լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
18.04.2017 | ընտրական իրավունք

միլինոնատեր է նաև Տարոն Մարգարյանի գործազուրկ կինը

միլինոնատեր է նաև Տարոն Մարգարյանի գործազուրկ կինը
Քաղաքապետի երեք թեկնածուներից, ըստ հայտարարագրի, ամենահարուստը Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տարոն Մարգարյանն է, ով 2016 թվականին հայտարարագրել է 250 միլիոն դրամ, 45 հազար դոլար, 50 հազար եվրո. միասին մոտ 600 հազար դոլար:  

Գումարից բացի քաղաքապետը նաև իրեն պատկանող բազմաթիվ շենքեր է հայտարարագրել: Ավանում, որտեղ Տարոն Մարգարյանը 6 տարի թաղապետ է եղել, երկու մեծ շենք ունի՝ 3700 և 1600 քառակուսի մետր մակերեսներով, մեկ առևտրի կենտրոն, մեկ բնակարան և երկու ավտոտնակ: Երևանի կենտրոնում՝ Թումանյան փողոցի շենքերից մեկում, քաղաքապետը մի ամբողջ հարկաբաժին ունի, ինչպես նաև ամառանոց  Ջերմուկում: 2016 թվականին Տարոն Մարգարյանը հայտարարագրել է մեկ մեքենա՝ Mersedes, ինչպես նաև նշել, որ 50 տոկոս բաժնեմաս ունի Z&Z ընկերությունում: 

Քաղաքապետի մեկ տարվա եկամուտը ունեցվածքի համեմատությամբ բավական համեստ է՝ ըստ հայտարարագրի, նա ստացել է 5 միլիոն դրամ աշխատավարձ և 25 միլիոն դրամ՝ մեքենայի վաճառքից: 

Միլիոնատեր է նաև Տարոն Մարգարյանի գործազուրկ կինը՝ Գոհար Սարգսյանը: Նա 2011 թվականից ի վեր հայտարարագրում է անփոփոխ՝ 50 միլիոն դրամ: Ուշագրավ է, որ քաղաքապետի կինը այս ընթացքում միայն մեկ անգամ է եկամուտ հայտարարագրել՝ 2012-ին  վերջինսը նվիրատվության կամ օգնության կարգով մոտ 40 միլիոն դրամի բնամթերք է ստացել, որը, սակայն, հետագա տարիներին որևէ կերպ այլևս չի հիշատակվում:

 Ի տարբերություն կնոջ՝ Տարոն Մարգարյանի հայտարարագրած ունեցվածքում որոշակի փոփոխություններ տեղի են ունեցել։ 2013 թվականին Երևանի ավագանու նախորդ ընտրությունների ժամանակ Մարգարյանի անշարժ և շարժական գույքը ավելի շատ էր: Այդ ժամանակ քաղաքապետը երկուսի փոխարեն երեք ավտոտնակ ուներ, ուներ նաև հողամաս, մեկի փոխարեն երեք մեքենա: 2014 թվականին Տարոն Մարգարյանը վաճառել է հողամասը և Range Rover մեքենան՝ դրանց դիմաց ստանալով 170 միլիոն դրամից ավելի գումար:   

Քաղաքապետի մյուս երկու թեկնածուների հայտարարագրած գումարները էականորեն զիջում են գործող քաղաքապետի հայտարարագրած ունեցվածքին: Զարուհի Փոստանջյանը հայտարարագրել է պատգամավորի իր տարեկան աշխատավարձը՝ մոտ 5.5 միլիոն դրամ, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ 2.5 հազար դոլար և Hyundai մեքենան:
2671
Print
ընտրական իրավունք
«Նիկոլ Փաշինյանն ընտրվում է ժողովրդի ճնշմամբ և կանգնում է հակապետական, կեղեքող համակարգի դեմ» 6.05.2018 | ընտրական իրավունք

«Նիկոլ Փաշինյանն ընտրվում է ժողովրդի ճնշմամբ և կանգնում է հակապետական, կեղեքող համակարգի դեմ»

Թավշյա հեղափոխությունը փաստացի հաղթել է, բայց ԱԺ-ում մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ական իշխանությունը դիմադրում է և չի ուզում արտահերթ ընտրությունների գնալ՝ թերևս գիտակցելով, որ հնարավոր է առկա իրողությունների պարագայում անհամեմատ քիչ ձայներ ունենա:    

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը ղեկավարելու է Հրայր Թովմասյանի ուսանողական ընկերը 4.05.2018 | ընտրական իրավունք

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը ղեկավարելու է Հրայր Թովմասյանի ուսանողական ընկերը

«Թայֆաբազությունը» դատական համակարգում շարունակվում է 

Մայիսի 3-ին Բարձրագույն դատական խորհուրդը հանդիպման էր հրավիրել վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներին: Օրակարգում տարբեր հարցեր են եղել, սկսած դատար

ՀՀԿ-ի «փայտե ձի» գործողությունը տապալվեց. Էմիլ Բաբայանը չի գնա ՍԴ 4.05.2018 | ընտրական իրավունք

ՀՀԿ-ի «փայտե ձի» գործողությունը տապալվեց. Էմիլ Բաբայանը չի գնա ՍԴ

Էմիլ Բաբայանը չի նշանակվի Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում: Այսօր Ազգային ժողովում կայացել է ՍԴ անդամի ընտրությունը, որին 105 պատգամավորից մասնակցել է 54-ը: ԱԺ Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը ներկայացրեց քվեարկության արդյունքները: Ըստ այդմ` Էմիլ Բաբա

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: