լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
14.02.2018 | արդար դատաքննության իրավունք

«Անգամ ՓՊ պալատի հանդեպ դատարանների հովհանվորչությունը երբեմն ճաքեր է տալիս»

«Անգամ ՓՊ պալատի հանդեպ դատարանների հովհանվորչությունը երբեմն ճաքեր  է տալիս»
Փաստաբան Լուսինե Սահակյանը արդարադատության հաղթանակ է գնահատում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հայարփի Զարգարյանի վճիռը, որով դատարանը անվավեր ճանաչեց փաստաբանական պալատի՝ իրեն կարգապահական տույժի ենթարկելու որոշումը, մինչդեռ ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը պատրաստվում է բողոքարկել այն:    

Նշենք, որ փաստաբան Մարտուն Փանոսյանը ինքնակարգապահական պատասխանատվության ենթարկելու դիմում էր ներկայացրել փաստաբանների պալատ, որով պահանջել էր պատասխանատվության ենթարկել իրեն և փաստաբան Լուսինե Սահակյանին: Դիմումի հիման վրա Լուսինե Սահակյանին պալատի խորհուրդը ենթարկել էր կարգապահական պատասխանատվության։    

«Այս որոշմամբ դատարանը մյուս դատավորների պես չենթարկվեց վերադասին, որովհետև պալատի դեմ այսօրվա դրությամբ ունենք ընդամենը երկու որոշում: Մնացած բոլոր դեպքերում դատարաններն ի օգուտ փաստաբանների պալատի են կայացրել որոշումներ»,- forrights.am-ի հետ զրույցում ասաց Լուսինե Սահակյանը՝ հավելելով. «Եթե հաշվի առնենք, որ անձամբ Արման Մկրտումյանի ձեռամբ են կայացվում բազմաթիվ դատական ակտեր, ապա այս դատավորի կայացրած որոշումը ես փայլուն եմ գնահատում և նա այն դատավորն է, որ կայացրեց արդարադատություն»: 

ՓՊ-ին դատարանում հաղթած փաստաբանը «հետապնդում և սադրանք» է համարում իրեն կարգապահական տույժի ենթարկելու՝ ՓՊ որոշումը, քանի որ, ըստ նրա, իրեն մեղադրել են խորհրդի նիստի անդամներին ու անձամբ Փանոսյանին վիրավորելու մեջ, ինչը չի համապատասխանել իրականությանը, և դա ֆիքսել են տեսախցիկները:      

Փաստաբանը թեև համաձայն չէ դատարանի որոշման որոշ դրույթների հետ, այդուհանդերձ արդարադատության հաղթանակ է համարում կատարվածը: «Տվյալ դեպքում պալատի խորհուրդը պալատի աշխատակցի տված ցուցմունքներին էր վստահել, ոչ թե անկախ անձանց տված ցուցմունքներին, որոնցով փաստվում էր, որ իմ կողմից վարքականոնի խախտում չի եղել»,-ասաց փաստաբանը:    

Իսկ փաստաբանների պալատի նախագահի Արա Զոհրաբյանը պատրաստվում է բողոքարկել ՓՊ որոշմունը բեկանած դատարանի վճիռը, քանի որ, ինչպես Forrights.am-ի հետ զրույցում ասաց ՓՊ մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը, «դատարանն ակնհայտ տեղի ունեցած իրադարձությունն, ըստ էության, ժխտել է՝ հաշվի չառնելով գործի ապացույցները»:

«Լուսինե Սահակյանի վարույթի վերաբերյալ ցանկանում եմ հիշեցնել նաև Գյումրիում տեղի ունեցած միջադեպը, երբ լրատվամիջոցը ֆիքսել էր Լուսինե Սահակյանի ու դատախազի խոսակցությունը, որտեղ Լուսինեն պատմել էր, որ որոշ արտահայտություններ է արել փաստաբանի հասցեին»,- մեր հարցերին ուղարկած պատասխանում ասել է խոսնակը: 

ՓՊ նախագահի մամուլի խոսնակի խոսքերով՝ կարգապահական գործերով ՓՊ խորհրդի որոշումները կարող են բողոքարկվել. «Սա երաշխիք է, որպեսզի խորհուրդը կայացնի հիմնավոր որոշում: Բնականոն գործընթաց է, երբ խորհրդի որոշումները վիճարկվում են դատարանում»:  

Մինչդեռ փաստաբան Լուսինե Սահակյանը պնդում է, որ ի սկզբանե, երբ Արա Զոհրաբյանը նշանակվել է պալատի նախագահ, կարգապահական վարույթներ են հարուցվել այն փաստաբանների հանդեպ, «որոնք նրա կարծիքի հետ համաձայն չէին և անվերապահորեն չէին ենթարկվում իրեն: Այս կարգապահականն էլ դրանցից էր»,-ասաց Սահակյանը:  

Ուստի փաստաբանը պայքարելու է մինչև վերջ, քանի որ համարում է, որ պայքարում է հանուն փաստաբանության: «Եթե ինձ կարող են հանիրավի պատասխանատվության ենթարկել և անպատիժ մնալ, ապա երիտասարդ փաստաբանների համար նման որոշումները կաշկանդող կլինեն, որ հանկարծ չհակադրվեն պալատի նախագահին: Ուստի մենք մինչև վերջ ենք պայքարելու, որ անկախ փաստաբանությունը Արա Զոհրաբյանը չփորձի կործանել»,-ասաց Սահակյանը:   

Նրա գործընկեր, փաստաբան Երվանդ Վարոսյանը ևս կարծում է, որ պետք է շարունակել պայքարել, քանի որ «դա ՓՊ-ի հերթական կազմամակերպած սադրանքն էր»:   

Forrishts.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՓՊ որոշման դեմ դատարանի վճռին՝ Վարոսյանն ասաց, որ սա հարյուրավոր նման գործերից  երկրորդ դեպքն է, երբ փաստաբանների պալատը նման գործով տանուլ է տալիս դատարանում:   

«Ակնհայտ է, որ անգամ այն հովհանվորչությունը, որ առկա է դատարանների կողմից փաստաբանների պալատի նկատմամբ, երբեմն ճաքեր տալիս է և շարունակելու է այդ ճաքերը տալ, քանի դեռ իրենց իրավունքների համար համար կանգնած փաստաբաններ կան»,-ասաց Վարոսյանը՝ հավելելով, որ դատավորների մեջ էլ կա տարբերություն, և նրանցից երկուսը վճռականություն ունեցան իրականացնել արդարադատություն:     

Մարինե Խառատյան
1713
Print
արդար դատաքննության իրավունք
Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերյալ որոշումը կհրապարակվի երկուշաբթի 10.08.2018 | արդար դատաքննության իրավունք

Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերյալ որոշումը կհրապարակվի երկուշաբթի

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու և նրան գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու վերաբերյալ բողոքների քննությունը: Դատարանը որոշումը կհրապարակի օգոստոսի 13-ին՝ ժամը 16։00-ին։ Այս մասին շուրջ 2 ժամ դատարանի դիմաց սպասող լրագրողներին

Ժիրայր Սեֆիլյանը կրկին կհայտնվեր անազատության մեջ,  եթե  վճռաբեկ բողոք չներկայացվեր 10.08.2018 | արդար դատաքննության իրավունք

Ժիրայր Սեֆիլյանը կրկին կհայտնվեր անազատության մեջ, եթե վճռաբեկ բողոք չներկայացվեր

«Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գործով Վճռաբեկ բողոք է ներկայացվել։  Նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը միջնորդել է արդարացման դատավճիռ կայացնել՝ ճանաչելով եւ հռչակելով  Ժիրայր Սեֆիլյանի անմեղությունը։  


Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշումը չի փոխվել․նա շարունակում է չընդունել առաջադրված մեղադրանքները։ 9.08.2018 | արդար դատաքննության իրավունք

Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշումը չի փոխվել․նա շարունակում է չընդունել առաջադրված մեղադրանքները։

«Ռոբերտ Քոչարյանը փայլուն խոսեց դատարանում։ Ավելին, ես կարծում եմ, որ իմաստ ունի իր ասածի մի զգալի մասը հրապարակել։ Նա բավականին լավ հիմնավորված փաստարկներ բերեց իրեն առաջադրված մեղադրանքի եւ գործի վերաբերյալ»,- քիչ առաջ հենց Վերաքննիչ դատարանից դուրս գալուց անմիջապես հետո հայտարարեց Ռոբեր

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: