լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
10.08.2018 | արդար դատաքննության իրավունք

Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերյալ որոշումը կհրապարակվի երկուշաբթի

Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերյալ որոշումը կհրապարակվի երկուշաբթի
Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու և նրան գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու վերաբերյալ բողոքների քննությունը: Դատարանը որոշումը կհրապարակի օգոստոսի 13-ին՝ ժամը 16։00-ին։ Այս մասին շուրջ 2 ժամ դատարանի դիմաց սպասող լրագրողներին հայտնեց Քոչարյանի շահերի պաշտպան Արամ Օրբելյանը:

«Ես գտնում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց չպետք է կիրառվի: Միջնորդության քննության ընթացքում բոլոր հանգամաները քննարկվեցին, ինչից հետո նիստն ավարտվեց: Ռոբերտ Քոչարյանն այսօր կրկին ելույթ ունեցավ, նա ևս մեկ անգամ ներկայացրեց իր դիրքորոշումը: Ակնկալիքները դրական են, կարծում եմ՝ դատարանը պետք է բավարարի բողոքները»,- ասաց նա:

Փաստաբանը հավելեց, որ Քոչարյանը Քրեակատարողական հիմնարկում ընտրական պահման պայմաններ չունի, առանձնահատուկ որևէ դժգոհություն ևս չունի նախկին նախագահը: Օրբելյանը նշեց, որ Քոչարյանը ժամանակ առ ժամանակ մարզվում է, օրական 1 ժամ զբոսնում և աշխատում իր գրքի վրա. «Այս պահին միայն արգելք կա տեսակցությունների վրա, որն առաջիկա ժամանակներում կբողոքարկվի»,- հայտնեց Օրբելյանը:

Նկատենք, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը քննում է Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը։  Հենց երկրորդ նախագահի պաշտոնավարման տարիներին նա աշխատել է Քոչարյանի աշխատակազմում։ Ալեքսանդր Ազարյանին դատավոր նշանակելու որոշումը ստորագրել է Ռոբերտ Քոչարյանը:Հավելենք, որ այսօր ժամը 14:00-ից վերսկսվել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին միջնորդության քննությունը, որը երեկ տրել էր ավելի քան 8 ժամ: 

Պաշտպան Հայկ Ալումյանը նիստից հետո հայտարարել էր, որ Քոչարյանը փայլուն ելույթ է ունեցել դատարանում. «Նրա դիրքորոշումը չի փոխվել և Ռոբերտ Քոչարյանը շարունակում է չընդունել իրեն առաջադրված մեղադրանքները»,- հայտնել էր փաստաբան Արամ Օրբելյանը:  Դեռ օրեր առաջ, փաստաբանները պնդում էին, որ կալանքը որպես խափանման միջոց կիրառվել է անօրինական, իսկ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն այս ամենը որակում էր «քաղաքական հաշվեհարդար երկրորդ նախագահի դեմ»։

Հավելենք, որ երկու օր առաջ Գլխավոր դատախազությունը մերժել էր խափանման միջոցը փոխելու պատգամավորական երաշխավորությունը, նշելով. «Նախաքննության ներկա փուլում պահպանվում են Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի՝ կալանավորման հիմքերը, և անազատության հետ չկապված այլ խափանման միջոցի ընտրությունը դեռևս ի զօրու չէ երաշխավորել մեղադրյալի պատշաճ վարքագծով պայմանավորված քննության անխափան ընթացքը»: 

Հիշեցնենք, որ մեկ շաբաթվա ընթացքում, Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոփոխելու համար անձնական երաշխավորություն են ներկայացրել թվով 45 պատգամավորներ։ Նրանց մեջ գերակշիռ մեծամասնություն են կազմում «Հանրապետական» խմբակցության անդամները, երեքը՝ «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունից են, մեկն էլ՝ «Ծառուկյան» դաշինքից։ 

Ռոզա Վարդանյան
311
Print
արդար դատաքննության իրավունք
«Ազարյանը անաչառ դատավոր չի եղել. Նախկին իշխանությունների գործիքն է եղել և կա». Մարտի 1-ի նախկին կալանավոր Արամ Բարեղամյան 19.08.2018 | արդար դատաքննության իրավունք

«Ազարյանը անաչառ դատավոր չի եղել. Նախկին իշխանությունների գործիքն է եղել և կա». Մարտի 1-ի նախկին կալանավոր Արամ Բարեղամյան

Հրազդան քաղաքի ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Բարեղամյանը, ով գլխին միջին ծանրության  վնասվածք էր ստացել 2008 թվականի Մարտի 1-ի վաղ առավոտյան, երբ հատուկ ջոկատայինները ցրել էին Ազատության հրապարակի նստացույցը, իր մաշկի վրա է զգացել դատավոր Ալեքսանդր Ազարյանի իրականացրած արդարադատությունը

Մեղադրող դատախազները տապալում են Վահագն Աբգարյանի գործով դատաքննությունը 17.08.2018 | արդար դատաքննության իրավունք

Մեղադրող դատախազները տապալում են Վահագն Աբգարյանի գործով դատաքննությունը

Ալավերդում հայտնի հեղինակություն Վահագն Աբգարյանի դատաքննությունը փակուղի է մտել: Երեք ամիս է, ինչ նիստեր են նշանակվում, սակայն քննությունը ոչ մի կերպ չի սկսվում: Մեկ փաստաբանները չեն ներկայանում դատարան, մեկ մեղադրողները: Ոչ մի անգամ դատարան չեն եկել նաև տուժողի՝ սպանված Կամո Փիրուզյանի հ

Ղարաբաղի հարցի լուծող-չլուծողը Կառավարությունը չէ, այլ ժողովուրդը 17.08.2018 | արդար դատաքննության իրավունք

Ղարաբաղի հարցի լուծող-չլուծողը Կառավարությունը չէ, այլ ժողովուրդը

«Ոմանք ասում են, թե եկել եմ «հող հանձնելու»…բայց իրենք իրենց հետ են շփոթում, քանի որ հող հանձնելուց բացի, այլ բանի մասին չեն բանակցել: Հայտարարում եմ՝ տիրապետում եմ բանակցային գործընթացի ողջ բովանդակությանը, գիտեմ բոլոր փաստաթղթերը, դրա համար էլ հիմա ասում եմ՝ Տո՛, այ բանակ թալանածնե՜ր, այ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: