լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
14.06.2018 | արդար դատաքննության իրավունք

Իրավապաշտպանն «անընդունելի» է համարում Սեֆիլյանի՝ հինգուկես տարի պատժաչափը

Իրավապաշտպանն «անընդունելի» է համարում Սեֆիլյանի՝ հինգուկես տարի պատժաչափը
Azatutyun.am: Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն «անընդունելի» է համարում «Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի՝ հինգուկես տարի պատժաչափը, ընդգծելով, որ Սեֆիլյանը «կեղծ մեղադրանքով» է դատապարտված։

«Ազատության» հետ զրույցում Ալեքսանյանը նշեց՝ երեկ դատավորի կաշկանդվածությունն ակնհայտ էր, իսկ պատժաչափը, նրա համոզմամբ, դատարանը չի որոշել։

«Իրականում փոփոխություններ տեղի են ունենում՝ քաղբանտարկյալներն ազատ են արձակվում, և դժվարանում եմ ասել՝ դատական համակարգո՞ւմ են այդ փոփոխությունները, թե՞` ուղղակի հեղափոխության ընթացքում այն խոստումները, որ ազատ կարձակվեն բոլոր քաղբանտարկյալները։ Հիշում եք՝ Նիկոլ Փաշինյանը պարզած պաստառով շարունակ հայտարարում էր այդ մասին: Ես պարզապես կասեմ, որ Սեֆիլյանի մեղադրանքը՝ հինգուկես տարին, ուղղակի անընդունելի է։ Ի սկզբանե հայտնի էր, որ նա կեղծ մեղադրանքներով է դատապարտվել, և հիմա թողնել հինգուկես տարին... Ես տեսա, որ դատավորը շատ կաշկանդված էր, և չգիտեմ ով էր նրան կաշկանդողը, բայց որ կաշկանդված էր, դա փաստ էր։ Ինչո՞ւ հինգուկես տարի՝ անհասկանալի է, նաև փաստաբանի մեկնաբանությունը կար, որ եթե մեղադրանքը Վերաքննիչ դատարանը մերժի և Վճռաբեկ դատարանը, նշանակում է, որ Սեֆիլյանը շարունակելու է գտնվել բանտում, և սա նշանակում է, որ մի սուր է կախված Սեֆիլյանի գլխին։ Դատարանը չի դա որոշել, էլի, չեմ կարող ասել, թե ով, բայց ակնհայտ է, որ այդ սուրը պետք է կախված մնա Սեֆիլյանի գլխին՝ չգիտեմ, թե ինչի համար», - ասաց Ալեքսանյանը։

Վերաքննիչ քրեական դատարանը երեկ ազատ արձակեց Ժիրայր Սեֆիլյանին, Գևորգ Սաֆարյանին ու այս գործով անցնող մյուս բոլոր մեղադրյալներին:

Չնայած փաստաբանները պահանջել էին արդարացում, բայց դատարանը միայն մեղմացրեց պատժաչափերը՝ Սեֆիլյանի՝ 10 տարի 5 ամիսը, մասնավորապես, դարձնելով հինգուկես տարի: Ընդդիմադիր գործչի խափանման միջոցը փոխվեց «Ծառուկյան» խմբակցության 12 պատգամավորների և «Ելք»-ի պատգամավոր Ալեն Սիմոնյանի երաշխավորագրերի հիման վրա:

Երեկ ազատ արձակվելուց հետո Սեֆիլյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաև «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գնդի տարածքի գրավման օրերին երեք ոստիկանների սպանություններին։ Նա նշեց, որ իրենք ամենաշահագրգիռ կողմն են, որ դրանք օր առաջ բացահայտվեն։ «Բոլորը պետք է հասկանան, որ այդ ցավը բոլորիս ցավն է: Ես համոզված եմ, որ ոչ ոք չունի այն եզրակացությունը, որ տղաները գնացել էին այդ քայլին մարդասպանության նպատակով: Մենք ամենաշահագրգիռ կողմն ենք, որ օր առաջ բացահայտվի, թե այդ սպանությունները ինչպես տեղի ունեցան», - հայտարարեց «Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդը:

Ալեքսանյանը ևս ընդգծեց՝ այդ սպանությունների դեպքով պետք է մանրազնին քննություն կատարվի, մեղավորները պարզվեն և պատժվեն օրենքի ողջ խստությամբ։

«Կարծում եմ, որ իրոք պետք է այդ սպանությունները հանգամանալից, մանրազնին քննություն կատարվի և պարզվի դեպքերի բոլոր հանգամանքները և դա հայտնի դառնա հանրությանը։ Պետք է դա արվի թափանցիկ, պետք է մարդիկ, բոլորն իմանան ինչ է տեղի ունեցել, և եթե իրոք պարզվի ովքեր են մեղավորները և ինչ դիտավորությամբ է դա արվել, պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ», - ասաց իրավապաշտպանը՝ շարունակելով. - «Ես կարծում եմ, որ ի վերջո մենք կունենանք անկախ դատարան, դա երկարատև գործընթաց կլինի. պետք է դատավորներն ազատվեն այդ կաշկանդվածությունից, հոգեբանական այդ վիճակից, որի տակ իրենք գտնվել են տարիներ շարունակ։ Դա դժվար ճանապարհ է՝ անկախ դատական համակարգ ունենալը, պետք է դրվի այդ պահանջը և այդ պահանջը պետք է կատարվի»։
158
Print
արդար դատաքննության իրավունք
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքի որոշման վերացումն ապօրինի է 13.08.2018 | արդար դատաքննության իրավունք

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքի որոշման վերացումն ապօրինի է

Հ վերաքննիչ քրեական դատարանի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքի որոշման վերացումն ապօրինի է:  Այս մասին հայտնեցին ՀՀ Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից:

«ՀՀ վերաքննիչ քրեակ

Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերյալ որոշումը կհրապարակվի երկուշաբթի 10.08.2018 | արդար դատաքննության իրավունք

Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերյալ որոշումը կհրապարակվի երկուշաբթի

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու և նրան գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու վերաբերյալ բողոքների քննությունը: Դատարանը որոշումը կհրապարակի օգոստոսի 13-ին՝ ժամը 16։00-ին։ Այս մասին շուրջ 2 ժամ դատարանի դիմաց սպասող լրագրողներին

Ժիրայր Սեֆիլյանը կրկին կհայտնվեր անազատության մեջ,  եթե  վճռաբեկ բողոք չներկայացվեր 10.08.2018 | արդար դատաքննության իրավունք

Ժիրայր Սեֆիլյանը կրկին կհայտնվեր անազատության մեջ, եթե վճռաբեկ բողոք չներկայացվեր

«Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գործով Վճռաբեկ բողոք է ներկայացվել։  Նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը միջնորդել է արդարացման դատավճիռ կայացնել՝ ճանաչելով եւ հռչակելով  Ժիրայր Սեֆիլյանի անմեղությունը։  


լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: