լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
23.05.2018 | արդար դատաքննության իրավունք

«Ոստիկանությունը պարտավոր է կիրառել հատուկ միջոցներ և հրազեն» .գրություն դատարանին

«Ոստիկանությունը պարտավոր է կիրառել հատուկ միջոցներ և հրազեն» .գրություն դատարանին
Շենգավիթի դատարանում քննվող «Սասնա Ծռեր» 10 անդամների գործով նիստը կրկին տապալվեց: Դեռ նախորդ նիստին, երբ գործը քննող դատավոր Մեսրոպ Մակյանը հրապարակեց նրանց խափանման միջոցը փոխելու մասին միջնորդության մերժման որոշումը, ամբաստանյալները՝ ի նշան բողոքի, լքեցին նիստերի դահլիճը՝ «արժանանալով» 10-ժամյա սանկցիայի: 

Սա առաջին դեպքը չէր, երբ «Սասնա Ծռեր» խմբավորման անդամներից որևէ մեկը սանկցիայի էր արժանանում և չէր բերվում նիստերի դահլիճ, սակայն առաջին դեպքն է, որ ամբաստանյալներին ոչ միայն չեն բերում նիստերի դահլիճ, այլ ընդհանրապես, դատարան չեն ներկայացնում: 

Այս ուշագրավ դեպքի հետ կապված, Ոստիկանությունը համապատասխան գրություն էր ուղարկել դատարան, նշելով, որ մեծ մտավախություն ունի. «Նախորդ նիստում՝ մեկ շաբաթ առաջ, «Սասնա Ծռեր»-ի համախոհներն օրեր շարունակ շրջափակել էին դատարանի շենքը՝ թույլ չտալով ամբաստանյալներին ուղեկցել ՔԿՀ-ներ: Միայն մայիսի 19-ին՝ Ոստիկանության ձեռնարկած միջոցառման շնորհիվ, հնարավոր եղավ իրականացնել նրանց տեղափոխումը: 

Ոստիկանությունը մտավախություն ունի, որ կարող է տեղի ունենալ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 17 հոդվածի առաջին մասի ենթակետերից մեկով սահմանված պարտականությունների կատարման խոչընդոտում, որի ընթացքում նույն օրենքի  օրենքի համաձայն՝ ոստիկանությունն իրավական հիմքով պարտավոր է կիրառել հատուկ միջոցներ և հրազեն, ինչը կհանգեցնի անդառնալի հետևանքների»,- ասված էր հաղորդագրության մեջ: 

Դահլիճում գտնվող համակիրներին բավականին նյարդայնացրեց Ոստիկանության գրության վերջին նախադասությունը: Վերջիններս սուլոցներով և աղաղակներով արձագանքեցին գրությանը: Պաշտպանական կողմին ևս դուրս չեկավ ոստիկանական պարզաբանումը. «Ոստիկանությունը սեփական անգործությունը չպետք է փաթաթի դատարանի գլխին»,- շեշտեց պաշտպան Հարություն Բաղդասարյանը: 

Վերջինս միջնորդեց հետաձգել գործի քննությունը, քանի որ առանց դատարանում ամբաստանյալների ներկայության, նիստը շարունակվել չի կարող: Դատավոր Մակյանը սակայն առարկեց, նշելով, որ եղել են դեպքեր, երբ նիստը շարունակվել է առանց ամբաստանյալների, քանի որ վերջիններս գտնվել են սանկցիայի տակ: 

Պաշտպան Հրանտ Գևորգյանը դատարանի հետ համաձայնվեց, սակայն փաստեց, որ ամբաստանյալներն այնուամենայնիվ դատարանի շենքում եղել են. «Մեր պաշտպանյալները դատարանի խցերում են եղել: Դա ուշագրավ հանգամանք է, քանի որ ցանկացած պահի նրանք կարող էին հրավիրվել նիստերի դահլիճ և դիրքորոշում հայտնել այս կամ այն հարցի վերաբերյալ»,- նշեց Գևորգյանը: 

Մեղադրող-դատախազ Պետրոս Պետրոսյանն առարկեց ներկայացված միջնորդության դեմ, նշելով, որ դատարանի գործողություններն իրավաչափ են եղել և այս պահին հարկ չկա նիստը հետաձգելու: Դատավոր Մակյանը ևս նույնանման կարծիք հայտնեց և մերժեց միջնորդությունը:  

Պաշտպանական կողմը հայտարարեց, որ լքում է նիստերի դահլիճը. «Առանց մեր պաշտպանյալների, սխալ կլինի մնալ այստեղ և շարունակել դատավարական այս ֆարսը»,- նշեց Արա Ղարագյոզյանը: 

Դատարանը փաստաբանների այս քայլը որակեց «անհարգալի վերաբերմունք դատարանի նկատմամբ» և նկատողություն հայտարարեց: «Սասնա Ծռեր» համակիրները «Դատավո՛ր, հեռացի՛ր» վանկարկումներով սկսեց բղավել, ինչին ի պատասխան, սա էլ արդեն երկրորդ անգամ, դատավոր Մակյանը «սպառնաց» նիստերն անցկացնել դռնփակ՝ դահլիճ թողնելով միայն լրատվամիջոցներին: 

Համակիրները՝ ի նշան բողոքի, լքեցին նիստերի դահլիճը:Դատավարական դահլիճում մնացին 2 հանրային պաշտպան, 2 դատախազ և դատավոր Մակյանը: Քննարկումների արդյունքում դատարանը որոշեց հետաձգել գործի քննությունը, քանի որ ամբաստանյալ Մխիթար Ավետիսյանն այդ պահին պաշտպան չուներ դահլիճում:            

 Քրեական գործի վարույթը կշարունակվի մայիսի 30-ին: 

 Ռոզա Վարդանյան
619
Print
արդար դատաքննության իրավունք
«Այդ  մարդիկ չեն գնացել մարդ խփելու, դա եղել է ստեղծված իրավիճակում» 21.06.2018 | արդար դատաքննության իրավունք

«Այդ մարդիկ չեն գնացել մարդ խփելու, դա եղել է ստեղծված իրավիճակում»

« «Սասնա Ծռեր»-ը ոչ թե գնացել են մարդ խփելու, այլ ուղղակի դա ստացվել է ստեղծված իրավիճակում: Նրանք մարդասպան չեն, ես նրանց ճանաչում եմ»,- այսօր, հենց դատարանում՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց Արցախի հերոս Սամվել Բաբայանը, ով ընդամենը մի քանի օր առաջ է ազատ արձակվել: &nb

« Մեզ տվեք հնարավորություն՝լծվելու հայրենաշինության ու բանակաշինության գործին ».Պ.Մանուկյան 21.06.2018 | արդար դատաքննության իրավունք

« Մեզ տվեք հնարավորություն՝լծվելու հայրենաշինության ու բանակաշինության գործին ».Պ.Մանուկյան

«Հիմա ներում-բեկում չկա, ծեծել, ջարդել դավաճաններին՝ էդ Նիկոլից սկսած»,- նման խոսակցությունները չափից դուրս գերակշռում էին «Սասնա Ծռեր» խմբավորման գործով առկա ապացույց հանդիսացող տեսանյութերում ու ձայնագրությունենրում, որոնք այսօր հրապարակվեցին Երևան քաղաքի ընդհանուր իրավ

«Սասնա Ծռեր» անդամ Գագիկ Եղիազարյանն ազատ չարձակվեց 21.06.2018 | արդար դատաքննության իրավունք

«Սասնա Ծռեր» անդամ Գագիկ Եղիազարյանն ազատ չարձակվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրում երեկ իրադարձությունների պակաս չզգացվեց: Դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ ընթացող «Սասնա Ծռեր» քրեական գործի քննության ժամանակ, խմբավորման համակիրներից բացի, նիստերի դահլիճում էին գտնվում նաև Շուշիի առան

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: