լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
16.05.2018 | արդար դատաքննության իրավունք

ԲԴԽ-ն ձևավորվել է Սերժ Սարգսյանի համաձայնությամբ և ճաշակով

ԲԴԽ-ն ձևավորվել է Սերժ Սարգսյանի համաձայնությամբ և ճաշակով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության թիվ 1 խնդիրը քաղբանտարկյալների ազատ արձակումն է։ Դա անհրաժեշտ է ո՛չ միայն մարդու իրավունքների խախտումները վերացնելու, այլև՝ հասարակությունն առողջացնելու տեսանկյունից։ Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանի խոսքով՝ քաղբանտարկյալների ազատմամբ վստահություն կառաջանա դատարանների ու նոր կառավարության նկատմամբ․ «Քաղբանտարկյալներին ազատելու հարցով կառավարությունը ցուցում չի տալիս դատարաններին և ճիշտ է անում, բայց միևնույն ժամանակ դատավորներն իրենք պետք է հասկանան, որ պետք է վերականգնել արդարությունը»։  

Քաղբանտարկյալներին ազատելու հարցում վճռորոշ դեր կարող է ունենալ դատախազությունը, որն իրավունք ունի հետ վերցնել անձին առաջադրված մեղադրանքը։ Լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի դիտարկմամբ՝ դատախազությունը պետք է հրաժարվի որդեգրած անսխալականի կեցվածքից և կոնկրետ գործերով հրաժարվի մեղադրանքից․ 

«Դա հոգեբանական վիճակ է, որից անհրաժեշտ է հրաժարվել։ Պետք է սթափվեն ու դիմեն դատարան՝ առնվազն անմեղ դատապարտվածների խափանման միջոցները փոխելու հարցով»։ Իրավապաշտպանի գնահատմամբ՝ դատախազությունն այնքան է իշխանության ցուցումն ու պատվերը կատարել, որ ոչ մի կերպ չի կարողանում հրաժարվել այդ գործելաոճից։ 2015 թվականից Հայաստանի ժողովրդին պարտադրված Սահմանադրությամբ ստեղծվել է Բարձրագույն դատական խորհուրդ, որը դատավորների և դատարանների անկախությունը երաշխավորող պետական անկախ մարմին է։ 

Դժբախտաբար, ԲԴԽ-ի ներկա կազմը կասկածներ է հարուցում, թե կծառայի իր նպատակին։ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավաբան-փորձագետ Հասմիկ Հարությունյանը ուշադրություն է հրավիրում հանգամանքի վրա, որ ԲԴԽ-ն ձևավորվել է Սերժ Սարգսյանի համաձայնությամբ և ճաշակի․ 

«ԲԴԽ կազմի 5 անդամը նշանակվել է ՀՀԿ-ի կողմից և անկախության երաշխիքների մասին չենք կարող խոսել»։ Իրավապաշտպանը կարևորում է հատկապես դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մեխանիզմը, որի կարևորագույն օղակը կրկին ԲԴԽ-ն է։ Ի՞նչ հիմքեր են նախատեսված դատավորներին պատասխանատվության ենթարկելու համար։ Հարությունյանի խոսքով՝ դատական օրենսգրքի թվարկած սահմանումները բավականին լայն են և ոչ հստակ․ «Այդ ոչ հստակությունը կարող է պրակտիկայում տարբեր մեկնաբանությունների և չարաշահումների տեղիք տալ»,- ասում է Հարությունյանը։ 

Դատավորները չեն կարող բողոքարկել Բարձրագույն դատական խորհրդի որոշումները․ կարող են միայն Սահմանադրական դատարան դիմել։ Սա, ըստ իրավապաշտպանի, չի կարող հանդիսանալ իրատեսական և արդյունավետ միջոց դատավորների անկախությունը երաշխավորելու տեսնկյունից․ «Եթե այս կարգավորումը շարունակի գործել, այն կգոյատևի իբրև դատավորների վրա բացասական լծակ և ավելի վատ հետևանքների կարող է հանգեցնել, քան այն նպատակները, որոնք դրված էին բոլոր բարեփոխումների հիմքում»։ Հասմիկ Հարությունյանը վստահ է՝ եթե այսպիսի կարգավորումները չփոխվեն, չենք կարող խոսել անկախ դատարանների մասին։ 

Դատավորների անկախացումը հնարավոր կլինի միայն դատական օրենսգքրի փոփոխության պարագայում։ Այնտեղ լուրջ խութեր են դրված, որոնցով դատավորները գտնվում են վերադասի ազդեցության ներքո։ Ռոբերտ Ռևազյանը օրինակ է բերում․ «Վճռաբեկ դատարանի նախագահը կարող է դիմել ԲԴԽ-ին, եթե հայտնաբերել է դատավորի վարքագծի կամ էթիկայի կանոնի խախտում։ Հարց է առաջանում՝ ինչպե՞ս պետք է դատարանի նախագահը դա բացահայտի, եթե նրան տրվել է քննություն կատարելու իրավունք, ստացվում է՝ մյուս դատավորները նրանից լուրջ կախման մեջ են գտնվում»։  

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի վստահեցմամբ՝ Բարձրագույն դատական խորհրդի կազմի ընտրության գործում իր բացասական դերն է խաղացել Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը։ «ԲԴԽ անդամի թեկնածու դատավորների ցուցակը նախապես համաձայնեցվել է Սերժ Սարգսյանին։ Օրինակ՝ Նորքի զինված խմբի գործով դատավոր Արմեն Բեկթաշյանին երաշխավորել է Դաշնակցությունը։ Այսինքն՝ նախապես հայտնի են եղել դատավորները, որոնք պետք է դառնային ԲԴԽ անդամ։ Ամբողջությամբ սարքած մարմին է»։ 

Ժաննա Ալեքսանյանը ազնիվ դատավորների անուններ է հնչեցնում՝ Քաղաքացիական վերաքննիչ դատարանի դատավոր Կարեն Չիլինգարյան, Վճռաբեկ դատարանից Սուրեն Անտոնյան, որոնք կարող են համակարգում դրական փոփոխություններ բերել․ «Այսպիսի դատավորներին անգամ մոտ չեն թողել մասնակցություն ունենալ ԲԴԽ-ի կազմավորման գործընթացին»։ 

Իրավապաշտպանը պնդում է, որ ԲԴԽ-ն պետք է լուծարվի և պետք է հեռանա առաջին հերթին Գագիկ Հարությունյանը, որը համաձայն է եղել վերոնշյալ անօրինականություններին․ «Ես չեմ վստահում դատական խորհրդին։ Հանրությունը գիտի, թե ինչ ձևով է սարքվել ԲԴԽ-ն և այն չի կարող գործել նոր իրողությունների պայմաններում և վստահություն ունենալ»,- ասում է տիկին Ալեքսանյանը:

https://www.youtube.com/watch?v=Ud8wBCJVyyg


436
Print
արդար դատաքննության իրավունք
Վանաձորում մեկնարկել է Ալավերդու Վահագի գործով դատաքննությունը 18.07.2018 | արդար դատաքննության իրավունք

Վանաձորում մեկնարկել է Ալավերդու Վահագի գործով դատաքննությունը

Այսօր Լուռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձորի նստավայրում մարդաշատ էր: Ալավերդի քաղաքից հոծ բազմություն էր ժամանել՝ ոտքից գլուխ սև հագնված տղամարդիկ, դաջվածքներով երիտասարդներ: Նրանք եկել էին մասնակցելու իրենց քաղաքի հայտնի հեղինակություն Վահագն Աբգարյանի գործով դատական նիս

Մխիթար Ավետիսյանը և Էդվարդ Գրիգորյանը հերքում են Պավլիկ Մանուկյանի աղմկահարույց հայտարարությունը 18.07.2018 | արդար դատաքննության իրավունք

Մխիթար Ավետիսյանը և Էդվարդ Գրիգորյանը հերքում են Պավլիկ Մանուկյանի աղմկահարույց հայտարարությունը

«Հայտարարված ոչ մի բառ իրականությանը չի համապատասխանում: Գալիս ես դատարան, էդ մարդկանց չես էլ տեսնում, ոչ մի բառ չես փոխանակում, մեկ էլ հանկարծ սենց բան ես լսում: Մեր բոլորի համար անսպասելի էր Պավլիկի խոսքերը»,- Forrights_ի հետ զրույցում նշեցին «Սասնա Ծռեր»-ի անդամներ Մխիթար Ավետիսյանն ո

Կուրսանտի սպանության մեջ մեղադրվող 22-ամյա Ազարյանի համար հանրային պաշտպան կներգրավվի 17.07.2018 | արդար դատաքննության իրավունք

Կուրսանտի սպանության մեջ մեղադրվող 22-ամյա Ազարյանի համար հանրային պաշտպան կներգրավվի

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում այսօր կրկին հետաձգվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի՝ առանձնակի դաժան սպանության գործով նիստի քննությունը. 4 մեղադրյալներից մեկի՝ Մովսես Ազարյանը, այս անգամ եւս նիստին ներկայացել էր առանց պաշտպա

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: