լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
6.07.2018 | արդար դատաքննության իրավունք

«Սասնա Ծռեր» անդամ Արամ Հակոբյանը կշարունակի մնալ հիվանդանոցում

«Սասնա Ծռեր» անդամ Արամ Հակոբյանը կշարունակի մնալ հիվանդանոցում
«Արամ Հակոբյանի առողջական վատ վիճակը ոչ ոքի համար նորություն չէր։ Շատ երկար ժամանակ մենք այդ մասին ահազանգում էինք, բայց իրավասու մարմիններն անհաղորդ էին մնում։ Նոր հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս՝ մեծ բարեբախտություն է, որ ծանր և անդառնալի հետևանքներ չի եղել կալանքի մեջ գտնվելու ընթացքում»,- Forrights-ի հետ զրույցում հայտարարեց «Սասնա Ծռեր» խմբավորման անդամ Արամ Հակոբյանի պաշտպան Տիգրան Եգորյանը:             

Դեռ նախորդ շաբաթ, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննվող «Սասնա Ծռեր 1» քրեական գործի քննությունն մեկ շաբաթով հետաձգվեց, քանի որ գործով ամբաստանյալ Արամ Հակոբյանը դատական նիստին չէր ներկայացել: Պաշտպան Եգորյանը դատարանին հայտարարել էր, որ իր պաշտպանյալն առողջական լուրջ խնդիրներ ունի.             

«Անցկացված հետազություններից պարզվել է, որ Արամ Հակոբյանը երկու անգամ ուղեղի կաթված է ստացել, սակայն չի զգացել դա։ Հենց դրա հետ կապված, նա արագ հոսպիտալացվել է և անցնում է գլխուղեղի արյան շրջանառության հետ կապված մի շարք հետազոտություններ»,- նշել էր Տիգրան Եգորյանը։

Համաձայն դատական օրենսգրքի համապատասխան նորմերի, առանց ամբաստանյալի ներկայության, դատական նիստը շարունակվել չէր կարող, ուստի դատավոր Արշակ Վարդանյանը որոշեց քրեական գործի քննությունը հետաձգել:             

Մոտ 10 օր բժիշկների հսկողության տակ գտնվող Հակոբյանն այսօր դեռ շարունակում է մնալ հիվանդանոցում. «Արամ Հակոբյանը բավականին ծանր վիճակում է հոսպիտալացվել, ինչի պատճառով էլ օրվա մեջ մի քանի անգամ համապատասխան հետազոտություններ է անցնում և ստացիոնար բուժում ստանում»,- Forrights-ին հայտնեց նա, հավելելով, որ վաղվա դատական նիստին միջնորդություն են ներկայացնելու դատարանին՝ առանց Հակոբյանի ներկայության շարունակել գործի քննությունը, քանի որ վերջինս դեռևս անորոշ ժամանակով կգտնվի հիվանդանոցում:             

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ դատարանը բավարարել էր Տիգրան Եգորյանի միջնորդությունը և 500.000 ՀՀ դրամ գրավի դիմաց ազատ արձակել Արամ Հակոբյանին։   

Ռոզա Վարդանյան
770
Print
արդար դատաքննության իրավունք
14 տարի է՝ չկատարած հանցանքի համար դատապարտված եմ ցմահ ազատազրկման 19.07.2018 | արդար դատաքննության իրավունք

14 տարի է՝ չկատարած հանցանքի համար դատապարտված եմ ցմահ ազատազրկման

Բաց նամակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

«Հարգելի պարոն Փաշինյան, ես՝ ցմահ դատապարտված Արթուր Քոչարյանս, այս նամակով դիմում եմ Ձեզ՝ ներկայացնելու իմ կյանքի վերջին 14 տարիների պատմությունը, որի մասին բազմիցս բարձրաձայնել եմ, սա

Վանաձորում մեկնարկել է Ալավերդու Վահագի գործով դատաքննությունը 18.07.2018 | արդար դատաքննության իրավունք

Վանաձորում մեկնարկել է Ալավերդու Վահագի գործով դատաքննությունը

Այսօր Լուռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձորի նստավայրում մարդաշատ էր: Ալավերդի քաղաքից հոծ բազմություն էր ժամանել՝ ոտքից գլուխ սև հագնված տղամարդիկ, դաջվածքներով երիտասարդներ: Նրանք եկել էին մասնակցելու իրենց քաղաքի հայտնի հեղինակություն Վահագն Աբգարյանի գործով դատական նիս

Մխիթար Ավետիսյանը և Էդվարդ Գրիգորյանը հերքում են Պավլիկ Մանուկյանի աղմկահարույց հայտարարությունը 18.07.2018 | արդար դատաքննության իրավունք

Մխիթար Ավետիսյանը և Էդվարդ Գրիգորյանը հերքում են Պավլիկ Մանուկյանի աղմկահարույց հայտարարությունը

«Հայտարարված ոչ մի բառ իրականությանը չի համապատասխանում: Գալիս ես դատարան, էդ մարդկանց չես էլ տեսնում, ոչ մի բառ չես փոխանակում, մեկ էլ հանկարծ սենց բան ես լսում: Մեր բոլորի համար անսպասելի էր Պավլիկի խոսքերը»,- Forrights_ի հետ զրույցում նշեցին «Սասնա Ծռեր»-ի անդամներ Մխիթար Ավետիսյանն ո

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: