լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
5.09.2013 | խղճի ազատություն

իրավապահ մարմինները քայլեր չեն ձեռնարկում

իրավապահ մարմինները քայլեր չեն ձեռնարկում
Նախախորհրդարանի քարտուղարության հայտարարությունը

Արդեն չորրորդ օրն է, որ օլիգարխ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ծածկած շուկայի» տնօրինությունը շենքի ճակատային հատվածում փակցրել է Նախախորհրդարանի և «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման նախաձեռնող խմբի անդամ Կարո Եղնուկյանի նկարով մեծադիր պաստառ, որի վրա նրա նկատմամբ ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակով գրված են՝ «մասոն», «ո՛չ վարձու ընդդիմախոսներին, ո՛չ օտարերկրյա լրտեսներին, ո՛չ գրանտակերներին. դուք դեմ եք 700 աշխատատեղերի ստեղծմանը» բառերն ու արտահայտությունները, ինչը ՀՀ քրեական օրենսգրքի 3971 հոդվածով նախատեսված հանցագործություն է:

Միևնույն ժամանակ՝ այս արարքը Կարո Եղնուկյանի պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավն արատավորող վիրավորանք ու զրպարտություն է, ինչով էական վնաս է հասցնում դրանց:

Օրը ցերեկով ի տես բոլորի կատարվող այս հանցագործության մասին մի քանի օր առաջ պաշտոնական հայտարարությամբ ահազանգել է «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման նախաձեռնող խումբը, սակայն պատկան մարմինները որևէ քայլ չեն ձեռնարկում քրեորեն պատժելի արարքը դադարեցնելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, դրանով իսկ մեկ անգամ ևս ապացուցելով, որ պետական մարմիններն ու օլիգարխիան նույն համակարգի օրգանական բաղադրիչներ են:

Նախախորհրդարանի քարտուղարությունը հայտարարում է, որ արդեն համապատասխան միջոցներ է ձեռնարկում իր անդամի իրավունքները, պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը պաշտպանելու ուղղությամբ: 

լուսանկարը panarmenian.net-ից
1181
Print
խղճի ազատություն
բանակում ծառայելուց հրաժարված Եհովայի վկաները ազատ են արձակվել 7.12.2013 | խղճի ազատություն

բանակում ծառայելուց հրաժարված Եհովայի վկաները ազատ են արձակվել

Ըստ Եհովայի Վկաներ կազմակերպության  պաշտոնական կայքի հաղորդագրության, 1993 թվականից սկսած առաջին անգամն է, որ Հայաստ

Հայաստանի «Եհովայի Վկաներ» կազմակերպության հաղորդագրությունը 25.10.2013 | խղճի ազատություն

Հայաստանի «Եհովայի Վկաներ» կազմակերպության հաղորդագրությունը

2013թ. հոկտեմբերի 24  

Հայաստանն առաջարկում է այլընտրանքային աշխատանքային ծառայություն` խղճի հիմնավորմամաբ զինվորական ծառայությունից հրաժարվողներին          <

գենդերն ու ռուսական կայսրության վերադարձը 23.09.2013 | խղճի ազատություն

գենդերն ու ռուսական կայսրության վերադարձը

Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանը կորցրեց իր «ուրույն ուղին» և սկսեց վերածվել «սովորական» պետության իր բազմաթիվ ներքին խնդիրներով` պահպանելով ահռելի բնական հարստությունները և հսկայական տարածքները, որտեղ իրենց բնօրրանում բնակվում են բազմաթիվ ազգային փո

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: