լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
12.03.2018 | արդար դատաքննության իրավունք

«Իսկ ինչո՞ւ է նախկին նախագահը սադրվել, եթե Նիկոլն է եղել Մարտի 1-ի սադրիչը». Փաստահավաք խմբի անդամ

«Իսկ ինչո՞ւ է  նախկին նախագահը սադրվել, եթե Նիկոլն է եղել Մարտի 1-ի սադրիչը». Փաստահավաք խմբի անդամ
ՀՀ գլխավոր դատախազությունը դեռ չի որոշել՝ կանչե՞լ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության, թե՞ ոչ: Գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը Forrights.am-ի հարցին ի պատասխան ասաց, որ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու առթիվ Նիկոլ Փաշինյանի դիմումը քննարկվում է և պատշաճ կարգով կտեղեկացվի արդյունքների մասին:   

Նշենք, որ ԱԺ-ում Մարտի 1-ի հարցով լսումներից հետո ԵԼՔ-ի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գրություն էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին՝ առաջարկելով հարցաքննության կանչել Ռոբերտ Քոչարյանին: Սրան ի պատասխան այսօր 2rd.am-ին տված հարցազրույցում Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմյանն ասել է. 

«Անկեղծ ասած, Փաշինյանի գործողությունները ինձ բացարձակապես չեն հետաքրքրում: Բայց, օգտվելով առիթից, ասեմ, որ իր «շնորհիվ» ականատես դարձա մեր նորագույն պատմության ամենացինիկ տեսարանի. Մարտի 1-ի անկարգությունների գլխավոր սադրիչն ու կազմակերպիչը Ազգային ժողովում Մարտի 1-ի գործով լսումներ էր կազմակերպել ու նստած ԱԺ նախագահի աթոռին՝ վարում էր նիստը»:   

«Իսկ ինչո՞ւ է մեր նախկին նախագահը սադրվել, եթե Նիկոլն է եղել Մարտի 1-ի սադրիչը կամ ո՞ւր էր Նիկոլը, երբ մեր զորքն ու զինտեխնիկան հայտնվել էր փողոցում»,- Forrights.am-ի հետ զրույցում Վիկտոր Սողոմոնյանին հակադարձեց 2008 թվականի «Մարտի 1»-ի գործով փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը՝ հավելելով, որ թեև չի կարող ասել՝ Փաշինյանի հանդեպ ինչպիսի համակրանք կամ հակակրանք է արտահայտում Ռոբերտ Քոչրայանը, սակայն Սողոմոնյանի հայտարարությամբ պատասխան չստացավ Մարտի մեկին Քոչարյանի մասնակցության հարցը:    

«Չլուծվեց խնդիրը, որը կա: Եթե ուզում են, որ Փաշինյանն էլ հարցաքննվի, այլ խնդիր է, որ երկուսով միասին գնան, հարցաքննվեն այդ գործով: Սակայն հարցին ոչ ադեկվատ պատասխան է տրվել: Քոչարյանին ինչն է մտահոգում, հարցը բարձրացնո՞ղը, թե՞ հարցի բովանդակությունը»,-ասաց փաստահավաք խմբի նախկին անդամը՝ հավելելով. «Հարցին լուծում պիտի տրվի՞, թե՞ չէ: Հարցի պատասխան չի հնչել մամուլի խոսնակի կողմից և ընդամենը Նիկոլի նկատմամբ իրենց վերաբերմունքն են արտահայտել: Հիմա էլ ես կարծում եմ, որ արդիական է ՀՀ նախկին նախագահի հարցաքննության անհրաժեշտությունը»:    

Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը Forrights.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանը ոչ թե պետք է նման պատասխան տա խոսնակի միջոցով, այլ, լինելով այդ ժամանակվա ամենակարևոր որոշումներ կայացնող անձը, «պետք է պատրաստ լինի նախաքննական մարմինների հետ շփումներին, ուզի, չուզի»:   

«Ազգային ժողովի լսումները իրավական գործընթաց են: Քոչարյանի խոսնակի պատասխանն իրավական չէր: Քոչարյանը խոսնակի միջոցով տվեց իր ոճի՝ «դու ես մեղավոր» ոճի մեջ մի պատասխան: Կարծում եմ, պետք է իրավական ձևակերպումներով պատասխան լիներ այն հարցին, որը բարձրացվեց ԱԺ լսումների ժամանակ»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը:   

Դատախազությանն ուղղված Փաշինյանի նամակում նաև պահանջել է քննարկել Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի անդամներ Սեդա Սաֆարյանի ու Անդրանիկ Քոչարյանի զեկույցը, որը մինչ այժմ ուշադրության չի արժանացել իրավապահների կողմից: Այս առթիվ ևս դեռ արձագանք չկա դատախազությունից:   

«Լավ կլինի, որ դատախազության պատասխանը քննության նյութ դառնա: Մարտի մեկից հետո Եվրախորհուրդը երեք բանաձև է ընդունել, որոնցով պահանջել է մարտի 1-ի բացահայտում, մինչև հիմա էլ պահանջում է»,- նշեց փաստահավաք խմբի անդամը՝ շարունակելով. «ԱՄՆ դեսպանը վերջերս խոսեց, ԱԺ լսումներ եղան, նոր հանգամանքներ ի հայտ եկան, էլ ուրիշ ի՞նչ ասվի: Նախաքննական մարմինն ունի աշխատանք կատարելու: Պետք է աշխատեն: Ժամանակին Սերժ Սարգսյանը ևս նախաքննական մարմնից պահանջեց շոշափելի արդյունքներ ցույց տալ: Տարիներն անցնում են, սակայն այդ արդյունքները տեսանելի չեն, սա է խնդիրը»:   

Այսօր «Ազատության» հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը, հակադարձելով Ռոբերտ Քոչարյանի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի մեղադրանքներին, թե իրականում ինքն է «Մարտի 1»-ի կազմակերպիչը, սադրիչը, ասաց.   «Ռոբերտ Քոչարյանը պետք է շատ հստակ պարզաբանում տա, որտեղի՞ց իրեն այդ տեղեկատվությունը, թե մեքենայի հետևից դուրս էին գալիս, կրակում էին, ինչպիսի՞ տեղեկությունների վրա է հիմնված եղել նրա այդ հայտարարությունը, ի՞նչ փաստական ապացույցներ ունի ինքը դրա մասին։ Սա է գլխավոր թեման։ Սա այն հարցն է, որին Ռոբերտ Քոչարյանը պիտի պատասխանի՝ անկախ ամեն ինչից։ Իսկ «Մարտի 1»-ին իմ դերակատարությունը հրապարակային է եղել՝ տասնյակ հազարավոր մարդկանց աչքի առաջ, նույնիսկ իմ հեռախոսազանգերը գաղտնալսված և հրապարակված են, իմ գործով դատավարությունն է եղել, միջազգային արձագանք է եղել»։    

Հիշեցնենք, որ «Ելք»-ի կազմակերպած խորհրդարանական լսումների ժամանակ Մարտի 1-ի խորհրդարանական հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանը բարձրաձայնել էր Ռոբերտ Քոչարյանին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին հարցաքննության կանչելու անհրաժեշտության մասին: 

 Մարինե Խառատյան
1077
Print
արդար դատաքննության իրավունք
Վերջին զանգը»՝ Սասնա ծռերի դատական նիստը հետաձգելու պատճառ 25.05.2018 | արդար դատաքննության իրավունք

Վերջին զանգը»՝ Սասնա ծռերի դատական նիստը հետաձգելու պատճառ

«Սասնա ծռեր» խմբի՝ դատավոր Արշակ Վարդանյանի վարույթում քննվող գործով այսօրվա դատական նիստը հետաձգվել է։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից գրություն է ուղարկվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր։ Ոստիկանությունը տեղեկացրել է, որ մայիսի 25-ին Երևանում և Հայա

71 ամյա Խաչատուր Գիչյանը դատաբժշկական փորձաքննության կենթարկվի 24.05.2018 | արդար դատաքննության իրավունք

71 ամյա Խաչատուր Գիչյանը դատաբժշկական փորձաքննության կենթարկվի

Ավան եւ Նոր Նորք դատարանում այսօր շարունակվել է «Սասնա Ծռեր» քրեական գործի քննությունը՝ 11 ամբաստանյալներով։ Այսօր խափանման միջոց կալանքը վերացնելու միջնորդությամբ հանդես եկավ Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը և շուրջ 2 ժամ խորհրդակցական սենյակում անցկացնելուց հետո, դատավոր Արտո

«Ինձ համար մեծ պատիվ է հայտարարել, որ այս պահից դադարեցված է պարոն Չուգասզյանի հացադուլը» 24.05.2018 | արդար դատաքննության իրավունք

«Ինձ համար մեծ պատիվ է հայտարարել, որ այս պահից դադարեցված է պարոն Չուգասզյանի հացադուլը»

Շուրջ 30 օր հացադուլի մեջ գտնվող «Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուգասզյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո,  դադարեցրեց հացադուլը: Այս մասին լրատվամիջոցներին հայտարարեց անձամբ վարչապետը.  


լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: