լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
1.05.2018 | ընտրական իրավունք

« Վաղը հայտարարում ենք տոտալ գործադուլ և դասադուլ»,

« Վաղը հայտարարում ենք տոտալ գործադուլ և դասադուլ»,
Հանրապետության հրապարակում ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վաղը ամբողջ հանրապետությունում հայտարարվում է տոտալ գործադուլ և դասադուլ:

Վաղը 8:15-ից փակվում են Հանրապետության բոլոր փողոցները, երկաթուղիները, օդանավակայանը:    

«Ես՝ որպես վարչապետի ժողովրդի թեկնածու դիմում եմ բոլոր պետական ծառայողներին, վաղը հայտարարում ենք տոտալ գործադուլ», - ասել է Փաշինյանը:    

«Հանրապետական խմբակցության գործողությանը մեր հակագործողությունը լինելու է շատ արագ, վաղը հայտարարվում է տոտալ գործադուլ և դասադուլ: 

Առավոտյան 8:15-ից շրջափակում ենք բոլոր փողոցները, հաղորդակցության ուղիները, մետրոն, օդանավակայանը: Մեր պայքարը չի կարող չպսակվել հաղթանակով»,- դիմելով ցուցարարներին՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:  

Փաշինյանը, ում թեկնածությունը Հայաստանի վարչապետի պաշտոնում այսօր մերժվեց Ազգային ժողովում, չորեքշաբթի երեկոյան, ժամը 19-ին կրկին հանրահավաք հրավիրեց Հանրապետության հրապարակում:
403
Print
ընտրական իրավունք
«Նիկոլ Փաշինյանն ընտրվում է ժողովրդի ճնշմամբ և կանգնում է հակապետական, կեղեքող համակարգի դեմ» 6.05.2018 | ընտրական իրավունք

«Նիկոլ Փաշինյանն ընտրվում է ժողովրդի ճնշմամբ և կանգնում է հակապետական, կեղեքող համակարգի դեմ»

Թավշյա հեղափոխությունը փաստացի հաղթել է, բայց ԱԺ-ում մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ական իշխանությունը դիմադրում է և չի ուզում արտահերթ ընտրությունների գնալ՝ թերևս գիտակցելով, որ հնարավոր է առկա իրողությունների պարագայում անհամեմատ քիչ ձայներ ունենա:    

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը ղեկավարելու է Հրայր Թովմասյանի ուսանողական ընկերը 4.05.2018 | ընտրական իրավունք

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը ղեկավարելու է Հրայր Թովմասյանի ուսանողական ընկերը

«Թայֆաբազությունը» դատական համակարգում շարունակվում է 

Մայիսի 3-ին Բարձրագույն դատական խորհուրդը հանդիպման էր հրավիրել վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներին: Օրակարգում տարբեր հարցեր են եղել, սկսած դատար

ՀՀԿ-ի «փայտե ձի» գործողությունը տապալվեց. Էմիլ Բաբայանը չի գնա ՍԴ 4.05.2018 | ընտրական իրավունք

ՀՀԿ-ի «փայտե ձի» գործողությունը տապալվեց. Էմիլ Բաբայանը չի գնա ՍԴ

Էմիլ Բաբայանը չի նշանակվի Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում: Այսօր Ազգային ժողովում կայացել է ՍԴ անդամի ընտրությունը, որին 105 պատգամավորից մասնակցել է 54-ը: ԱԺ Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը ներկայացրեց քվեարկության արդյունքները: Ըստ այդմ` Էմիլ Բաբա

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: