լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
24.05.2018 | արդար դատաքննության իրավունք

71 ամյա Խաչատուր Գիչյանը դատաբժշկական փորձաքննության կենթարկվի

71 ամյա Խաչատուր Գիչյանը դատաբժշկական փորձաքննության կենթարկվի
Ավան եւ Նոր Նորք դատարանում այսօր շարունակվել է «Սասնա Ծռեր» քրեական գործի քննությունը՝ 11 ամբաստանյալներով։ Այսօր խափանման միջոց կալանքը վերացնելու միջնորդությամբ հանդես եկավ Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը և շուրջ 2 ժամ խորհրդակցական սենյակում անցկացնելուց հետո, դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշեց Կարո Եղնուկյանի խափանման միջոցը փոխել եւ սահմանել գրավ՝ 10 մլն դրամի չափով։ 

Խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացրեց նաեւ Խաչատուր Գիչյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը։ Փաստաբանը միջնորդության հիմքում նշեց մեղադրյալի վատառողջ վիճակը, ինչպես նաեւ 71-ամյա տարիքը։ «Հաշվի առնելով դատարանի նախորդ որոշումը, ուզում եմ հայտարարել, որ Գիչյանը չունի ֆինանսական միջոցներ, ուստի չի կարողանա վճարել, եթե խափանման միջոց կալանքը գրավով փոխարինվի»,- իր խոսքում նշեց պաշտպան Ֆարմանյանը՝ դատարանին տրամադրելով ՔԿՀ-ի տրամադրած բժշկական եզրակացությունները։ 

Պաշտպանական կողմը միացավ միջնորդությանը, այնինչ մեղադրող-դատախազ Հակոբ Ենոքյանին չբավարարեց ՔԿՀ-ի տրամադրած փաստաթղթերը։ Անուշ Մխիթարյանն էլ իր հերթին առարկեց դատախազի խոսքերին. 

«Ձեր այս պատասխանով Դուք հաստատում եք այն իրողությունը, որ ՔԿՀ-ում չի կատարվում պատշաճ բուժօգնություն»։ Դատավորը լսելով դատավարական 2 կողմերին, հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, ապա հրապարակեց այն՝ մերժելով ներկայացված միջնորդությունը։  

Մարինե Ֆարմանյանն այս անգամ միջնորդեց Խաչատուր Գիչյանի համար նշանակել դատաբժշկական փորձաքննությունը, որը կփաստի Գիչյանի վատառողջ լինելը։ Դատավոր Գաբրիելյանն այս անգամ 15 րոպե ընդմիջումով հեռացավ դահլիճից, ապա վերադառնալով՝ որոշեց բավարարել միջնորդությունը եւ Գիչյանին նշանակել դատաբժշկական փորձաքննություն։  

 Ռոզա Վարդանյան
465
Print
արդար դատաքննության իրավունք
«Այդ  մարդիկ չեն գնացել մարդ խփելու, դա եղել է ստեղծված իրավիճակում» 21.06.2018 | արդար դատաքննության իրավունք

«Այդ մարդիկ չեն գնացել մարդ խփելու, դա եղել է ստեղծված իրավիճակում»

« «Սասնա Ծռեր»-ը ոչ թե գնացել են մարդ խփելու, այլ ուղղակի դա ստացվել է ստեղծված իրավիճակում: Նրանք մարդասպան չեն, ես նրանց ճանաչում եմ»,- այսօր, հենց դատարանում՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց Արցախի հերոս Սամվել Բաբայանը, ով ընդամենը մի քանի օր առաջ է ազատ արձակվել: &nb

« Մեզ տվեք հնարավորություն՝լծվելու հայրենաշինության ու բանակաշինության գործին ».Պ.Մանուկյան 21.06.2018 | արդար դատաքննության իրավունք

« Մեզ տվեք հնարավորություն՝լծվելու հայրենաշինության ու բանակաշինության գործին ».Պ.Մանուկյան

«Հիմա ներում-բեկում չկա, ծեծել, ջարդել դավաճաններին՝ էդ Նիկոլից սկսած»,- նման խոսակցությունները չափից դուրս գերակշռում էին «Սասնա Ծռեր» խմբավորման գործով առկա ապացույց հանդիսացող տեսանյութերում ու ձայնագրությունենրում, որոնք այսօր հրապարակվեցին Երևան քաղաքի ընդհանուր իրավ

«Սասնա Ծռեր» անդամ Գագիկ Եղիազարյանն ազատ չարձակվեց 21.06.2018 | արդար դատաքննության իրավունք

«Սասնա Ծռեր» անդամ Գագիկ Եղիազարյանն ազատ չարձակվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրում երեկ իրադարձությունների պակաս չզգացվեց: Դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ ընթացող «Սասնա Ծռեր» քրեական գործի քննության ժամանակ, խմբավորման համակիրներից բացի, նիստերի դահլիճում էին գտնվում նաև Շուշիի առան

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: