լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
7.12.2013 | խղճի ազատություն

բանակում ծառայելուց հրաժարված Եհովայի վկաները ազատ են արձակվել

բանակում ծառայելուց հրաժարված Եհովայի վկաները ազատ են արձակվել
Ըստ Եհովայի Վկաներ կազմակերպության  պաշտոնական կայքի հաղորդագրության, 1993 թվականից սկսած առաջին անգամն է, որ Հայաստանում այլևս չկան ազատազրկված Եհովայի վկաներ: Այդ ընթացքում ազատազրկվել են 450 երիտասարդներ, որոնք հրաժարվել են ծառայել բանակում: 

2013-ի մայիսի 2-ին Աժ կողմից ընդունվել է  Այլընտրանքային ծառայության մասին օրենքի փոփոխությունները, որոնք հիմնականում համապատասխանում են Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններին: 

2013-ի սեպտեմբերի  դրությամբ, ըստ Եհովայի Վկաներ կազմակերպության տրամադրած տվյալների, 99 մարդ դիմել էր այլընտրանքային ծառայության անցնելու համար, որոնց թվում 21 մարդ, որոնք ազատազրկված էին բանակում ծառայությունից հրաժարվելու համար:   

Նոյեմբերի աշնանային զորակոչի ժամանակ Եհովայի Վկաներ կազմակերպության անդամները կանցնեն  այլընտրանքայի աշխատանքային  (ոչ զինվորական) ծառայության: 

Դիմումները քննում է այդ նպատակի համար ստեղծված միջգերատեսչական Հանրապետական հանձնաժողովը:   

Հանձնաժողովում պաշտպանության նախարարությունը ներկայացնում է փոխնախարար Արա Ղազարյանը: Կազմվել է այն հաստատությունների ցանկը, որտեղ նրանք կանցնեն աշխատանքային ծառայության:    

Հոկտեմբերի 23-ին և նոյեմբերի 12-ին Հանրապետական հանձնաժողովը ուսումնասիրել և հավանության է արժանացրել 71 զորակոչիկների դիմումները: Մնացած դիմումները հանձնաժողովի կողմից ուսումնասիրվում են:   

ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ապրիլի 25-ին տեղի ունեցած «Այլընտրանքային ծառայության օրենսդրական եւ իրավակիրառական պրակտիկայի հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը տեղեկացրել էր, որ այլընտրանքային զինծառայության մասին օրենքը  նախատեսում է այլընտրանքային զինվորական ծառայությունը տարանջատել այլընտրանքային աշխատանքային ծառայությունից՝ որպես չափանիշ դիտարկելով այն, թե անձի կրոնական դավանանքը կամ հայացքները հակասում են արդյոք ռազմական ստորաբաժանումներում զինվորական ծառայություն անցնելուն կամ էլ զենք կրելուն ու օգտագործելուն: 

Որոշակիորեն կրճատվել են  այլընտրանքային ծառայության ժամկետները՝ այլընտրանքային զինվորական ծառայության ժամկետ սահմանելով 30 ամիսը, իսկ այլընտրանքային աշխատանքային ծառայության ժամկետ՝ 36 ամիսը:  

Նշենք, որ նախկինում «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպությունը մի քանի անգամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հաղթանակ է տարել Հայաստանի նկատմամբ: 

Հայաստանը 2000 թ–ից դարձել է ԵԽԽՎ խորհրդի անդամ, որի շրջանակներում էլ 2004-ին ընդունվեց «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքը, որի մեջ, ՀՀ արդարադատության նախարարությունն էլ է ընդունում, որ տեղ գտան մի շարք թերություններ, որոնք թույլ չտվեցին իրավական պետության պահանջներին համապատասխան կարգավորել այլընտրանքային ծառայության անցնելու կարգը եւ այն կատարելու պայմանները:    

«Մասնավորապես, օրենքի էական թերություններից է այն, որ այլընտրանքային ծառայողների նկատմամբ սահմանվում է զինվորական վերահսկողություն, ինչը հակասում է այլընտրանքային ծառայության համար դիմող բազմաթիվ անձանց կրոնական համոզմունքներին: 

Ընդ որում, զինվորական վերահսկողություն է սահմանվում ոչ միայն այլընտրանքային զինվորական ծառայության դեպքում, այլ նաեւ այլընտրանքային աշխատանքային ծառայության դեպքում: 

Դրանով պարտադիր զինվորական ծառայության այլընտրանքի հնարավորությունից զրկվում են այն անձինք, որոնց կրոնական համոզմունքները հակասում են ոչ միայն զենք կրելուն, պահելուն կամ գործածելուն, այլ ընդհանրապես զինվորական ենթակայության ներքո ծառայություն անցնելուն»,- նշվում էր նույն օրենքի մեջ փոփոխություններ կատարելու նոր նախագծի բացատրության մեջ, որի ընդունման և կիրառման արդյունքում էլ, եհովայի վկաները ազատ են արձակվել  և անցել աշխատանքային ծառայության:      
1451
Print
խղճի ազատություն
բանակում ծառայելուց հրաժարված Եհովայի վկաները ազատ են արձակվել 7.12.2013 | խղճի ազատություն

բանակում ծառայելուց հրաժարված Եհովայի վկաները ազատ են արձակվել

Ըստ Եհովայի Վկաներ կազմակերպության  պաշտոնական կայքի հաղորդագրության, 1993 թվականից սկսած առաջին անգամն է, որ Հայաստ

Հայաստանի «Եհովայի Վկաներ» կազմակերպության հաղորդագրությունը 25.10.2013 | խղճի ազատություն

Հայաստանի «Եհովայի Վկաներ» կազմակերպության հաղորդագրությունը

2013թ. հոկտեմբերի 24  

Հայաստանն առաջարկում է այլընտրանքային աշխատանքային ծառայություն` խղճի հիմնավորմամաբ զինվորական ծառայությունից հրաժարվողներին          <

գենդերն ու ռուսական կայսրության վերադարձը 23.09.2013 | խղճի ազատություն

գենդերն ու ռուսական կայսրության վերադարձը

Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանը կորցրեց իր «ուրույն ուղին» և սկսեց վերածվել «սովորական» պետության իր բազմաթիվ ներքին խնդիրներով` պահպանելով ահռելի բնական հարստությունները և հսկայական տարածքները, որտեղ իրենց բնօրրանում բնակվում են բազմաթիվ ազգային փո

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: