լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
13.06.2018 | արդար դատաքննության իրավունք

ՊՊԾ գնդում ծանր վիրավորում ստացած Սեդրակ Նազարյանն ազատ արձակվեց

ՊՊԾ գնդում ծանր վիրավորում ստացած Սեդրակ Նազարյանն ազատ արձակվեց

Սպանված ոստիկանների այրիները դժգոհ հեռացան դատարանից

2016 թ-ին ՊՊԾ գունդը գրաված Սասնա ծռերի դատին այսօր առաջին անգամ մասնակցում էին սպանված ոստիկանների՝ մասնավորապես ոստիկաններ Գագիկ Մկրտչյանի ու Յուրի Տեփանոսյանի կանայք: Վերջիններս դատին ներկայացել էին որպես տուժողների իրավահաջորդներ, դատարան մտնում և դուրս էին գալիս հրեշտակ ոստիկանների ուղեկցությամբ՝ աշխատելով հնարավորինս խուսափել լրագրողների հարցերից:     

Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր քննեց «Սասնա ծռերի» անդամ Սեդրակ Նազարյանին պատգամավորների անձնական երաշխավորությամբ և 1 մլն դրամ գրավով ազատ արձակելու միջնորդությունը: Սեդրակի մորաքույրը մեզ դատարանում պատմեց, որ նրա հայրը ծանր հիվանդ է, անգամ բժիշկներն ասել են՝ տարեք տուն:    

Սեդրակ Նազարյանը նախ ցավակցեց մահացած ոստիկանների դատարանում ներկա գտնվող այրիներին՝ նշելով, որ նախկինում հնարավորություն չի ունեցել: Նաև հավելելեց. «Խնդրում եմ զինվել համբերությամբ ու սպասել իրական բացահայտումների»:   Սեդրակի համար երաշխավորել էին «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը: 

Մեղադրող դատախազը չառարկեց միջնորդության դեմ: Փոխարենը դեմ արտահայտվեց ՊՊԾ գնդում հրազենային վնասվածք ստացած, ապա 27 օր անց հիվանդանոցում մահացած ոստիկան Գագիկ Մկրտչյանի կինը՝ Հասմիկ Ոսկանյանը:    

«Համ հիվանդին են բաց թողնում, համ էլ այն մարդուն, ով առողջական խնդիր չունի: Եթե առողջական խնդիրներ ունեցողներից որևէ մեկը կարծում է, որ իր տեղն ավելի վատ է, քան իմ ամուսնունը, թող կանգնի ու ասի: Ես ինքս համաձայն չեմ»,-հայտարարեց մահացած ոստիկանի այրին՝ շարունակելով. 

«Եթե, իրենց ասելով, սխրանք, հերոսություն են արել, թող բարի լինեն գաղութում նստած սպասել, մինչև դատավճիռը: Կատարել են հանցագործություն, թող բարի լինեն, սպասեն. եթե դատարանը կորոշի ազատ թողնել, թող պարզ ճակատով դուրս գան, եթե ոչ, ապա թող նստեն: Մենք էլ ենք ընտանիք, իմ էրեխեն էլ է մեղք: Սա արդար չէ. մարդկանց սպանեն, հետո ժողովրդի հետևը թաքնվելով՝ ասեն...»:    

Միևնույն ժամանակ ոստիկանի այրին դատարանում ասաց, թե ինքը ընդհանուրին է դեմ, Սեդրակի դեպքում դեմ չէ, թող գնա, հիվանդ հորը տեսնի:   Այնուամենայնիվ, երբ դատարանը հրապարակեց խափանման միջոց կալանքը փոխելու մասին որոշումը, իսկ դատական նիստը հետաձգվեց, սպանված ոստիկանների այրիները դժգոհ հեռացան դատարանից:   Azatutyun TV-ի ու Forrights.am-ի հետ զրույցում ոստիկանի այրի Հասմիկ Ոսկանյանն ասաց, թե ինքը դեմ է, որ ընդհանրապես բոլոր Սասնա ծռերը դուրս գան բերդից: 

«Արել են, թող իրանց պատիժը ստանան: Տղամարդու նման մտել են, թող տղամարդու նման էլ իրանց պատիժը ստանան: Եթե բաց կթողնեն, Աստված իրանց հետ, եթե չէ, թող մինչև վերջ նստեն»,-շեշտեց նա: Մեր հստակեցմանը, թե իր կարծիքով Սասնա ծռերի բոլոր անդամները պետք է բանտում մնա՞ն՝ անկախ սպանություն արել են, թե ոչ, ոստիկանի այրին պնդեց, թե այո, բոլորը պետք է նստեն:     

Ազատ արձակված Սեդրակ Նազարյանը հրաժարվեց պատասխանել լրագորղների հարցերին ու Սասնա ծռերի աջակիցների հետ ողջագուրվելուց հետո հեռացավ: Նազայանի պաշտպան Լուսինե Սահակյանը մեզ հետ զրույցում շեշտեց, որ իր պաշտպանյալի դեմ սպանության մեղադրանք չկա, խմբին ներկայացված ընդհանուր մեղադրանքներ են՝ պատանդ պահելու, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, շենք-շինություններ գրավելու և այլն:   

Նշենք, որ Սեդրակ Նազարյանը, Սեթոն ՊՊԾ գնդում ծանր վիրավորել էր Սասնա ծռերի հանձնվելուց մեկ օր առաջ հավանաբար դիպուկահարի կրակոցից: Այդ օրը գնդում կրակոցներ էին լսվել: 2016-ի հուլիսի 31-ի առավոտյան Սեդրակը ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքից կրծքավանդակի հրազենային վնասվածքով ծանր վիճակում տեղափոխվել էր «Էրեբունի» հիվանդանոց, ուր վիրահատության էր ենթարկվել: Նա կրծքավանդակի առաջնային պատի թափանցող վնասվածք էր ստացել: Սեդրակի մորաքույրը մեզ հետ զրույցում ասաց, թե այժմ նրա մի թոքի կեսը չկա, քանի որ թոքը կրակոցից վնասվել էր:    

Հիշեցնենք, որ Սասնա ծռերը ՊՊԾ գնդի տարածք էին մուտք գործել երկու տարի առաջ հուլիսի 17–ին՝ հայտարարելով, որ ապստամբում են իշխանության դեմ, ու մի շարք պահանջներ ներկայացրել:   

 Մարինե Խառատյան   
3264
Print
արդար դատաքննության իրավունք
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքի որոշման վերացումն ապօրինի է 13.08.2018 | արդար դատաքննության իրավունք

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքի որոշման վերացումն ապօրինի է

Հ վերաքննիչ քրեական դատարանի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքի որոշման վերացումն ապօրինի է:  Այս մասին հայտնեցին ՀՀ Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից:

«ՀՀ վերաքննիչ քրեակ

Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերյալ որոշումը կհրապարակվի երկուշաբթի 10.08.2018 | արդար դատաքննության իրավունք

Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերյալ որոշումը կհրապարակվի երկուշաբթի

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու և նրան գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու վերաբերյալ բողոքների քննությունը: Դատարանը որոշումը կհրապարակի օգոստոսի 13-ին՝ ժամը 16։00-ին։ Այս մասին շուրջ 2 ժամ դատարանի դիմաց սպասող լրագրողներին

Ժիրայր Սեֆիլյանը կրկին կհայտնվեր անազատության մեջ,  եթե  վճռաբեկ բողոք չներկայացվեր 10.08.2018 | արդար դատաքննության իրավունք

Ժիրայր Սեֆիլյանը կրկին կհայտնվեր անազատության մեջ, եթե վճռաբեկ բողոք չներկայացվեր

«Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գործով Վճռաբեկ բողոք է ներկայացվել։  Նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը միջնորդել է արդարացման դատավճիռ կայացնել՝ ճանաչելով եւ հռչակելով  Ժիրայր Սեֆիլյանի անմեղությունը։  


լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: