լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
13.07.2018 | արդար դատաքննության իրավունք

Լաուրա Զաքարյանն իրեն գետնին գցած ոստիկաններից միայն ներողություն է ակնկալում

  Լաուրա Զաքարյանն իրեն գետնին գցած ոստիկաններից միայն ներողություն է ակնկալում
Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել  այս տարվա մարտի 18-ին  Հաց բերող Արթուր Սարգսյանին  «Եռաբլուր» գերեզմանատանը  հուղարկավորելու պահանջով  ակցիայի ժամանակ ուսը կոտրած Լաուրա Զաքարյանի բողոքը։ Երթի ընթացքում ոստիկանության ծառայողները, ըստ  Լաուրա Զաքարյանի,  պահանջել են խտանալ դեպի ճանապարհի հոծ գիծը, սկսել են սեղմել հավաքի մասնակիցներին, առաջացած հրմշտոցի ժամանակ վայր է ընկել․ 

«Ձայն եմ լսել,  ասել եմ՝ վախ,  ուսս  կոտրվեց։  Ընկած ժամանակ հիշում եմ ոստիկանների ոտքերը, որը վրաս ոտքը դրեց, որը ինչ որ ձեւով անցավ։ Նրանցից որեւէ մեկը ինձ օգնության չհասավ։ Քաղաքացիներից են ինձ տարել դեպի «Շտապ օգնության» մեքենան»,- հիշում  է Լաուրա Զաքարյանը։    

Միջադեպից հետո, ըստ բժշկական եզրակացության,  Լաուրա Զաքարյանը ստացել է աջ անրակոսկրի հեռակա հատվածի փակ տեղաշարժով կոտրվածք, աջ ուսահոդի, աջ բազկի վերին երրորդական, աջ ստորանրակային, ձախ բազկի շրջանների արյունազեղումների ձեւով, որոնք  հասցվել են  բութ առարկայով/ներով/, որոնք առողջությանը պատճառել են միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով:  

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ դիմած  Լաուրա  Զաքարյանը իր հաղորդմամբ պահանջել էր   պատժել  այդ օրն  այդ տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցներին:   ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանի խոսքերով՝  հաղորդումը մարտի 22-ին  ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն հետագա ընթացքը լուծելու նպատակով:  Նախապատրաստված նյութերից հետո ՀԿԳ քննիչը  որոշում է կայացրել քրեական գործի հարուցումը մերժելու մասին:   Փաստաբանը որոշման դեմ բողոք է ներկայացրել  ՀՀ Գլխավոր դատախազին։ 

Այդ բողոքն է էր մերժվել։    Ի տարբերություն նրանց՝ առաջին ատյանի դատարանը փաստաբանի  բողոքը բավարարել է եւ  քրեական գործի հարուցումը մերժելու մասին քննիչի 2017 թ․ ապրիլի 14-ի որոշումը վերացրել։  Սակայն  դատախազի կողմից բերված վերաքննիչ բողոքը բավարարվել է։  

« Վերաքննիչ դատարանը հանդես չի եկել որպես անաչառ դատարան, այլ  որպես կանխակալ եւ կողմնակալ դատարան։ Դատարանի պատճառաբանությունը, որ վարույթը իրականացնող մարմնի  գործողությունները եղել են օրինական,  չի բխում գործի նյութերից։ Հատուկ քննչական ծառայությունը եւ  Գլխավոր դատախազի տեղակալը նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու, իմ կողմից ներկայացված բողոքը մերժելու մասին որոշումը կայացնելով, ցուցաբերել են անգործություն»,- ասում է փաստաբան Արա Ղարագյոզյանը:   

Նրա խոսքերով՝   դեպքի հետ կապված  շարք կարեւոր հանգամանքների շուրջ քննություն չիրականացնելով եւ  դրանք փաստող կամ հերքող ապացույցներ ձեռք չբերելով, իսկ ձեռք բերված ապացույցների մեծ մասին  միակողմանի գնահատական տալով,  քողարկվել է  ոստիկանության աշխատակիցների կողմից թույլ տրված խախտումները եւ  անօրինական գործողությունները: Ոստիկանության գործողությունների հետեւանքով  Լաուրա Զաքարյանը մինչ օրս էլ չի կարողանում լիարժեք կյանքով ապրել։ 

«Եղանակի փոփոխման հետ կապված ուսս  ցավում է։ Եթե մի բան չարաշահում եմ, ասենք, ավել աշխատանք եմ ցանկանում անել   կամ անկախ քեզանից տանը սկսում ես ոգեւորված գործ անել, իրեն զգացնել տալիս է։»,- ավելացնում է Լաուրա Զաքարյանը։  

Դեպքից հետո 9 օր Լաուրա Զաքարյանն անցկացրել է հիվանդանոցում, սակայն հրաժարվել է վիրահատությունից «ԳԱԱ  Ինֆորմատիկայի ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում արդեն  44 տարի աշխատող  Լաուրա Զաքարյանի միակ խնդիրն այսօր ուսի ցավն է։  Աշխատավայրում էլ  ըմբռնումով են մոտենում իր բացակայություններին։ Նա  ակտիվ կերպով մասնակցում է թե՛ ակցիաներին, եւ թե  «Սասնա Ծռեր»-ի դատավարություններին։  

«Հիմա ընդհանուր իրավիճակն ինձ շատ  է ուրախացնում։ Ժողովուրդն ավելի ոգեւորված է , հավատ եմ տեսնում, մարդկային հարաբերությունների մեջ էլ են բավականին շատ բաներ փոխվել, դրական շարժ եմ տեսնում»: 

Լաուրա Զաքարյանը միայն մեկ բան է ցանկանում՝  իրեն գետնին գցած ոստիկանները ներողություն խնդրեն․  «Այլ բան հարկավոր չէ»:

Սուսաննա Պողոսյան            
651
Print
արդար դատաքննության իրավունք
«Ազարյանը անաչառ դատավոր չի եղել. Նախկին իշխանությունների գործիքն է եղել և կա». Մարտի 1-ի նախկին կալանավոր Արամ Բարեղամյան 19.08.2018 | արդար դատաքննության իրավունք

«Ազարյանը անաչառ դատավոր չի եղել. Նախկին իշխանությունների գործիքն է եղել և կա». Մարտի 1-ի նախկին կալանավոր Արամ Բարեղամյան

Հրազդան քաղաքի ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Բարեղամյանը, ով գլխին միջին ծանրության  վնասվածք էր ստացել 2008 թվականի Մարտի 1-ի վաղ առավոտյան, երբ հատուկ ջոկատայինները ցրել էին Ազատության հրապարակի նստացույցը, իր մաշկի վրա է զգացել դատավոր Ալեքսանդր Ազարյանի իրականացրած արդարադատությունը

Մեղադրող դատախազները տապալում են Վահագն Աբգարյանի գործով դատաքննությունը 17.08.2018 | արդար դատաքննության իրավունք

Մեղադրող դատախազները տապալում են Վահագն Աբգարյանի գործով դատաքննությունը

Ալավերդում հայտնի հեղինակություն Վահագն Աբգարյանի դատաքննությունը փակուղի է մտել: Երեք ամիս է, ինչ նիստեր են նշանակվում, սակայն քննությունը ոչ մի կերպ չի սկսվում: Մեկ փաստաբանները չեն ներկայանում դատարան, մեկ մեղադրողները: Ոչ մի անգամ դատարան չեն եկել նաև տուժողի՝ սպանված Կամո Փիրուզյանի հ

Ղարաբաղի հարցի լուծող-չլուծողը Կառավարությունը չէ, այլ ժողովուրդը 17.08.2018 | արդար դատաքննության իրավունք

Ղարաբաղի հարցի լուծող-չլուծողը Կառավարությունը չէ, այլ ժողովուրդը

«Ոմանք ասում են, թե եկել եմ «հող հանձնելու»…բայց իրենք իրենց հետ են շփոթում, քանի որ հող հանձնելուց բացի, այլ բանի մասին չեն բանակցել: Հայտարարում եմ՝ տիրապետում եմ բանակցային գործընթացի ողջ բովանդակությանը, գիտեմ բոլոր փաստաթղթերը, դրա համար էլ հիմա ասում եմ՝ Տո՛, այ բանակ թալանածնե՜ր, այ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: