լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
4.04.2017 | ընտրական իրավունք

Եվրամիության հայտարարությունը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ

Եվրամիության հայտարարությունը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ
Եվրամիության խոսնակը հայտարարություն է տարածել Հայաստանում ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: «Արմենպրես»-ը ներկայացնում է հայտարարությունն ամբողջությամբ:  

«Ս.թ. ապրիլի 2-ին Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ: Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության նախնական եզրակացության համաձայն՝ ընտրությունները լավ կազմակերպված էին և ընդհանուր առմամբ առկա էր հարգանք հիմնարար ազատությունների նկատմամբ: 

Այդուհանդերձ, ընտրությունների վրա ստվեր է գցել արժանահավատ տեղեկատվություն առ այն, որ եղել են քվեներ գնելու դեպքեր, քաղաքացիական ծառայողների և մասնավոր հատվածի աշխատակիցների նկատմամբ ճնշումներ, որն էլ իր հերթին հանգեցրեց ընտրությունների նկատմամբ հանրային վստահության պակասի խորացմանը: 

Այնուամենայնիվ, ընտրությունների արդյունքներն արտացոլում են Հայաստանի ժողովրդի կամքը: Չնայած որ աննախադեպ քանակի միջազգային և տեղական դիտորդների համար ստեղծվել էր աշխատանքային նպաստավոր միջավայրը, միջազգային ոչ-կառավարական կազմակերպությունները չէին հրավիրվել դիտորդություն իրականացնելու՝ ի հակադրումն 1990 թվականի ԵԱՀԿ Կոպենհագենյան փաստաթղթի: 

Ընտությունների միջազգային դիտորդական առաքելությունը ողջունեց բարեփոխումների իրավական շրջանակը, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների ներմուծումը, որին իր աջակցությունն է տրամադրել Եվրոպական միությունը՝ ՀՀ իշխանությունների հետ համատեղ հաջողությամբ իրականացված ծրագրի միջոցոՍ : 

Չնայած որոշ ոչ նշանակալի տեխնիկական խնդիրների առկայության՝ դիտորդներն արձանագրել են քվեատուփերի լցոնման, բազմակի քվեարկության, քվեների հաշվարկի և աղյուսակավորման վերաբերյալ  իրավախախտումների ավելի քիչ դեպքեր: Եվրոպական միությունը հետամուտ է Հայաստանի կայուն, ժողովրդավար և բարեկեցիկ ապագային: 

Ընտրական գործընթացների ամփոփումից հետո ակնկալում ենք աշխատել ժողովրդավարության սկզբունքներին համապատասխան  ընտրված նոր Խորհրդարանի և Կառավարության հետ՝ ամրապնդելու քաղաքական երկխոսությունն ու շարունակելու ԵՄ օժանդակությունը սոցիալ-տնտեսական ոլորտի բարեփոխումներին, այդ թվում՝  հիմք ընդունելով վերջերս նախաստորագրված ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, ինչպես  նաև Եվրոպական հարևանության վերանայված ք աղաքականության ու Արևելյան գործընկերության ավելի լայն շրջանակը»:        
287
Print
ընտրական իրավունք
վերաքննիչը մերժեց Սամվել Բաբայանի բողոքը 21.04.2017 | ընտրական իրավունք

վերաքննիչը մերժեց Սամվել Բաբայանի բողոքը

Վերաքննիչ դատարանն այսօր մերժեց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կալանքի դեմ վերաքննիչ բողոքը: Այս մասին Forrights-ին ասաց Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը: 

Փաստաբանը պատրաստվում է այն բողոք

այսօր մեկնարկում է Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը 21.04.2017 | ընտրական իրավունք

այսօր մեկնարկում է Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը

Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը մեկնարկում է ապրիլի 21-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մինչև մայիսի 12-ը ներառյալ ընտրություններին մասնակից քաղաքական ուժերը երևանցիներին կներկայացնեն Երևանի զարգացման իրենց տեսլականն ու ծրագրերը: 
միլինոնատեր է նաև Տարոն Մարգարյանի գործազուրկ կինը 18.04.2017 | ընտրական իրավունք

միլինոնատեր է նաև Տարոն Մարգարյանի գործազուրկ կինը

Քաղաքապետի երեք թեկնածուներից, ըստ հայտարարագրի, ամենահարուստը Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տարոն Մարգարյանն է, ով 2016 թվականին հայտարարագրել է 250 միլիոն դրամ, 45 հազար դոլար, 50 հազար եվրո. միասին մոտ 600 հազար դոլար:  

<

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: