներկայացուցիչ Արամ Գաբրիելյանը բավական ուշագրավ մեկնաբանություն տվեց. «Նախատեսվում է լճի տարածքը ցանցերով պատել և այդ ցանցերի մեջ ձկնաբուծություն զարգացնել: Այսինքն ցանց են դնում, որ ձուկը չգնա եւ այդ ցանցի մեջ աճի, զարգանա»,- ասաց Արամ Գաբրիելյանը:   

«Լիճը դարձնում ենք ձկնաբուծարան, և դա ներկայացնում ենք որպես էկոլոգիական միջոցառում, որ, իբր, դա կնպաստի Սևանում ձկան պաշարների վերականգնմանը»,- նշեց մեր զրուցակիցը, հավելելով.ՙգաղափարը դա է. Սևանը էկոհամակարգից վերածվում է ձկնաբուծարանի»:    

Նելլի Դանիելյան 
1396
Print
բնապահպանություն
The Guardian-ը` վայրի կենդանիներ պահելու Հայաստանի պաշտոնյաների հոբբիի մասին 31.10.2014 | բնապահպանություն

The Guardian-ը` վայրի կենդանիներ պահելու Հայաստանի պաշտոնյաների հոբբիի մասին

Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականում հրապարակված հոդվածում նշված է, որ Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի հարևաններին մշտական աղմուկ է  անհանգստացնում, բայց խոսքը աղմկալից հավաքների կամ մեքենաների ազդանշանների

S.O.S. Ամուլսար նախաձեռնության հայտարարությունը 30.10.2014 | բնապահպանություն

S.O.S. Ամուլսար նախաձեռնության հայտարարությունը

Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի hայաստանյան գրասենյակը կազմակերպում է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի «Շրջակա միջավայրի պահպանության տեղական գործողությունների ծրագրի» մշակման վերաբերյալ քննարկում, որի հիմքում ընկած է շրջակա միջավայրի վրա Ամուլսարի

բնապահպան Եղիա Նեսեսյանին բերման են ենթարկել 9.09.2014 | բնապահպանություն

բնապահպան Եղիա Նեսեսյանին բերման են ենթարկել

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Նախախորհրդարանի և Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Եղիա Ներսեսյանը որպես վկա բերման է ենթարկվել ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան՝ 2012 թ. սեպտեմբերին «Խոսրովի անտառ» արգելոցում Կարմիր գրքում գրանցված կենդանիների` կովկասյան ար

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: