լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
14.06.2018 | արդար դատաքննության իրավունք

«Սասնա Ծռեր» անդամ Արթուր Սողոմոնյանն ազատության մեջ է

«Սասնա Ծռեր» անդամ Արթուր Սողոմոնյանն ազատության մեջ է
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանն այսօր «Սասնա Ծռեր» խմբավորման եւս մեկ անդամի ազատ արձակեց։ Արթուր Սողոմոնյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը դատարանին միջնորդեց վերացնել կամ փոխել իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը եւ այն փոխարինել ստորագրությամբ։ Վերջինս հավելեց, որ այլընտրանքային միջոց գրավ չկիրառել, քանի որ Սողոմոնյանը վճարելու հնարավորություն չունի. 

«Իմ պաշտպանյալն էր տան միակ աշխատուժը, նրա հետ միասին ապրում են քույրն ու մայրը։ Բացի դրանից, Սողոմոնյանն ունի առողջական խնդիրներ, մոտ 11 ամիս գտնվել է Դատապարտյալների հիվանդանոցում, ուստի նրան անհրաժեշտ է բուժում»,- իր միջնորդության հիմքում նշեց պաշտպանը, հավելելով, որ ողջ դատավարության ընթացքում ամբաստանյալը դրսեւորել է պատշաճ վարքագիծ։  

Դատավարական կողմերը միացան միջնորդությանը, մեղադրող դատախազ Արթուր Չախոյանն էլ իր հերթին հավելեց. «Երկրում իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված, նվազել է վտանգը, որ ազատության մեջ գտնվելով, Սողոմոնյանը փախուստի կդիմի կամ կխուսափի դատավարությանը ներկայանալուց»,- նշեց նա եւ չառարկեց միջնորդության դեմ։ Դատարանը լսելով կողմերին եւ մեկ ժամ խորհրդակցական սենյակում անցկացնելուց քիչ հետո հայտարարեց, որ որոշել է բավարարել միջնորդությունը եւ ստորագրությաբ դիմաց ազատ արձակել Արթուր Սողոմոնյանին։ 

Դահլիճում գտնվող «Սասնա Ծռեր»-ի համակիրները եւ հարազատները ծափահարություններով ողջունեցին դատարանի որոշումը։ Նրանց թվում էր նաեւ դեռ երեկ ազատ արձակված, «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ժիրայր Սեֆիլյանը, ով նիստի ընթացքում ապակիներից այն կողմ ողջունում էր խմբավորման անդամներին։ Վերջինս հրաժարվեց որեւէ մեկնաբանությունից։  

Հիշեցնենք, Արթուր Սողոմոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016 թվականի հուլիսի 17-ին «Սասնա Ծռեր» խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել հրազեն ու ռազմամթերք, ապա կազմակերպված խմբի կազմում, զենքի գործադրմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ՝ զավթել և պահել է շենքեր, շինություններ և տրանսպորտի միջոցներ՝ զուգորդված դրանք 
ոչնչացնելու, վնասելու սպառնալիքով:

Նույն եղանակներով պատանդ է վերցրել և պահել երկուսից ավելի անձանց, որոնք կատարել է զավթածը և պատանդներին ազատելու պայմանով պետությանը գործողություններ կատարելուն հարկադրելու նպատակով, նույն ժամանակ կազմակերպված խմբի կազմում կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, ինչպես նաև դրա գործադրման սպառնալիքով՝ հափշտակել է հրազեն ու ռազմամթերք, կազմակերպված խմբի կազմում «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲ ընկերության բանկոմատից կատարել է առանձնապես խոշոր չափերով՝ 14.808.000 ՀՀ դրամի գաղտնի հափշտակություն, իսկ հանցավոր գործունեությունն ավարտել է 2016 թվականի օգոստոսի 31-ին՝ ժամը 20-ի սահմաններում, երբ կամովին ազատել է զավթած շենքերը, շինություններն ու տրանսպորտի միջոցները, հրաժարվել իր պահանջներից և հանձնվել իրավապահ մարմիններին։   

 Ռոզա Վարդանյան
242
Print
արդար դատաքննության իրավունք
«Դեռ չեմ հավատում, ժողովուրդ ջան». «Սասնա Ծռեր» անդամ Հովհաննես Հարությունյանն ազատ արձակվեց 15.06.2018 | արդար դատաքննության իրավունք

«Դեռ չեմ հավատում, ժողովուրդ ջան». «Սասնա Ծռեր» անդամ Հովհաննես Հարությունյանն ազատ արձակվեց

«Սասնա Ծռեր» խմբավորման անդամները շարունակվում են գրավով, ստորագրությամբ կամ պատգամավորների երաշխավորությամբ ազատ արձակվել։ Այս պահի դրությամբ 32 ամբաստանյալներից 11-ի խափանման միջոց կալանքը փոփարինվել է տարբեր այլընտրանքային խափանման միջոցներով։ Շենգավիթի դատարանում այսօր եւս մեկ անդա

Գլխավոր դատախազը մատնանշել է, մասնավորապես, մարտիմեկյան դեպքերի, կատարված սպանությունների բացահայտումը 15.06.2018 | արդար դատաքննության իրավունք

Գլխավոր դատախազը մատնանշել է, մասնավորապես, մարտիմեկյան դեպքերի, կատարված սպանությունների բացահայտումը

Դատախազության կոլեգիայի երեկվա նիստում, որը վարել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, քննարկվել են չբացահայտված, նաև վարույթները կասեցված սպանության և սպանության փորձերի դեպքերի, ինչպես նաև հանրային հնչեղություն ստացած այլ ծանր և առանձնապես ծանր, կոռուպցիոն և տնտեսական բ

Վճռաբեկ դատարանը Սամվել Բաբայանին ազատ արձակեց 15.06.2018 | արդար դատաքննության իրավունք

Վճռաբեկ դատարանը Սամվել Բաբայանին ազատ արձակեց

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը Վճռաբեկ դատարանի այսօր հրապարակած վճռով ազատ կարձակվի կալանքից՝ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների երաշխավորության դիմաց:

Վճռաբեկ դատարանը փոխեց նաև գործով անցնող

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: