լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
4.07.2018 | արդար դատաքննության իրավունք

«Մինչեւ մեր բոլոր ընկերներն ազատության մեջ չլինեն, ոչ մի բան չենք խոսելու». «Սասնա Ծռեր» եւս մեկ անդամ ազատ արձակվեց

«Մինչեւ մեր բոլոր ընկերներն ազատության մեջ չլինեն, ոչ մի բան չենք խոսելու». «Սասնա Ծռեր» եւս մեկ անդամ ազատ արձակվեց
«Սասնա Ծռեր» անդամ Էդվարդ Գրիգորյանը քիչ առաջ ազատ արձակվեց. դատարանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը եւ պատգամավորական անձնական երաշխավորությամբ փոխեց Գրիգորյանի խափանման միջոց կալանքը։ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթացող «Սասնա Ծռեր» քրեական գործով նիստի ժամանակ, պաշտպան Լուսինե Սահակյանը դատարանին միջնորդեց փոխել իր պաշտպանյալ Էդվարդ Գրիգորյանի խափանման միջոց կալանքը, հիմքում նշելով պատգամավորական երաշխավորությունը. 

«ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը եւ Վահե Էնֆիաջյանը այսօր առավոտյան անձնական երաշխավորություն են ներկայացրել այ մասին, որ ազատության մեջ գտնվելով, Էդվարդ Գրիգորյանը կդրսեւորի պատշաճ վարքագիծ եւ չի խոչընդոտի դատավարական բնականոն ընթացքին»,- նշեց պաշտպան Սահակյանը։ Ընդմիջման ընթացքում դատարան ժամանեցին երաշխավորություն ներկայացրած պատգամավորները։ Դատավորը վերջիններիս պարզաբանեց Էդվարդ Գրիգորյանին առաջադրված մեղադրանքի մասին, ապա տեղեկացրեց՝ եթե ամբաստանյալը պատշաճ վարքագիծ չդրսևորի, ապա մուծված 1 մլն գրավ գումարը կդառնա պետության եկամուտը. 

«Անձնական երաշխավորողը նաև պատիժ կարող է կրել, եթե չարամտորեն չի կատարում իր պարտականությունները, ինչի հետևանքով ամբաստանյալը խուսափում է դատաքննությունից: Այդ դեպքում երաշխավորը պատիժ է կրում որպես տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով կամ երկու տարվա ազատազրկմամբ: Մնացած դեպքերում գումարը վերադարձվում է անձնական երաշխավորին»,- պարզաբանեց դատավոր Մակյանը, ինչից հետո պատգամավորները ստորագրությամբ հաստատեցին իրենց երաշխավորությունը։ 

Պաշտպանական կողմը միացավ ներկայացված միջնորդությանը, ամբաստանյալ Գրիգորյանն էլ ուղղակի խնդրեց բավարարել այն։ Մեղադրանքի կողմը շեշտեց, որ երկրում իրավիճակի փոփոխության հետ կապված, նվազել է այն վտանգը, որ ազատության մեջ գտնվելով, մեղադրյալը նոր հանցանքներ կգործի եւ կխոչընդոտի արդար դատաքննությանը. «Այս ամենը հաշվի առնելով, մեղադրական կողմը գտնում է, որ միջնորդությունը ենթակա է բավարարման»,- հայտարարեց Պետրոս Պետրոսյանը։ 

Շուրջ մեկ ժամ խորհրդակցական սենյակում անցկացնելուց հետո, դատավոր Մեսրոպ Մակյանը հայտարարեց, որ որոշում է կայացրել բավարարել պաշտպան Սահակյանի միջնորդությունը եւ փոխել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը պատգամավորական անձնական երաշխավորությամբ։ Դահլիճը ծափահարություններով ողջունեց դատարանի որոշումը։ Էդվարդ Գրիգորյանը հենց դատարանի դահլիճից ազատ արձակվելուց րոպեներ անց ողջունեց իր հարազատների եւ ընկերներւն, սակայն լրագրողների հետ զրուցել չցանկացավ. 

«Մինչեւ մեր բոլոր ընկերներն ազատության մեջ չլինեն, ոչ մի բան չենք խոսելու»,- ասաց Գրիգորյանը։ Հիշեցնենք, որ Էդվարդ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել հրազեն ու ռազմամթերք, ապա կազմակերպված խմբի կազմում, զենքի գործադրմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ՝ զավթել և պահել է շենքեր, շինություններ և տրանսպորտի միջոցներ՝ զուգորդված դրանք ոչնչացնելու, վնասելու սպառնալիքով, 

ինչպես նաև նույն եղանակներով պատանդ է վերցրել և պահել երկուսից ավելի անձանց, որոնք կատարել է զավթածը և պատանդներին ազատելու պայմանով պետությանը գործողություններ կատարելուն հարկադրելու նպատակով, բացի այդ , հրկիզման եղանակով դիտավորությամբ ոչնչացրել է տրանսպորտի միջոցներ՝ սեփականատերերին պատճառելով խոշոր չափերի վնաս , իսկ հանցավոր գործունեությունն ավարտել է 2016թ. օգոստոսի 31-ին ժամը 20-ի սահմաններում, երբ կամովին ազատել է զավթած շենքերը, շինությունները ու տրանսպորտի միջոցները, հրաժարվել է իր պահանջներից և հանձնվել իրավապահ մարմիններին։   

 Ռոզա Վարդանյան
60
Print
արդար դատաքննության իրավունք
14 տարի է՝ չկատարած հանցանքի համար դատապարտված եմ ցմահ ազատազրկման 19.07.2018 | արդար դատաքննության իրավունք

14 տարի է՝ չկատարած հանցանքի համար դատապարտված եմ ցմահ ազատազրկման

Բաց նամակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

«Հարգելի պարոն Փաշինյան, ես՝ ցմահ դատապարտված Արթուր Քոչարյանս, այս նամակով դիմում եմ Ձեզ՝ ներկայացնելու իմ կյանքի վերջին 14 տարիների պատմությունը, որի մասին բազմիցս բարձրաձայնել եմ, սա

Վանաձորում մեկնարկել է Ալավերդու Վահագի գործով դատաքննությունը 18.07.2018 | արդար դատաքննության իրավունք

Վանաձորում մեկնարկել է Ալավերդու Վահագի գործով դատաքննությունը

Այսօր Լուռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձորի նստավայրում մարդաշատ էր: Ալավերդի քաղաքից հոծ բազմություն էր ժամանել՝ ոտքից գլուխ սև հագնված տղամարդիկ, դաջվածքներով երիտասարդներ: Նրանք եկել էին մասնակցելու իրենց քաղաքի հայտնի հեղինակություն Վահագն Աբգարյանի գործով դատական նիս

Մխիթար Ավետիսյանը և Էդվարդ Գրիգորյանը հերքում են Պավլիկ Մանուկյանի աղմկահարույց հայտարարությունը 18.07.2018 | արդար դատաքննության իրավունք

Մխիթար Ավետիսյանը և Էդվարդ Գրիգորյանը հերքում են Պավլիկ Մանուկյանի աղմկահարույց հայտարարությունը

«Հայտարարված ոչ մի բառ իրականությանը չի համապատասխանում: Գալիս ես դատարան, էդ մարդկանց չես էլ տեսնում, ոչ մի բառ չես փոխանակում, մեկ էլ հանկարծ սենց բան ես լսում: Մեր բոլորի համար անսպասելի էր Պավլիկի խոսքերը»,- Forrights_ի հետ զրույցում նշեցին «Սասնա Ծռեր»-ի անդամներ Մխիթար Ավետիսյանն ո

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: