լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
29.06.2018 | արդար դատաքննության իրավունք

«Սասնա Ծռեր» անդամ, գեղանկարիչ Աշոտ Պետրոսյանը ազատ արձակվեց

«Սասնա Ծռեր» անդամ, գեղանկարիչ Աշոտ Պետրոսյանը ազատ արձակվեց
«Սասնա Ծռեր» անդամ, գեղանկարիչ Աշոտ Պետրոսյանը ազատ արձակվեց։ Նա այս գործով վերջին ամբաստանյալն էր, ում խափանման միջոցը կալանավորումն էր։ 
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրում շարունակվող «Սասնա Ծռեր» քրեական գործի քննությունն երեկ սկսվեց եւ ավարտվեց միջնորդությունների քննարկմամբ։ Դատական նիստի սկզբում, Վարդգես Գեւորգյանի խափանման միջոց կալանքը պատգամավորների անձնական երաշխավորությամբ փոխարինվեց եւ մեղադրյալը հենց դատական դահլիճից ազատ արձակվեց։

Աշոտ Պետրոսյանի խափանման միջոցը փոխելու եւ գրավով փոխարինելու միջնորդությամբ հանդես եկավ Արայիկ Պապիկյանը։ Վերջինս նշեց, որ միջնորդում է վերացնել խափանման միջոց կալանքը կամ այն փոխարինել ստորագրությամբ եւ ազատ արձակել կամ կիրառել գրավ 500.000 ՀՀ դրամի չափով. «Կարող ենք որպես գրավ առաջարկել նաեւ Աշոտի նկարած նկարները»,- կատակով դիմեց դատարանին պաշտպան Պապիկյանը։ Դատավոր Գաբրիելյանն իր հերթին «չզիջեց». «Տո իր նկարածն ինչ պետք ա լինի որ։ Հը՞ն, Աշոտ»։

Դատավարական կողմերը միացան միջնորդությանը, իսկ մեղադրող դատախազները նշեցին՝ ազատ արձակվելու դեպքում, այ պահին նվազել է վտանգը, որ Պետրոսյանը կխոչընդոտի դատավարության պատշաճ ընթացքին։

Մեկ ժամ խորհրդակցական սենյակում գտնվելուց հետո, դատավոր Գաբրիելյանը հայտարարեց, որ որոշում է կայացրել բավարարել միջնորդությունը եւ 500.000 ՀՀ դրամ գրավով ազատ արձակել Աշոտ Պետրոսյանին։ Դահլիճը շատ բուռն արձագանքեց դատարանի որոշմանը. փաստացի, գործով անցնող 11 ամբաստանյալների խափանման միջոց կալանքը փոփոխվել է, նրանք դատական նիստերին կմասնակցեն ազատության մեջ։

Աշոտ Պետրոսյանը լրագրողների հետ զրուցել չցանկացավ, չնայած շեշտեց, ասելիք շատ ունի. «Միայն կնշեմ, որ իմ եւ մյուս ընկերներիս ազատ արձակումը կապված ա երկրում կատարվող փոփոխությունների հետ, սակայն դատարաններ կան, որ մինչեւ օրս խարդավանքների մեջ են։ Հայտարարում եմ՝ մինչեւ վերջին Ծուռը դուրս չգա, խոսելն անիմաստ ա դառնում»,- նշեց Պետրոսյանը եւ շարունակեց գրկախառնվել հարազատների եւ ընկերների հետ։

Հիշեցնենք, որ Աշոտ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել հրազեն ու ռազմամթերք, ապա կազմակերպված խմբի կազմում, զենքի գործադրմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ՝ զավթել և պահել է շենքեր, շինություններ և տրանսպորտի միջոցներ՝ զուգորդված դրանք ոչնչացնելու, վնասելու սպառնալիքով, ինչպես նաև նույն եղանակներով պատանդ է վերցրել և պահել երկուսից ավելի անձանց, որոնք կատարել է զավթածը և պատանդներին ազատելու պայմանով պետությանը գործողություններ կատարելուն հարկադրելու նպատակով, բացի այդ , հրկիզման եղանակով դիտավորությամբ ոչնչացրել է տրանսպորտի միջոցներ՝ սեփականատերերին պատճառելով խոշոր չափերի վնաս։

Ռոզա Վարդանյան
297
Print
արդար դատաքննության իրավունք
14 տարի է՝ չկատարած հանցանքի համար դատապարտված եմ ցմահ ազատազրկման 19.07.2018 | արդար դատաքննության իրավունք

14 տարի է՝ չկատարած հանցանքի համար դատապարտված եմ ցմահ ազատազրկման

Բաց նամակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

«Հարգելի պարոն Փաշինյան, ես՝ ցմահ դատապարտված Արթուր Քոչարյանս, այս նամակով դիմում եմ Ձեզ՝ ներկայացնելու իմ կյանքի վերջին 14 տարիների պատմությունը, որի մասին բազմիցս բարձրաձայնել եմ, սա

Վանաձորում մեկնարկել է Ալավերդու Վահագի գործով դատաքննությունը 18.07.2018 | արդար դատաքննության իրավունք

Վանաձորում մեկնարկել է Ալավերդու Վահագի գործով դատաքննությունը

Այսօր Լուռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձորի նստավայրում մարդաշատ էր: Ալավերդի քաղաքից հոծ բազմություն էր ժամանել՝ ոտքից գլուխ սև հագնված տղամարդիկ, դաջվածքներով երիտասարդներ: Նրանք եկել էին մասնակցելու իրենց քաղաքի հայտնի հեղինակություն Վահագն Աբգարյանի գործով դատական նիս

Մխիթար Ավետիսյանը և Էդվարդ Գրիգորյանը հերքում են Պավլիկ Մանուկյանի աղմկահարույց հայտարարությունը 18.07.2018 | արդար դատաքննության իրավունք

Մխիթար Ավետիսյանը և Էդվարդ Գրիգորյանը հերքում են Պավլիկ Մանուկյանի աղմկահարույց հայտարարությունը

«Հայտարարված ոչ մի բառ իրականությանը չի համապատասխանում: Գալիս ես դատարան, էդ մարդկանց չես էլ տեսնում, ոչ մի բառ չես փոխանակում, մեկ էլ հանկարծ սենց բան ես լսում: Մեր բոլորի համար անսպասելի էր Պավլիկի խոսքերը»,- Forrights_ի հետ զրույցում նշեցին «Սասնա Ծռեր»-ի անդամներ Մխիթար Ավետիսյանն ո

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: