լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
1.05.2018 | ընտրական իրավունք

«Օգնության հուսահատ կանչ՝ ուղղված Ալիևին. սա ՀՀԿ- ինքնաոչնչացման ամենավերջին կատեգորիան էր». Նիկոլ Փաշինյան

«Օգնության հուսահատ կանչ՝ ուղղված Ալիևին. սա ՀՀԿ- ինքնաոչնչացման ամենավերջին կատեգորիան էր». Նիկոլ Փաշինյան
Խորհրդարանում այսօր վարչապետի ընտրության ժամանակ միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը, հակադարձելով ՀՀԿ-ականների` սամհանում լարված է, պայթյունավտանգ իրավիճակ է «զգուշացումներին»՝ հավաստիացրեց, որ պայթյունավտանգ իրավճակ գոյություն չունի: 

«ՀՀԿ որոշ պատգարավորներ ԱԺ-ում առավոտից տարածում եմ ադրբեջանական քարոզչության նյութերը և տեղեկությունները՝ փորձելով խուճապ առաջացնել Հայաստանի ժողովրդի շրջանում: Սա ինչ է, եթե ոչ ուղիղ գործակցություն Ադրբեջանի հետ, և ինչ է, եթե ոչ օգնության հուսահատ կանչ՝ ուղղված Ադրբեջանին և նրա առաջին դեմք Իլհամ Ալիևին»,- նշեց Փաշինյանը՝ շարունակելով. 

«Ես որևէ ուրիշ որակում սրան պարզապես չեմ կարող տալ: Եվ սա ՀՀԿ- ինքնաոչնչացման ամենավերջին կատեգորիան էր»:

 Ապա, դիմելով ՀՀԿ-ականներին որպես անհատներ՝ Փաշինյանն ասաց. 

«Ձեր քաղաքական ուժը հատել է ինքնաոչնչացման այն սահմանը, որից այլևս վերադարձ չկա: Դուք դեռևս ունեք հնարավորություն էդ սահմանը չհատելու: Չկա էդպիսի տարբերակ, որ համաժողովորդական շարժումը չհաղթի անվերապահորեն և արժանապատիվ»: 

Փաստորեն ՀՀԿ-ից այդ հնարավորությունից օգտվել էր միայն ԱԱԾ գեներալ Ֆելիքս Ցոլակյանը: 

Մ.Խ.  
1412
Print
ընտրական իրավունք
«Նիկոլ Փաշինյանն ընտրվում է ժողովրդի ճնշմամբ և կանգնում է հակապետական, կեղեքող համակարգի դեմ» 6.05.2018 | ընտրական իրավունք

«Նիկոլ Փաշինյանն ընտրվում է ժողովրդի ճնշմամբ և կանգնում է հակապետական, կեղեքող համակարգի դեմ»

Թավշյա հեղափոխությունը փաստացի հաղթել է, բայց ԱԺ-ում մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ական իշխանությունը դիմադրում է և չի ուզում արտահերթ ընտրությունների գնալ՝ թերևս գիտակցելով, որ հնարավոր է առկա իրողությունների պարագայում անհամեմատ քիչ ձայներ ունենա:    

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը ղեկավարելու է Հրայր Թովմասյանի ուսանողական ընկերը 4.05.2018 | ընտրական իրավունք

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը ղեկավարելու է Հրայր Թովմասյանի ուսանողական ընկերը

«Թայֆաբազությունը» դատական համակարգում շարունակվում է 

Մայիսի 3-ին Բարձրագույն դատական խորհուրդը հանդիպման էր հրավիրել վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներին: Օրակարգում տարբեր հարցեր են եղել, սկսած դատար

ՀՀԿ-ի «փայտե ձի» գործողությունը տապալվեց. Էմիլ Բաբայանը չի գնա ՍԴ 4.05.2018 | ընտրական իրավունք

ՀՀԿ-ի «փայտե ձի» գործողությունը տապալվեց. Էմիլ Բաբայանը չի գնա ՍԴ

Էմիլ Բաբայանը չի նշանակվի Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում: Այսօր Ազգային ժողովում կայացել է ՍԴ անդամի ընտրությունը, որին 105 պատգամավորից մասնակցել է 54-ը: ԱԺ Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը ներկայացրեց քվեարկության արդյունքները: Ըստ այդմ` Էմիլ Բաբա

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: