լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
14.06.2018 | արդար դատաքննության իրավունք

«Սասնա Ծռեր» խմբավորման եւս մեկ անդամ ազատության մեջ է

«Սասնա Ծռեր» խմբավորման եւս մեկ անդամ ազատության մեջ է
Լուսանկար hetq.am

«Սասնա Ծռեր» խմբավորման անդամ Արթուր Մելքոնյանը քիչ առաջ դատարանի դահլիճից ազատ արձակվեց։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարեց պաշտպան Մուշեղ Շուշանյանի միջնորդությունը եւ փոփոխեց խափանման միջոց կալանքը՝ փոխարինելով ստորագրությամբ։

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում այսօր շարունակվեց «Սասնա Ծռեր 3» քրեական գործի քննությունը։ 

Նիստի սկզբում, մինչ դատարանը գործով առկա ապացույցների հետազոտմանը կանցներ, Մուշեղ Շուշանյանը միջնորդեց վերացնել կամ փոխել իր պաշտպանյալ Արթուր Մելքոնյանի խափանման միջոց կալանքը։ Վերջինս իր միջնորդության հիմքում շեշտեց, որ Մելքոնյանը 3-րդ կարգի հաշմանդամ է, իր խնամքի տակ ունի 3 անչափահաս երեխա, իսկ ընտանիքն ապրում է մոր թոշակով. «Ողջ դատավարության ընթացքում նա դրսեւորել է պատշաճ վարքագիծ եւ չի խոչընդոտել դատավարական ընթացքին»,- հավելեց պաշտպանը։

Կողմերը միացան ներկայացված միջնորդությանը, մեղադրող դատախազ Արթուր Չախոյանն էլ շեշտեց, որ կապված երկրում իրավիճակի փոփոխությամբ, նվազել է ամբաստանյալի փախուստի դիմելու կամ դատավարությանը խոչընդոտելու վտանգը։

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը, լսելով կողմերին, մեկ ժամով հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Վերադառնալով նիստերի դահլիճ, դատարանը հայտարարեց, որ բավարարում է Մուշեղ Շուշանյանի միջնորդությունը եւ փոխում Արթուր Մելքոնյանի խափանման միջոց կալանքը՝ ստորագրություն չհեռանալու մասին այլընտրանքային ձեւով փոխարինելով։

Դահլիճում գտնվող համակիրները ծափահարությունններով եւ բացականչություններով ընդունեցին որոշումը։

Հիշեցնենք, որ Արթուր Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2016 թվականի հուլիսի 17-ին «Սասնա Ծռեր» խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել հրազեն ու ռազմամթերք, ապա կազմակերպված խմբի կազմում, զենքի գործադրմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ՝ զավթել և պահել է շենքեր, շինություններ և տրանսպորտի միջոցներ՝ զուգորդված դրանք ոչնչացնելու, վնասելու սպառնալիքով, ինչպես նաև նույն եղանակով պատանդ է վերցրել և պահել երկուսից ավելի անձանց, որոնք կատարել է զավթածը և պատանդներին ազատելու պայմանով պետությանը գործողություններ կատարելուն հարկադրելու նպատակով, նույն ժամանակ կազմակերպված խմբի կազմում կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, ինչպես նաև դրա գործադրման սպառնալիքով՝ հափշտակել է հրազեն ու ռազմամթերք։

Ռոզա Վարդանյան
476
Print
արդար դատաքննության իրավունք
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքի որոշման վերացումն ապօրինի է 13.08.2018 | արդար դատաքննության իրավունք

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքի որոշման վերացումն ապօրինի է

Հ վերաքննիչ քրեական դատարանի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքի որոշման վերացումն ապօրինի է:  Այս մասին հայտնեցին ՀՀ Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից:

«ՀՀ վերաքննիչ քրեակ

Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերյալ որոշումը կհրապարակվի երկուշաբթի 10.08.2018 | արդար դատաքննության իրավունք

Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերյալ որոշումը կհրապարակվի երկուշաբթի

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու և նրան գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու վերաբերյալ բողոքների քննությունը: Դատարանը որոշումը կհրապարակի օգոստոսի 13-ին՝ ժամը 16։00-ին։ Այս մասին շուրջ 2 ժամ դատարանի դիմաց սպասող լրագրողներին

Ժիրայր Սեֆիլյանը կրկին կհայտնվեր անազատության մեջ,  եթե  վճռաբեկ բողոք չներկայացվեր 10.08.2018 | արդար դատաքննության իրավունք

Ժիրայր Սեֆիլյանը կրկին կհայտնվեր անազատության մեջ, եթե վճռաբեկ բողոք չներկայացվեր

«Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գործով Վճռաբեկ բողոք է ներկայացվել։  Նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը միջնորդել է արդարացման դատավճիռ կայացնել՝ ճանաչելով եւ հռչակելով  Ժիրայր Սեֆիլյանի անմեղությունը։  


լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: