լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
13.06.2018 | արդար դատաքննության իրավունք

«Դատարանը կայացրեց կիսատ մի որոշում, որն արդարադատության հետ որեւէ առնչություն չունի»

«Դատարանը կայացրեց  կիսատ մի որոշում, որն արդարադատության հետ որեւէ առնչություն չունի»
 «Ռեժիմը շատ մտահոգված էր, որ երիտասարդները կարող են իմ օրինակը տեսնել, դրա համար, տրվելով իրենց սովետական մտածելակերպին, անհրաժեշտ համարեցին մարդուն մեկուսացնել, եւ իրենք արեցին այդ քայլը՝ մեկուսացրին ինձ»,- Forrights-ի հետ զրույցում նշեց հենց դատարանի դահլիճից, այսօր ազատ արձակված Գեւորգ Սաֆարյանը։    

Նրա խոսքով, ամբողջական հեղափոխությունը դեռ տեղի չի ունեցել, անգամ իշխանությունը դեռ լիովին չի փոփոխվել. նախորդ իշխանությունից զգալի մաս դեռեւս պահպանվել է օրենսդիր մարմնում. 

«Հեղափոխության գործընթացը շարունակվում է մինչ օրս եւ կգնա այնքան ժամանակ, քանի դեռ չի հասել իր տրամաբանական ավարտին»,- ասաց նա, հավելելով՝ հնարավոր ամեն ձեւով ծառայելու է ժողովրդին եւ պետությանը։    

Գեւորգն իրեն պետական պաշտոնում չի տեսնում, նշելով, որ այս պահին որեւէ ցանկություն կամ առաջակ չունի. «Ես նոր եմ բանտից դուրս եկել, դեռ ոչնչից տեղյակ չեմ»,- ժպտալով պատասխանեց նա։  Անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին, Սաֆարյանն այն ամբողջովին կեղծ եւ շինծու որակեց։ Սակայն անկեղծացավ, որ հարուցված քրեական գործի մասին տեղեկանալուց հետո, իր համար արդեն ակնհայտ էր դատավճիռը. 

«Բոլորի համար էլ ակնհայտ էր, որ իմ նկատմամբ հարուցված 2 քրեական գործն էլ մի նպատակ էր հետապնդում՝ ինձ մեկուսացնել, մյուսներին՝ վախեցնել»։ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումն այնուամենայնիվ կբողոքարկի Սաֆարյանը եւ կդիմի Վճռաբեկ դատարան, քանի որ վերաքննիչ բողոքը միայն մասնակի է բավարարվել։ 

Ինչպես նշեց նա, իրենք դիմել էին արդարացման համար, սակայն Վերաքննիչ քրեական դատարանը «կայացրեց միջանկյալ, կիսատ ինչ-որ մի որոշում, որն արդարադատության հետ որեւէ առնչություն չունի»։  

Գեւորգ Սաֆարյանը հեռանալուց առաջ չմոռացավ կատակեց՝ այս տարի դնելու է տոնածառ, որեւէ ֆոբիա ձեռք չի բերել եղեւնեիներից։  

Հիշեցնեն, որ Գևորգ Սաֆարյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 24.04.2015 թվականին Երևան քաղաքում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, սկսած 2014 թվականի մայիսից կատարել է դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ:   

Ռոզա Վարդանյան   
511
Print
արդար դատաքննության իրավունք
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքի որոշման վերացումն ապօրինի է 13.08.2018 | արդար դատաքննության իրավունք

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքի որոշման վերացումն ապօրինի է

Հ վերաքննիչ քրեական դատարանի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքի որոշման վերացումն ապօրինի է:  Այս մասին հայտնեցին ՀՀ Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից:

«ՀՀ վերաքննիչ քրեակ

Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերյալ որոշումը կհրապարակվի երկուշաբթի 10.08.2018 | արդար դատաքննության իրավունք

Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերյալ որոշումը կհրապարակվի երկուշաբթի

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու և նրան գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու վերաբերյալ բողոքների քննությունը: Դատարանը որոշումը կհրապարակի օգոստոսի 13-ին՝ ժամը 16։00-ին։ Այս մասին շուրջ 2 ժամ դատարանի դիմաց սպասող լրագրողներին

Ժիրայր Սեֆիլյանը կրկին կհայտնվեր անազատության մեջ,  եթե  վճռաբեկ բողոք չներկայացվեր 10.08.2018 | արդար դատաքննության իրավունք

Ժիրայր Սեֆիլյանը կրկին կհայտնվեր անազատության մեջ, եթե վճռաբեկ բողոք չներկայացվեր

«Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գործով Վճռաբեկ բողոք է ներկայացվել։  Նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը միջնորդել է արդարացման դատավճիռ կայացնել՝ ճանաչելով եւ հռչակելով  Ժիրայր Սեֆիլյանի անմեղությունը։  


լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: