լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
13.03.2018 | արդար դատաքննության իրավունք

Ռոբերտ Քոչարյանը չի հարցաքննվի Մարտի 1-ի գործով․ դատախազությունը մերժեց Փաշինյանին

Ռոբերտ Քոչարյանը չի հարցաքննվի Մարտի 1-ի գործով․ դատախազությունը մերժեց Փաշինյանին
ՀՀ գլխավոր դատախազությունը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին չի կանչի հարցաքննության պատգամավոր Նիկոլ Փաիշնյանի դիմումի համաձայն։ Ւոսումնասիրելով պատգամավորի դիմումը՝ դատախազությունը գտել է, որ դրանով «քննչական գործողություն կատարելու մասին միջնորդություն, ընդունելու և համապատասխան ընթացք տալու իրավական հիմքերը բացակայում են»։ Այս մասին Forrights.am-ի հարցին պատասխանել է գլխավոր դատախազության խոսնակ Գոռ Աբրահամյանը։    

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը դիմել էր դատախազություն՝ առաջարկելով Մարտի 1-ի գործով հարցաքննել նախկին նախագահին, ով հայտարարել էր, թե մարտի 1-ին ցուցարարները մեքենաների հետևից դուրս են եկել ու կրակել, սակայն այդ հայտարարությունը քննչական գործողություններով չէր հաստատվել։    

«Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմումը մուտքագրվել է ՀՀ գլխավոր դատախազությունում և քննարկվել: Նիկոլ Փաշինյանը 2008թ. մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու, դրանց մասնակցելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, պահելու, կրելու և սպանությունների դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործերով քրեական դատավարության մասնակցի կարգավիճակ չունի: Վերոգրյալից հետևում է, որ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված Ն. Փաշինյանի դիմումը քրեադատավարական կարգով, որպես քննչական գործողություն կատարելու մասին միջնորդություն, ընդունելու և համապատասխան ընթացք տալու իրավական հիմքերը բացակայում են»,- ասված է դատախազության պատասխանում:

Դատախազությանն ուղղված Փաշինյանի նամակում նաև պահանջել է քննարկել Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի անդամներ Սեդա Սաֆարյանի ու Անդրանիկ Քոչարյանի զեկույցը, որը մինչ այժմ ուշադրության չի արժանացել իրավապահների կողմից: Այս առթիվ ևս դեռ արձագանք չկա դատախազությունից:       

Այդ առթիվ դատախազությունից պատասխանել են․ «Սեդա Սաֆարյանի և Անդրանիկ Քոչարյանի կողմից ներկայացված զեկույցը 2008թ. մարտի մեկի քրեական գործերով քննության առարկա դարձնելու վերաբերյալ. 2008թ. մարտի 1-ի և 2-ի իրադարձություններն ուսումնասիրող փորձագետների փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի և Սեդա Սաֆարյանի՝ «Բանակի ներգրավումն ու մասնակցությունը հետընտրական գործընթացներին և Մարտի 1-2-ի իրադարձություններին» վերտառությամբ զեկույցն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ դրանում արծարծված հանգամանքները 2008թ. մարտի մեկի դեպքերի և սպանությունների հետ կապված քննվող քրեական գործերով քննության առարկային վերաբերելիության և ըստ անհրաժեշտության համապատասխան քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու հարցը քննարկելու համար»:    

Հիշեցնենք, որ «Ելք»-ի կազմակերպած խորհրդարանական լսումների ժամանակ Մարտի 1-ի խորհրդարանական հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանը բարձրաձայնել էր Ռոբերտ Քոչարյանին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին հարցաքննության կանչելու անհրաժեշտության մասին:    

Մարինե Խառատյան
469
Print
արդար դատաքննության իրավունք
Վերջին զանգը»՝ Սասնա ծռերի դատական նիստը հետաձգելու պատճառ 25.05.2018 | արդար դատաքննության իրավունք

Վերջին զանգը»՝ Սասնա ծռերի դատական նիստը հետաձգելու պատճառ

«Սասնա ծռեր» խմբի՝ դատավոր Արշակ Վարդանյանի վարույթում քննվող գործով այսօրվա դատական նիստը հետաձգվել է։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից գրություն է ուղարկվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր։ Ոստիկանությունը տեղեկացրել է, որ մայիսի 25-ին Երևանում և Հայա

71 ամյա Խաչատուր Գիչյանը դատաբժշկական փորձաքննության կենթարկվի 24.05.2018 | արդար դատաքննության իրավունք

71 ամյա Խաչատուր Գիչյանը դատաբժշկական փորձաքննության կենթարկվի

Ավան եւ Նոր Նորք դատարանում այսօր շարունակվել է «Սասնա Ծռեր» քրեական գործի քննությունը՝ 11 ամբաստանյալներով։ Այսօր խափանման միջոց կալանքը վերացնելու միջնորդությամբ հանդես եկավ Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը և շուրջ 2 ժամ խորհրդակցական սենյակում անցկացնելուց հետո, դատավոր Արտո

«Ինձ համար մեծ պատիվ է հայտարարել, որ այս պահից դադարեցված է պարոն Չուգասզյանի հացադուլը» 24.05.2018 | արդար դատաքննության իրավունք

«Ինձ համար մեծ պատիվ է հայտարարել, որ այս պահից դադարեցված է պարոն Չուգասզյանի հացադուլը»

Շուրջ 30 օր հացադուլի մեջ գտնվող «Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուգասզյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո,  դադարեցրեց հացադուլը: Այս մասին լրատվամիջոցներին հայտարարեց անձամբ վարչապետը.  


լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: