լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
14.02.2018 | արդար դատաքննության իրավունք

«Սասնա Ծռեր»-ի գործով դատարանը շարունակում է հանրային պաշտպաններ պարտադրել

«Սասնա Ծռեր»-ի գործով դատարանը շարունակում է հանրային պաշտպաններ պարտադրել
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվեց «Սասնա Ծռեր» քրեական գործի քննությունը՝ 10 ամբաստանյալներով: 

Դատարանը կողմերին հայտնեց, որ մի քանի դիմում է ստացել փաստաբաններից, որտեղ վերջիններս նշել էին, որ ի նշան փաստաբաններին մինչև 100.000 դրամ տուգանելու օրինագծի, իրենք գործադուլ են իրականացնում: 

Հարություն Բաղդասարյանը միակն էր պայմանագրային պաշտպաններից, որ ներկայացել էր նիստին: Վերջինս նշեց, որ եկել է հայտարարություն անելու. 

«Առանց փաստաբանների դատական նիստը շարունակելն անհամատեղելի է, քանի որ խախտվում է պաշտպանության իրավունքը: Ինձ թվում է՝ փաստաբանների չներկայանալը նիստին, դատարանի համար նորություն չէ: ՀՀ Ազգային ժողովը փորձում է մի քանի փաստաբանների նկատմամբ իրականացնել հաշվեհարդար: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ այս գործողությունն ուղղված է կոնկրետ այս գործով փաստաբանների դեմ: Ես լքում եմ դատական նիստերի դահլիճը»,- իր խոսքում նշեց նա և լքեց դահլիճը: 

Նիստերի դահլիճում մնացին «Սասնա Ծռեր» անդամները և առանց վերջիններիս համաձայնության գործի վարույթում ընդգրկված հանրային պաշտպանները: Մեղադրյալներից մեկը մյուսի հետևից դատարանին հայտարարեցին, որ առանց իրենց պաշտպանների չեն ցանկանում մնալ և շարունակել գործի քննությունը: 

«Ընկեր Մակյան, ուզում եմ իմանամ՝ էս Ձեր գերիներին ե՞րբ եք ազատելու: Ինձի պաշտպան պետք չի, ինձի հարձակվող ա պետք, ես գտնում եմ, որ մեր պաշտպանները ճիշտ են և ես միանում եմ իրենց գործադուլին: Իրանք հանուն մարդու իրավունքների ամեն ինչի պատրաստ են, մեռնեմ իրանց: Առանց իրանց ես ստեղ ոչինչ չունեմ անելու»,- դատարանին հայտնեց «Միայնակ Գայլ» Արայիկ Խանդոյանը: 

Պավլիկ Մանուկյանն էլ իր հերթին անդրադարձավ երեկ տեղի ունեցած Երևանի ավագանու նիստի միջադեպին, իր զորակցությունը հայտնելով «Երկիր Ծիրան»-ի խմբակցության ավագանու անդամ Մարինա Խաչատրյանին. 

«Կեցցե՛ այդ հերոսուհի հայուհին: Այն ինչի մենք ականատես եղանք, դա մեկ անգամ ևս ապացուցեց, որ այս իշխանությունը ոչ մի օրենքի սահմաններում չի գործում, օրենքը գործում է իրենց համար՝ ինչքան ուզում խփում են, ում ուզում խփում են: Հետևաբար, խոսել այստեղ արդարադատությունից, դա ես համարում եմ անհեթեթություն»։ 

Դատավոր Մեսրոպ Մակյանը դիմեց մեղադրող կողմին, ցանկանալով լսել նաև նրանց դիրքորոշումը, որն ընդհատեց Գագիկ Եղիազարյանը. «Մինիմեջլիսի դատախազներ ոնց որ լինեք»,- որակեց մեղադրող դատախազներին, ինչի պատճառով էլ դատավոր Մակյանի կողմից «արժանացավ» սանկցիայի և նիստերի դահլիճից հեռացվեց ավելի քան 20 ժամով: 

Դատախազ Պետրոս Պետրոսյանը հայտնեց, որ մեղադրյալների պաշտպանությունն ապահովելու   համար դատարանը պետք է գործում ներգրավի այլ պաշտպանների: Լսելով կողմերի դիրքորոշումները, դատավոր Մակյանը որոշեց դիմել Հանրային պաշտպանի գրասենյակ՝ մեղադրյալներից մի քանիսի պաշտպանական իրավունքը պահպանելու համար: Նա նշեց, թե տեղյակ է, որ Փաստաբանների պալատի նախաձեռնող խումբը կոչ է արել դադարեցնել գործադուլը, այնինչ այս գործով փաստաբաններն առանձին գործադուլ են հայտարարել, որի դադարեցման ժամկետն անհայտ է. 

«Դատարանը գտնում է, որ նման գործողությունները պետք է արվեն այն հաշվառմամբ, որպեսզի չխոչընդոտվի գործի քննությունը: Դատարանը չի ողջունում չներկայացած փաստաբանների վարքագիծը, որովհետև նույն հաջողությամբ՝ տարբեր խնդիրների վերաբերյալ տարբեր փաստաբաններ կարող են անընդհատ գործադուլ անել, որը կարող է տևել ամիսներ կամ տարիներ», իր խոսքն ավարտեց դատավոր Մակյանը:  

Նիստը հետաձգվեց, քրեական գործի քննությունը կշարունակվի փետրվարի 21-ին՝ նոր հանրային պաշտպաններով: 

 Ռոզա Վարդանյան
362
Print
արդար դատաքննության իրավունք
Վերջին զանգը»՝ Սասնա ծռերի դատական նիստը հետաձգելու պատճառ 25.05.2018 | արդար դատաքննության իրավունք

Վերջին զանգը»՝ Սասնա ծռերի դատական նիստը հետաձգելու պատճառ

«Սասնա ծռեր» խմբի՝ դատավոր Արշակ Վարդանյանի վարույթում քննվող գործով այսօրվա դատական նիստը հետաձգվել է։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից գրություն է ուղարկվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր։ Ոստիկանությունը տեղեկացրել է, որ մայիսի 25-ին Երևանում և Հայա

71 ամյա Խաչատուր Գիչյանը դատաբժշկական փորձաքննության կենթարկվի 24.05.2018 | արդար դատաքննության իրավունք

71 ամյա Խաչատուր Գիչյանը դատաբժշկական փորձաքննության կենթարկվի

Ավան եւ Նոր Նորք դատարանում այսօր շարունակվել է «Սասնա Ծռեր» քրեական գործի քննությունը՝ 11 ամբաստանյալներով։ Այսօր խափանման միջոց կալանքը վերացնելու միջնորդությամբ հանդես եկավ Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը և շուրջ 2 ժամ խորհրդակցական սենյակում անցկացնելուց հետո, դատավոր Արտո

«Ինձ համար մեծ պատիվ է հայտարարել, որ այս պահից դադարեցված է պարոն Չուգասզյանի հացադուլը» 24.05.2018 | արդար դատաքննության իրավունք

«Ինձ համար մեծ պատիվ է հայտարարել, որ այս պահից դադարեցված է պարոն Չուգասզյանի հացադուլը»

Շուրջ 30 օր հացադուլի մեջ գտնվող «Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուգասզյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո,  դադարեցրեց հացադուլը: Այս մասին լրատվամիջոցներին հայտարարեց անձամբ վարչապետը.  


լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: