լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
16.05.2018 | արդար դատաքննության իրավունք

«Չէ՞ որ մեր նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս քաղբանտարկյալ է եղել»

«Չէ՞ որ մեր նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս քաղբանտարկյալ է եղել»
«Դեռ անցած դատական նիստին, երբ այս գործով նոր դատավոր Արշակ Վարդանյանը մերժեց «Սասնա Ծռեր» անդամների խափանման միջոց կալանքը վերացնելու կամ փոփոխելու միջնորդությունը, այդ անօրինական որոշումից հասկացվեց՝ դատարանը ղեկավարվում է նախկին իշխանությունների հրամաններով և պատվերներով: Ակնհայտ զգացում է, որ դատարանը դեռևս ճնշումների տակ է»,- Forrights-ի հետ զրույցում հայտարարեց «Սասնա Ծռեր»-ի գործով պաշտպան Արա Ղարագյոզյանը: Վերջինս նշեց, որ դատական համակարգում դեռ չեն զգացվում հեղափոխության փոփոխությունները, քանի որ մինչ օրս ո՛չ Գլխավոր դատախազն է հրաժարական տվել և ո՛չ էլ Վճռաբեկ դատարանի նախագահը:

Փաստաբան Ղարագյոզյանն անկեղծորեն խոստովանեց, որ նոր իշխանության գալու հետ ինչ-որ փոփոխությունների հույս ուներ. «Չէ՞ որ մեր նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս քաղբանտարկյալ է եղել Մարտի 1-ի գործով: Ես հույս եմ հայտնում, որ Ազգային ժողովի նոր ընտրությունների ավարտին զուգահեռ, երբ կհաստատվի լիարժեք հաղթանակը, մենք՝ պաշտպանական կողմի հետ միասին, կրկին այս միջնորդությունը կներկայացնենք, սակայն այս անգամ այն չի մերժվի դատարանի կողմից»,- իր խոսքն ավարտեց Արա Ղարագյոզյանը:

Հիշեցնենք, որ այսօր տեղի ունեցած «Սասնա Ծռեր» քրեական գործի ժամանակ դատարանը մերժեց 10 անդամների նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու կամ այն փոփոխելու մասին միջնորդությունը: Վերջինս այն հիմնավորեց նշելով՝ մինչև օրս կա վտանգ, որ մեղադրյալներն ազատության մեջ գտնվելով կխոչընդոտեն դատավարական նիստերի ընթացքին կամ փախուստ կկատարեն երկրից:

Ռոզա Վարդանյան
445
Print
արդար դատաքննության իրավունք
«Ոստիկանությունը պարտավոր է կիրառել հատուկ միջոցներ և հրազեն» .գրություն դատարանին 23.05.2018 | արդար դատաքննության իրավունք

«Ոստիկանությունը պարտավոր է կիրառել հատուկ միջոցներ և հրազեն» .գրություն դատարանին

Շենգավիթի դատարանում քննվող «Սասնա Ծռեր» 10 անդամների գործով նիստը կրկին տապալվեց: Դեռ նախորդ նիստին, երբ գործը քննող դատավոր Մեսրոպ Մակյանը հրապարակեց նրանց խափանման միջոցը փոխելու մասին միջնորդության մերժման որոշումը, ամբաստանյալները՝ ի նշան բողոքի, լքեցին նիստերի դահլիճը՝ «արժանանալո

«իրադրության փոփոխության արդյունքում անձը, կամ նրա կատարած հանցանքը հանրության համար սկսում է վտանգավոր չլինել» (տեսանյութ) 23.05.2018 | արդար դատաքննության իրավունք

«իրադրության փոփոխության արդյունքում անձը, կամ նրա կատարած հանցանքը հանրության համար սկսում է վտանգավոր չլինել» (տեսանյութ)

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր խորհրդարանում բավական ուշագրավ հայտարարություն արեց՝ ընդգծելով՝ այժմ ունեն դատարանի վարույթում գտնվող քրեական գործեր, որոնք կարելի է քննարկման առարկա դարձնել երկրում տեղի ունեցած իրադրության փոփոխության պատճառով:


Հայ ժողովրդի կամքի համաձայն ու համապատասխան «Օր առաջ, ժամ առաջ» ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ 22.05.2018 | արդար դատաքննության իրավունք

Հայ ժողովրդի կամքի համաձայն ու համապատասխան «Օր առաջ, ժամ առաջ» ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

Արեգ Կյուրեղյանի բաց նամակը՝ ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանին    

Բաց նամակ Հայաստանի Հանրապետության վարչապետին,

Ողջունում եմ Ձեզ, պար

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: