լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
13.02.2018 | արդար դատաքննության իրավունք

«Դուք ամեն ինչ անում եք, որպեսզի ամբաստանյալներն ու մենք լքենք նիստերի դահլիճը»

«Դուք ամեն ինչ անում եք, որպեսզի ամբաստանյալներն ու մենք լքենք նիստերի դահլիճը»
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանի նստավայրում այսօր «Սասնա Ծռեր» խմբի 11 անդամները բոյկոտեցին քրեական գործի քննությունը: Վերջիններիս պաշտպանները՝ ի նշան փաստաբաններին մինչև 100.000 դրամ տուգանելու օրինագծին, արդեն մոտ մեկ շաբաթ է գործադուլի մեջ են, ուստի մեծ մասն այսօր նիստին չէր ներկայացել: 

«Սասնա Ծռեր» խմբավորման անդամները դատարանին հայտարարեցին, որ առանց իրենց պաշտպանները չեն պատրաստվում մնալ նիստերի դահլիճում, ուստի լքում են: Նախագահող դատավոր Արթուր Օհանյանը թույլ չտվեց նրանց, ինչը բորբոքեց մեղադրյալներին. 

«Ես լքում եմ նիստերի դահլիճը, քանի որ չեմ ցանկանում մնալ նույն վայրում, որտեղ գտնվում է այն դատախազը, որն ազգային հերոս Ժիրայր Սեֆիլյանի համար 11 տարվա ազատազրկում է պահանջում»,- ասաց Արամ Հակոբյանը:

Նիստերի դահլիճում գտնվող պաշտպան Հարություն Բաղդասարյանն էլ իր հերթին հայտարարեց, որ գորադուլի մեջ է գտնվում և դատարան է ներկայացել միայն հայտարարություն անելու համար. 

«Դուք այդ օրենքն ընդունելով սահմանափակում եք մեր իրավունքները, հաջորդ անգամ իմ այս հայտարարության համար Դուք տուգանելու եք ինձ 100.000 դրամով: Այսօրվա ստեղծված իրավիճակի համար միայն Դուք եք մեղավոր, Դուք ամեն ինչ անում եք, որպեսզի ամբաստանյալներն ու մենք լքենք նիստերի դահլիճը»,- նշեց փաստաբանը և լքեց նիստերի դահլիճը: Նրան հետևեցին մեղադրյալները, չնայած դատավոր Օհանյանի նախազգուշացումներին և հորդորներին: 

Դատարանը նրանց նկատմամբ կիրառեց դատական սանկցիա և հեռացրեց նիստերի դահլիճից 10 ժամով: Քաղաքացիների համար նախատեսված դահլիճում գտնվող «Սասնա Ծռեր» համախոհները ևս բոյկոտեցին նիստը և լքեցին դատարանը՝ կիսադատարկ թողնելով այն:

Այնուամենայնիվ, դատարանը որոշեց առանց մեղադրյալների և պաշտպանների շարունակել քրեական գործի ընթացքը, նշելով, որ դահլիճում գտնվում են 3 հանրային պաշտպանները, ուստի չի խախտվի ամբաստանյալների պաշտպանական իրավունքները: Դատախազ Հակոբ Ենոքյանը շարունակեց հրապարակել գրավոր ապացույցները՝ գրեթե դատարակ դահլիճում:       

Ռոզա Վարդանյան
387
Print
արդար դատաքննության իրավունք
հանրային պաշտպանների պարտադրումը լարում է իրավիճակը դատարանում 21.02.2018 | արդար դատաքննության իրավունք

հանրային պաշտպանների պարտադրումը լարում է իրավիճակը դատարանում

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրում «Սասնա Ծռեր» քրեական գործն այսօր շարունակվեց լարված մթնոլորտում: Նիստը նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը դեռ նախորդ նիստից հայտարարել էր, որ նոր հանրային պաշտպաններ պետք է ներգրավի գործի վարույթում, ինչն

«ՓՊ-ի և իշխանությունների սցենարը եղել է «դու՝ ինձ, ես՝ քեզ » սկզբունքով 20.02.2018 | արդար դատաքննության իրավունք

«ՓՊ-ի և իշխանությունների սցենարը եղել է «դու՝ ինձ, ես՝ քեզ » սկզբունքով

«Հանրային պաշտպանների դատական նիստերի դահլիճում գտնվելը վիրավորանք և անլուրջ վերաբերմունք է առաջին հերթին փաստաբանությանը, կոչումին»,- Forrights-ի հետ զրույցում նշեց փաստաբան, «Սասնա Ծռեր» խմբավորման պաշտպան Արայիկ Պապիկյանը: Վերջինս անդրադարձավ «Սասնա Ծռեր» քրեական գործին՝ առանց ամբաս

դատավորը, 2 դատախազները և 3 հանրային պաշտպանները դատարակ նիստերի դահլիճում 20.02.2018 | արդար դատաքննության իրավունք

դատավորը, 2 դատախազները և 3 հանրային պաշտպանները դատարակ նիստերի դահլիճում

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում ընթացող «Սասնա Ծռեր» քրեական գործի քննությունն այսօր շարունակվեց առանց պայմանագրային պաշտպանների և 11 մեղադրյալների: Վերջիններիս նկատմամբ դեռևս նախորդ նիստին դատական սանկցիա էր կիրառ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: