լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
16.05.2018 | արդար դատաքննության իրավունք

Բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն «Սասնա Ծռեր»-ի (ֆոտոշարք)

Բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն «Սասնա Ծռեր»-ի (ֆոտոշարք)
Այսօր հերթական բողոքի ակցիան տեղի ունեցավ Արշակունյաց պողոտայում, ինչի պատճառով կեսօրից հետո այդ տարածքում երթևեկությունը կաթվածահար էր եղել:

Առավոտից մեկնարկած «Սասնա Ծռեր» քրեական գործով դատական նիստի ժամանակ, դատավոր Մեսրոպ Մակյանը 3 ժամով հեռացավ խորհրդակցան սենյակ՝ թվով 10 անդամների խափանման միջոց կալանքը վերացնելու կամ փոփոխելու մասին միջնորդությունները քննելու: Հայտարարված ընդմիջման ժամանակ, դահլիճում գտնվող «Սասնա Ծռեր» համակիրները միանգամից փակեցին դատարանին հարակից Արշակունյաց պողոտան և Տիգրան Մեծ փողոցը՝ թույլ չտալով երթևեկող մեքենաներին առաջ շարժվել: Ցուցարարները բոլորին հորդորում էին միանալ իրենց և պայքարել արդար դատաքննության համար:



«Գլխավոր արդյունքը մենք արդեն ունենք՝ գործադիր իշխանության փոփոխությունը: Բայց մենք ունենք ևս մեկ քայլ. արդարադատությունն ամենակարևոր գործիքն է, որով կարող է նախկին ռեժիմը հասնել ռեվանշի: Հենց այդ նախկին ռեժիմի վրա ճնշում գործադրելով մենք կհասնենք վերջնական հաջողության: Այլապես նման արդարադատություն և նման վերաբերմունք ապստամբների նկատմամբ անհանդուրժելի է հասարակության կողմից և մենք պարտավոր են թույլ չտալ, որ ռեժիմը՝ վերջին գործիքներն օգտագործելով, հասնի ռեվանշի»,- ակցիայի ժամանակ հայտարարեց Դավիթ Եղիազարյանը: Վերջինս «Սասնա Ծռեր» խմբավորման անդամ Գագիկ Եղիազարյանի եղբայրն է:



Ցուցարարները պաստառներով և վանկարկումներով փողոցում մնացին մինչև ընդմիջման ավարտը: Ապա ներս մտնելով դատարան և լսելով դատավոր Մակյանի որոշումն այն մասին, որ մերժում է ամբաստանյալներին ազատ արձակել կամ փոփոխել խափանման միջոց կալանքը, բոյկոտեցին նիստը և լքեցին դատական դահլիճը: Դուրս գալով Արշակունյաց պողոտա, նրանք կրկին փակեցին այն և կանգնեցրին փողոցի երթևեկությունը:



Վերջիններս պահանջում են Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականը և «Սասնա Ծռեր» խմբավորման անդամների ազատ արձակումը:



Ռոզա Վարդանյան
572
Print
արդար դատաքննության իրավունք
«Ոստիկանությունը պարտավոր է կիրառել հատուկ միջոցներ և հրազեն» .գրություն դատարանին 23.05.2018 | արդար դատաքննության իրավունք

«Ոստիկանությունը պարտավոր է կիրառել հատուկ միջոցներ և հրազեն» .գրություն դատարանին

Շենգավիթի դատարանում քննվող «Սասնա Ծռեր» 10 անդամների գործով նիստը կրկին տապալվեց: Դեռ նախորդ նիստին, երբ գործը քննող դատավոր Մեսրոպ Մակյանը հրապարակեց նրանց խափանման միջոցը փոխելու մասին միջնորդության մերժման որոշումը, ամբաստանյալները՝ ի նշան բողոքի, լքեցին նիստերի դահլիճը՝ «արժանանալո

«իրադրության փոփոխության արդյունքում անձը, կամ նրա կատարած հանցանքը հանրության համար սկսում է վտանգավոր չլինել» (տեսանյութ) 23.05.2018 | արդար դատաքննության իրավունք

«իրադրության փոփոխության արդյունքում անձը, կամ նրա կատարած հանցանքը հանրության համար սկսում է վտանգավոր չլինել» (տեսանյութ)

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր խորհրդարանում բավական ուշագրավ հայտարարություն արեց՝ ընդգծելով՝ այժմ ունեն դատարանի վարույթում գտնվող քրեական գործեր, որոնք կարելի է քննարկման առարկա դարձնել երկրում տեղի ունեցած իրադրության փոփոխության պատճառով:


Հայ ժողովրդի կամքի համաձայն ու համապատասխան «Օր առաջ, ժամ առաջ» ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ 22.05.2018 | արդար դատաքննության իրավունք

Հայ ժողովրդի կամքի համաձայն ու համապատասխան «Օր առաջ, ժամ առաջ» ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

Արեգ Կյուրեղյանի բաց նամակը՝ ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանին    

Բաց նամակ Հայաստանի Հանրապետության վարչապետին,

Ողջունում եմ Ձեզ, պար

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: