լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
8.02.2018 | արդար դատաքննության իրավունք

«Զրկել եք մարդուն առանց խնդրելու ներվելու իրավունքից»

«Զրկել եք մարդուն առանց խնդրելու ներվելու իրավունքից»
«Ներման մասին» օրինագծով զրկել եք մարդուն առանց խնդրելու ներվելու իրավունքից, զրկել եք նախագահին առանց խնդրագրի ներելու իրավունքից: Սրանք քրիստոնեական արժեքներ են, որոնք մերժվում են:   

Այս մասին ԱԺ-ում այսօր «Ներման մասին» եւ կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկմանն ասաց Ելք խմբակցության պատգամավոր, իրավապաշտպան Արտակ Զեյլնալյանը՝ նկատելով, որ օրինագծով ներման ինստիտուտը հիմնվել է խրախուսման ինստիուտի վրա. «Իսկ ներումը խրախուսական չէ, հումանիստական է»:    

Նշենք, որ «Ներման մասին» օրինագծով սահմանվել է, թե ինչ պետք է պարունակի ներման խնդրագիրը: Ըստ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանի, այն պետք է պարունակի «դատապարտյալի վերաբերմունքը իր կատարած հանցանքի վերաբերյալ եւ ներման խնդրագիրը պայմանավորող այլ հանգամանքներ: Դատապարտյալը ինքը եւս պետք է հիմնավորի, ինչու պետք է իրեն ներում շնորհեն,  քննարկվելու են ուսումնասիրվող հանգամանքները՝ դա դատապարտյալի անձն է,  կատարած հանցանքի վերաբերյալ վերաբերմունքը, դրսևորած վարքագիծը, ռեցեդիվի առկայությունը, առողջական վիճակը, ինչպես նաեւ այն հանգամանքը, արդյոք նախկինում դատապարտյալը օգտվել է քրեական օրենսգրքով ամրագրված այնպիսի ինստիտուտներից, ինչպիսին են ներումը, համաներումը, կամ վաղակետ ազատ արձակելը»:   

«Ելք » խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հիշեցրեց  դեպքը, երբ Հռոմի պապը ներեց իր վրա հարձակում գործած անձին, թեև վերջինս ներում չէր խնդրել: 

«Հռոմի պապից որևէ մեկը ներողություն չէր խնդրել: Նաև էսպիսի բան կա քրիստոնեության մեջ, երբ ասվում է՝ աղոթելուց առաջ՝ ներիր: Ամանորից առաջ բոլորը բոլորին ներում են: Եվ մեր Սանհամադրության մեջ եթե գրված է, որ դատապարտյալն իրավունք ունի ներում խնդրելու, դա չի նշանակում, որ արգելված է առանց ներում խնդրելու ներվելը: Ներելը մարդկային է և իրավունքը չի կարող չծառայել մարդկայնությանը»,-շեշտեց Զեյնալյանը:   

Նրա խոսքով՝ ՀՀ նախագահը ներում է Հայաստանի հանրության անունից, և դա բացառապես մարդասիրական ակտ է: «Մենք չպետք է նույնականացնենք սա վաղաժամկետ ազատման ինստիտուտի հետ: Այո, վաղաժամկետ ազատման ինստիտուտը խրախուսական է: Այն պետք է լինի կանխատեսելի, անձը պիտի այնպիսի վարքագիծ ունենա, որ եթե ակնկալում է վաղաժամկետ ազատում, կարողանա իրացնել իր ակնկալիքը»,-ասաց պատգամավորը:     

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանն էլ հիշեցրեց Մարտի մեկի գործով դատապարտված քաղբանտարկյալների նախադեպը՝ հարց ուղղելով. «Մարդը դատապարտված է, սակայն խնդրագիր չի գրում, բայց ամբողջ հանրապետությունն է պահանջում, որ նա ազատ արձակվի, հիմա հասարակությունը կարո՞ղ է ինչ-որ կերպ դիմել, թե ոչ»:    

Նախկին քաղբանտարկյանի խոսքով՝ Մարտի մեկի գործով դատապարտվածների մեծ մասն ազատ կարձակվեր, եթե խնդրագիր գրեր:   «Նույն վայրկյանին ազատ կարձակվեր, սակայն ոչ մեկը պատրաստ չէր նման խնդրագիր գրելու»,-հիշեց պատգամավորը՝ շարունակելով. «Մեկ այլ հարց եւս հետաքրքրում է՝ ասենք բացասական եզրակացությամբ խնդրագիր է ներկայացվել ՀՀ նախագահին, նա իրավունք ունի՞ ներում շնորհելու, թե՞ ոչ»: 

Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն ի պատասխան ասաց, թե եթե դատապարտյալը պատրաստ չէ կամ չի ներկայացնում խնդրագիր, իրենց ներկայացրած ինստիտուտը չի գործում: 

«Այլ կարգավորումներ են գործում՝ պայմանական վաղակետ, դատական մեխանիզմները: Անձի կամարտահայտությունը պետք է լինի: Եթե բացասական եզրակացությամբ եկել է, ապա ՀՀ նախագահը կարող է փոխադարձ ճշտումներով, հիմնավորումներով, առարկություններով վերադարձնի վարչապետին: Այս երկու ինստիտուտները պետք է ի վերջո գան համաձայնության: Եթե չկա համաձայնություն, ապա հարցի քննարկումը տեղափոխվում է ՍԴ»,-նշեց փոխնախարարը:   

ԵԼՔ խմբակցության քարտուղար Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց, թե ընդունվե՞լ է իր առաջարկությունը՝ ներման մասին հրապարակայնությունը ապահովելու առումով, քանի որ մինչ այժմ ներում ստացած անձանց մասին հանրությունը տեղեկացել է մամուլից եւ այդ մասին հայտարարություն չի եղել։    

«Հանրությունը պետք է իմանա, թե ՀՀ նախագահը ում է ներել, ում առաջարկությամբ է ներել և ինչ հանցագործություն կատարած անձի է ներել։ Մենք պետք է իմանանք, որովհետև Հայաստանում շատ վատ փորձ ունենք։ Պաշտոնապես ասեք՝ ով է ներվում, ինչի համար», - հայտարարեց Մարուքյանը՝ հավելելով. 

«Գաղտնի ներելը ո՞րն է»։   Ի պատասխան արդարադատության փոխնախարարն ասաց, որ շատ ժողովրդավարական երկրներում ներման մասին հրամանագրի վերաբերյալ տեղեկատվություն չի տրամադրվում՝ նախագահին չկաշկանդելու համար, եւ իրենք ընդունում են լավագույն փորձը։   

«Դուք բերում եք Բելգիայի օրինակը, բայց Բելգիայում չկա իրավիճակ, որ ընտրություններում մարդկանց խոստանան՝ այս կամ այն դատապարտյալը կներվի, եթե ձայն բերի Հանրապետական կուսակցությանը։ Պետք չի Բելգիայի հետ համեմատել, իսկ Հայաստանում պետք է անպայման հրապարակայնացնել»,-հակադարձեց պատգամավորը։   

Ըստ նախագծի՝ ներման խնդրագրի քննարկման նպատակով Արդարադատության նախարարությունը խնդրագրի ստացման օրվանից մեկամսյա ժամկետում այն ներկայացրած անձի վերաբերյալ կազմում է անձնական գործ և ներկայացնում վարչապետին: Անձնական գործը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում վարչապետն այն պետք է ուղարկի ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողով՝ ներման խնդրագրի վերաբերյալ եզրակացություն ստանալու նպատակով: Բացառիկ դեպքերում, հաշվի առնելով ներման խնդրագրի բնույթը և կարևորությունը, վարչապետը ներման խնդրագիր ներկայացրած անձին ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին առաջարկությունը կարող է հանրապետության նախագահին ներկայացնել առանց հարցը հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելու: Էդմոն Մարուքյանը եզրակացրել է, որ 

նախագահի ինստիտուտը նսեմացնելու գործընթաց է սկսվել։ «Ինձ մոտ տպավարություն է, որ սկսվել է նախագահի ինստիտուտի համալիր նսեմացման գործընթաց։ Եվ դրա շրջանակներում ներման ինստիտուտը նախագահի ձեռքից վեցրնում են», - նշեց պատգամավորը:   Նրա հարցին, թե ինչո՞ւ է նախագահի ձեռքից վերցվել ներում շնորհելու իրավունքը, Քրմոյանը պատասխանեց, որ ՀՀ նախագահին առաջարկություն ներկայացնող մարմին պետք է լինի, եւ դա համարվում է վարչապետը։   

«Այդ մարմինը պառլամենտական հանրապետության դեպքում պետք է լինի վարչապետը, որովհետեւ հավաքական կարծիք է ունենալու՝ հաշվի առնելով հանձնաժողովի եզրակացությունը։ Ըստ այդմ, մենք չենք կարծում, որ նախագահի լիազորությունները վերցվել են»,- եզրափակեց Քրմոյանը։   

 Մարինե Խառատյան
593
Print
արդար դատաքննության իրավունք
«Մենք պատրաստ ենք ցուցմունքներ տալ դատարանում և ճշմարտությունը բացահայտել». Վարուժան Ավետիսյան 17.08.2018 | արդար դատաքննության իրավունք

«Մենք պատրաստ ենք ցուցմունքներ տալ դատարանում և ճշմարտությունը բացահայտել». Վարուժան Ավետիսյան

«Պավլիկ Մանուկյանի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում։ Ես որևէ առնչություն չունեմ այդ կրակոցների հետ։ Էս ամեն ինչը ստեղծված իրավիճակի հետ կարելի ա բնութագրել՝ որպես շարժվելու առիթ»,- հայտարարեց «Սասնա Ծռեր» անդամ Էդվարդ Գրիգորյանը՝ անդրադառնալով շաբաթներ առաջ Պավլիկ Մանուկ

Ազատ են արձակվել Վարուժան Ավետիսյանն ու Արայիկ Խանդոյանը 17.08.2018 | արդար դատաքննության իրավունք

Ազատ են արձակվել Վարուժան Ավետիսյանն ու Արայիկ Խանդոյանը

«Սասնա Ծռեր» խմբավորման անդամներ «Միայնակ Գայլ» Արայիկ Խանդոյանը եւ Վարուժան Ավետիսյանը քիչ առաջ՝ հենց դատարանի դահլիճից ազատ արձակվեցին. դատարանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունները եւ փոխեց ամբաստանյալների խափանման միջոց կալանքը՝ փոխարինելով պատգամավորական անձնական երաշխավորու

Դատարանը երկու ամսով երկարաձգել է Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը 17.08.2018 | արդար դատաքննության իրավունք

Դատարանը երկու ամսով երկարաձգել է Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ևս երկու ամսով երկարաձգել է 2016-ին ապրիլյան պատերազմի օգնությունը հափշտակելու, ինչպես նաև ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու մեջ մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը։


լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: