լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
14.06.2018 | արդար դատաքննության իրավունք

«Պայքարելու եմ այն մարդկանց իրավունքների համար, որոնք զոհ են եղել Վովայի, Արշակի, Սաշիկի ձեռքին»

«Պայքարելու եմ այն մարդկանց իրավունքների համար, որոնք զոհ են եղել Վովայի, Արշակի, Սաշիկի ձեռքին»
«Միանշանակ սատարելու եմ նոր իշխանությանը, որ կարողանա հասել իր առջև դրված բոլոր նպատակներին, քանի որ գիտեմ՝ նրանց նպատակներն անձնանվեր են»,- ազատ արձակվելուց րոպեներ անց, Forrights-ի հետ զրույցում ասաց «Սեֆիլյանի և մյուսների վերաբերյալ» քրեական գործով ազատազրկված Ներսես Պողոսյանը։

Վերաքննիչ դերեական դատարանի վերաքննիչ բողոքի որոշման հրապարակումից քիչ անց, Ներսես Պողոսյանը մոտեցավ գործով անցնող մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին և ինչ-որ բան փոխանակեց ժպտալով, ապա ձեռք մեկնեց նրան և երկուստեք ողջագուրվեցին։

Ներսես Պողոսյանը նշեց, որ իր և մյուսների ազատ արձակումը կապված է նոր իշխանությունների հետ, շեշտելով՝ այժմ արդեն կա ժողովրդի իշխանություն․ «Ինձ պետք չէր էս դատական համակարգի արդարացումը, ինձ պետք էր ժողովրդի արդարացումը։ Ժողովուրդը մեզ ընդունեց արդար, այ էդ գնահատականն ա ինձ պետք։ Ես կարող էի 10 տարի էլ դատվեի ու չարդարացվեի, բայց էն միտքը, որ ժողովուրդն այդ որոշումը սխալ կհաներ ու ինձ կարդարացներ, իմ համար ամեն ինչ ա»,- իր խոսքում նշեց Պողոսյանը։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք մտադիր է Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկել և դիմել Վճռաբեկ դատարան, Ներսեսը կտրուկ բացասական պատասխան տվեց․ «Ես էս նոր ստեղծած պետությանը տամ փուռն ու Եվրոդատարա՞ն դիմեմ։ Երբ իմանամ դիմեմ, հին իշխանությունն ա պատասխան տալու, այ էդ ժամանակ կդիմեմ, բայց քանի որ նոր իշխանությունն ա, նոր դատական համակարգն ա պատասխան տալու, ես, իմ անունից ասեմ, հաստատ չեմ դիմի»,- վճռական հայտարարեց նա։

Խոսելով առաջիկա անելիքների մասին, Ներսեսը հայտնեց, որ իր հաջորդ քայլերն ուղղված են լինելու բանտերում գտնվող այն մարդկանց ազատության համար, որոնք դատապարտվել են անհիմն մեղադրանքներով․ «Պայքարելու եմ այն մարդկանց իրավունքների համար, որոնք զոհ են եղել Վովայի, Արշակի, Սաշիկի, ինչպես նաև մի շարք քրեական հեղինակությունների ձեռքին։ Ով էդ մարդկանց ձեռք չի տվել, վերցրել ու տարել են բերդ։ Հիմա հայտարարում եմ՝ մեր հաղթանակը կլինի լիարժեք միայն այն դեպքում, երբ այդ մարդիկ կգտնվեն անազատության մեջ»,- հայտարարեց Ներսեսը, հավելելով, որ օր առաջ սպասում է «Միայնակ Գայլ» Արայիկ Խանդոոյանի ազատ աձակմանը։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մասնակի բավարարեց պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքը և հենցդատարանի դահլիճից ազատ արձակեց գործով անցնող բոլոր անձանց՝ նրանց պատժաչափը մեղմացնելով մինչև 2-ական տարի, իսկ Սեֆիլյանի 10,5 տարի ազատազրկումը բեկանեց 5 տարի ժամկետով և սահմանեց 5,5 տարի կալանավորում։

Ռոզա Վարդանյան
500
Print
արդար դատաքննության իրավունք
«Դեռ չեմ հավատում, ժողովուրդ ջան». «Սասնա Ծռեր» անդամ Հովհաննես Հարությունյանն ազատ արձակվեց 15.06.2018 | արդար դատաքննության իրավունք

«Դեռ չեմ հավատում, ժողովուրդ ջան». «Սասնա Ծռեր» անդամ Հովհաննես Հարությունյանն ազատ արձակվեց

«Սասնա Ծռեր» խմբավորման անդամները շարունակվում են գրավով, ստորագրությամբ կամ պատգամավորների երաշխավորությամբ ազատ արձակվել։ Այս պահի դրությամբ 32 ամբաստանյալներից 11-ի խափանման միջոց կալանքը փոփարինվել է տարբեր այլընտրանքային խափանման միջոցներով։ Շենգավիթի դատարանում այսօր եւս մեկ անդա

Գլխավոր դատախազը մատնանշել է, մասնավորապես, մարտիմեկյան դեպքերի, կատարված սպանությունների բացահայտումը 15.06.2018 | արդար դատաքննության իրավունք

Գլխավոր դատախազը մատնանշել է, մասնավորապես, մարտիմեկյան դեպքերի, կատարված սպանությունների բացահայտումը

Դատախազության կոլեգիայի երեկվա նիստում, որը վարել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, քննարկվել են չբացահայտված, նաև վարույթները կասեցված սպանության և սպանության փորձերի դեպքերի, ինչպես նաև հանրային հնչեղություն ստացած այլ ծանր և առանձնապես ծանր, կոռուպցիոն և տնտեսական բ

Վճռաբեկ դատարանը Սամվել Բաբայանին ազատ արձակեց 15.06.2018 | արդար դատաքննության իրավունք

Վճռաբեկ դատարանը Սամվել Բաբայանին ազատ արձակեց

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը Վճռաբեկ դատարանի այսօր հրապարակած վճռով ազատ կարձակվի կալանքից՝ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների երաշխավորության դիմաց:

Վճռաբեկ դատարանը փոխեց նաև գործով անցնող

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: