լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
4.04.2017 | ընտրական իրավունք

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը դիմել է ԿԸՀ

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը դիմել է ԿԸՀ
Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի ներկայացուցիչ Անդրանիկ Գրիգորյանը դիմում է հղելԿենտրոնական Ընտրական Հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին 2017թ. ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների ընտրողների մասնակցության թիվը՝ 1 մլն 574 հազար 947, լուրջ կասկած է առաջացրել հանրության շրջանում: 

Ստացվել են բազմաթիվ ահազանգեր առ այն, որ տեղի են ունեցել են հին, հնամաշ, վերակազմված եւ ժամկետով երկարացված անձնագրերով կրկնաքվեարկություններ: Մեր ունեցած տեղեկություններով, կրկնաքվեարկությունը տեղի է ունեցել նույն անձի տարբեր անձնագրերով տարբեր տեղամասերում քվեարկելու ճանապարհով, քանի որ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովը չի ապահովել Հայաստանի ամբողջ տարածքում մատնահետքերի միասնական ստուգման հնարավորությունը մեկ ցանցով, թեեւ փաստացի շուրջ 1500 տեղամասերում ունեցել է ցանց, որի կիրառմամբ կատարվել է նաեւ առցանց տեսահեռարձակում: 

Այսպիսով, ԿԸՀ-ն թույլ է տվել նման կրկնաքվեարկության հնարավորություն՝ չձեւավորելով մատնահետքերը նույնականացնող սարքերից ստացվող տեղեկատվության միասնական բազա ամբողջ հանրապետության տարածքում: 

Հաշվի առվելով վերը շարադրվածը՝ պահանջում ենք ԿԸՀ-ից ԵԱՀԿ դիտորդական առաքելության եւ մեր մասնագետների անմիջական մասնակցությամբ ընտրական տեղամասերում հատուկ սարքերով ձեռք բերված մատնահետքերը միավորել մեկ ընդհանուր բազայում եւ անցկացնել համեմատական վերլուծություն՝ պարզելու համար, թե արդյոք կան մատնահետքերի համընկնում, թե՝ ոչ: 

Նման համընկնումների ծավալները ճշտելուց հետո հնարավոր կլինի կամ հաստատել կամ հերքել կեղծ անձնագրերով զանգվածայնորեն կրքնաքվեարկության իրականացման կասկածները:
343
Print
ընտրական իրավունք
վերաքննիչը մերժեց Սամվել Բաբայանի բողոքը 21.04.2017 | ընտրական իրավունք

վերաքննիչը մերժեց Սամվել Բաբայանի բողոքը

Վերաքննիչ դատարանն այսօր մերժեց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կալանքի դեմ վերաքննիչ բողոքը: Այս մասին Forrights-ին ասաց Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը: 

Փաստաբանը պատրաստվում է այն բողոք

այսօր մեկնարկում է Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը 21.04.2017 | ընտրական իրավունք

այսօր մեկնարկում է Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը

Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը մեկնարկում է ապրիլի 21-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մինչև մայիսի 12-ը ներառյալ ընտրություններին մասնակից քաղաքական ուժերը երևանցիներին կներկայացնեն Երևանի զարգացման իրենց տեսլականն ու ծրագրերը: 
միլինոնատեր է նաև Տարոն Մարգարյանի գործազուրկ կինը 18.04.2017 | ընտրական իրավունք

միլինոնատեր է նաև Տարոն Մարգարյանի գործազուրկ կինը

Քաղաքապետի երեք թեկնածուներից, ըստ հայտարարագրի, ամենահարուստը Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տարոն Մարգարյանն է, ով 2016 թվականին հայտարարագրել է 250 միլիոն դրամ, 45 հազար դոլար, 50 հազար եվրո. միասին մոտ 600 հազար դոլար:  

<

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: