լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
4.05.2018 | ընտրական իրավունք

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը ղեկավարելու է Հրայր Թովմասյանի ուսանողական ընկերը

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը ղեկավարելու է Հրայր Թովմասյանի ուսանողական ընկերը
«Թայֆաբազությունը» դատական համակարգում շարունակվում է 

Մայիսի 3-ին Բարձրագույն դատական խորհուրդը հանդիպման էր հրավիրել վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներին: Օրակարգում տարբեր հարցեր են եղել, սկսած դատարանի նկատմամբ հանրության վստահության բարձրացումից՝ մինչև ողջամիտ ժամկետներում գործերի քննության և կարգապահական վարույթների հետ կապված խնդիրներ: 

Հանդիպման մեխը եղել է գաղտնի քվեարկությունը, որի արդյունքում որոշվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի նոր նախագահի թափուր պաշտոնում նշանակելու համար ՀՀ նախագահին ներկայացնել նույն դատարանի դատավոր Արսեն Մկրտչյանի թեկնածությունը: Հիշեցնենք, որ վերաքննիչ քաղաքացիական պալատի նախկին նախագահն էր 65-ամյա Անատոլի Մաթևոսյանը, որի լիազորությունները դադարեցվեցին ապրիլի 16-ին: 

Արդյոք եղել են այլ հավակնորդներ դատական համակարգում առանցքային այս պաշտոնին, թե Արսեն Մկրտչյանը միակն է, ում առաջարկվել է այն, ինչ չափանիշներից ելնելով է խորհուրդը կանգ առել նրա թեկնածության վրա: Մեր հարցերին դատական դեպարտամենտի արարողակարգի և հասարակության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանը չցանկացավ պատասխանել: Ամենայն հավանականությամբ, պատասխաններ պարզապես չկան: 

Արսեն Մկրտչյանը դատաիրավական համակարգում է 2000 թվականից: Սկսել է տնտեսական գործերով վերաքննիչ դատարանում՝ որպես դատարանի նախագահի օգնական։ Եղել է աշխատակազմի ղեկավար և նախագահի խորհրդական վճռաբեկ դատարանում, քարտուղար՝ դատարանների նախագահների խորհրդում, դատական դեպարտամենտի ղեկավար: 2008 թվականին նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր, իսկ 2014 թվականի մայիսից արդարադատության նախարարի տեղակալ է եղել մինչև 2016 թվականի սեպտեմբերի 24-ը: 

Արսեն Մկրտչյանի կենսագրության կարևոր կետերից է նոր սահմանադրության կնքահոր՝ Հրայր Թովմասյանի հետ մտերիմ հարաբերությունները: Արսեն Մկրտչյանը մասնագիտությամբ իրավաբան միջազգայնագետ է, ինչպես և Հրայր Թովմասյանը: Նա սովորել, ավարտել է «Գլաձոր» համալսարանի միջազգային իրավունք ֆակուլտետը, Հրայր Թովմասյանի ուսանողական ընկերն է: 

Դատավորների շրջանում ձևավորված կարծիք կա, որ ՍԴ նախագահի հետ հարաբերություններն են Արսեն Մկրտչյանի ընտրության հիմնական «չափանիշն» ու գործոնը: Ի դեպ, ԲԴԽ ընտրությունների ժամանակ Արսեն Մկրտչյանը եղել է նաև հաշվիչ հանձնաժողովի կազմում և, փաստորեն, ուղղակիորեն առնչվել է իրեն առաջ քաշողների այսօրվա կարգավիճակին:  

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի, որոնք սակայն պաշտոնապես չեն հաստատվել, Արսեն Մկրտչյանից բացի, վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի պաշտոնին հավակնել է վերաքննիչի դատավոր Գագիկ Խանդայնանը: Դատավորների շրջանում մեծ համարում և մասնագիտական բարձր համբավ ունի Կարեն Չիլինգարյանը և որոշակի սպասելիքներ են եղել, որ հենց նա է առաջ քաշվելու ԲԴԽ  կողմից: 

Արդյո՞ք նա ևս եղել է հնարավոր թեկնածուների թվում: Այս հարցը դատական դեպարտամենտը ևս լռության է մատնել: Ի դեպ, մայիսի 3-ի  նիստին նա ևս ներկա է եղել, նույնիսկ ելույթ է ունեցել, սակայն դատական դեպարտամենտի տարածած բազմաթիվ լուսանկարներից և ոչ մեկում Չիլինգարյանը չկա, ինչից կարելի է հետևություն անել, որ նա ԲԴԽ նախագահի ֆավորիտների թվում չէ: Մենք ավելի քիչ կապավինեինք սեփական աղբյուրներին, եթե դատական դեպարտամենտը բաց աշխատեր,  գոնե հեղափոխական այս օրերին փոխեր իր սովորական գործելաոճը: 

Տեղին է, թերևս հիշեցնել, որ ԲԴԽ նախագահ ընտրվելուց առաջ Գագիկ Հարությունյանը արմատական փոփոխություններ էր խոստանում դատական համակարգում: «Մենք խնդիր ունենք անկախությունը այնպես երաշխավորել, որ դա կարողանա ինքնադրսևորվել որպես ինքնուրույն իշխանություն», - ասում էր նա: 

Բայց անկախությունը երաշխավորող համակարգի առանցքային պաշտոններում նույն «կախյալ» համակարգի գլխավոր դեմքերն են, իսկ նշանակումները կատարվում են թափանցիկության և հրապարակայնության սկզբունքների ոտնահարմամբ: Թեկնածուների ընտրությունը, քվեարկությունը զուտ ձևական պրոցեդուրա է, հանրության համար անըմբռնելի և չպարզաբանվող:  

 Սյուզան Սիմոնյան
1509
Print
ընտրական իրավունք
«Նիկոլ Փաշինյանն ընտրվում է ժողովրդի ճնշմամբ և կանգնում է հակապետական, կեղեքող համակարգի դեմ» 6.05.2018 | ընտրական իրավունք

«Նիկոլ Փաշինյանն ընտրվում է ժողովրդի ճնշմամբ և կանգնում է հակապետական, կեղեքող համակարգի դեմ»

Թավշյա հեղափոխությունը փաստացի հաղթել է, բայց ԱԺ-ում մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ական իշխանությունը դիմադրում է և չի ուզում արտահերթ ընտրությունների գնալ՝ թերևս գիտակցելով, որ հնարավոր է առկա իրողությունների պարագայում անհամեմատ քիչ ձայներ ունենա:    

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը ղեկավարելու է Հրայր Թովմասյանի ուսանողական ընկերը 4.05.2018 | ընտրական իրավունք

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը ղեկավարելու է Հրայր Թովմասյանի ուսանողական ընկերը

«Թայֆաբազությունը» դատական համակարգում շարունակվում է 

Մայիսի 3-ին Բարձրագույն դատական խորհուրդը հանդիպման էր հրավիրել վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներին: Օրակարգում տարբեր հարցեր են եղել, սկսած դատար

ՀՀԿ-ի «փայտե ձի» գործողությունը տապալվեց. Էմիլ Բաբայանը չի գնա ՍԴ 4.05.2018 | ընտրական իրավունք

ՀՀԿ-ի «փայտե ձի» գործողությունը տապալվեց. Էմիլ Բաբայանը չի գնա ՍԴ

Էմիլ Բաբայանը չի նշանակվի Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում: Այսօր Ազգային ժողովում կայացել է ՍԴ անդամի ընտրությունը, որին 105 պատգամավորից մասնակցել է 54-ը: ԱԺ Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը ներկայացրեց քվեարկության արդյունքները: Ըստ այդմ` Էմիլ Բաբա

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: