լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
7.02.2018 | արդար դատաքննության իրավունք

«Չի կարելի մեր ինստիտուտին նման անլուրջ վերաբերմունքի արժանացնել». փաստաբան

«Չի կարելի մեր ինստիտուտին նման անլուրջ վերաբերմունքի արժանացնել». փաստաբան
Հայաստանի Փաստաբանների պալատն այսօր բողոքի է դուրս եկել՝ մեկօրյա գործադուլով իրենց դժգոհությունն արտահայտելով «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք» օրենքի նախագծում դատական տուգանքի դրույթների և երկու նոր օրենքների նախագծերի շուրջ, որով սահմանվում է, որ դատավորն իրավասություն ունի փաստաբանին տուգանել մինչև 100.000 դրամի սահմաններում: 

Փաստաբանների պալատը և Գլխավոր դատախազությունն առաջարկ են ներկայացրել այդ փոփոխությունները հանելու մասին, սակայն  Արդարադատության նախարարությունն առանց քննարկում կազմակերպելու Կառավարությանն է ներկայացրել ամփոփաթերթ այն մասին, որ չի ընդունում առաջարկը՝ հղում անելով օտար երկրների նմանատիպ կարգավորման մասին: Բողոքի դուրս եկած փաստաբաններն այսօր հրաժարվել են դատարաններում պաշտպանություն, իսկ  նախաքննության մարմիններում ներկայացչություն ապահովելուց: Նրանք պնդում են, որ օրինագծի ընդունումը կսահմանափակի իրենց ազատությունը և թույլ չի տա իրականացնել պատշաճ պաշտպանություն: 

«Խնդիրը դարձել է «պրինցիպի» հարց»,- որակեց Փաստաբանական պալատի նախագահ Արա Զոհրաբյանը և ավելացրեց, որ փաստաբաններին դատական տուգանքի ենթարկելու իրավակարգավորման նախագծում, որևէ հիմնավորում, նույնիսկ ակնարկ առկա չէ: «Մենք առաջարկեցինք օրենքի նախագիծից հանել այս դրույթը և հարցին անդրադառնալ, երբ 3 դատավարական օրենսգրքերում փոփոխություններ կառաջադրեք: Հասանք նրան, որ Դատական օրենսգրքի նախագծից դուրս եկավ դատական տուգանքի իրավակարգավորումը, սակայն Արդարադատության նախարարը հայտարարեց, որ այնուամենայնիվ իրենք այդ փոփոխություններն արագ ներկայացնելու են»,- այսօր բողոքի ակցիայի շրջանակներում հայտարարեց Արա Զոհրաբյանը: 

Վերջինս մտավախություն հայտնեց, որ եթե «այսօր» այս տուգանքներն ուժի մեջ մտան և դարձան իրականություն, ապա  «վաղը» նույն փաստաբանն իր վստահորդի շահերը չի կարողանա արդյունավետ պաշտպանել:  

Փաստաբանական համայնքի մյուս ներկայացուցիչները ևս մտահոգված էին այս փոփոխություններով, նշելով, որ եթե առաջ ԱՊՀ երկրների մասշտաբով կարող էին հպարտանալ, որ նման կաշկանդվածությունն իրենց չի ուղեկցում, ապա այսօր նրանք  եկել կանգնել են այս խնդրի առաջ: 

«Չի կարելի մեր ինստիտուտին նման անլուրջ վերաբերմունքի արժանացնել»,- նշեց փաստաբան Կարեն Մեջլումյանը: ՓՊ խորհրդի անդամ Մելանյա Առուստամյանն էլ առաջարկեց փաստաբաններին մոռանալ իրենց միջև եղած տարաձայնությունները և միասնական գործել. 

«Երբ միասնական ենք լինում, անպայման հաղթում ենք»: Փաստաբան Տարոն Սիմոնյանն էլ նշեց, որ, եթե ցանկանում են, որպեսզի փաստաբանությունն արդյունավետորեն նպաստի դատական իշխանության կայացմանն ու զարգացմանը, ապա որևէ պարագայում դիպվածային և հատվածական կարգավորումներ չպետք է մտցնել օրենսդրական կարգավորման դաշտ: 

«Կարող ենք փաստել, որ այս ամենն արվում է փաստաբաններին ճնշելու համար»,- փաստեց Արա Զոհրաբյանը, ինչից հետո հանդիպումը շարունակվեց դռնփակ, որպեսզի փոխադարձ քննարկման շնորհիվ պարզեն՝ արդյո՞ք միայն այսօրվա գործադուլով կսահմանափակվեն, թե՞ կընտրեն անժամկետ գործադուլը: 

Ռոզա Վարդանյան
328
Print
արդար դատաքննության իրավունք
Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերյալ որոշումը կհրապարակվի երկուշաբթի 10.08.2018 | արդար դատաքննության իրավունք

Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերյալ որոշումը կհրապարակվի երկուշաբթի

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու և նրան գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու վերաբերյալ բողոքների քննությունը: Դատարանը որոշումը կհրապարակի օգոստոսի 13-ին՝ ժամը 16։00-ին։ Այս մասին շուրջ 2 ժամ դատարանի դիմաց սպասող լրագրողներին

Ժիրայր Սեֆիլյանը կրկին կհայտնվեր անազատության մեջ,  եթե  վճռաբեկ բողոք չներկայացվեր 10.08.2018 | արդար դատաքննության իրավունք

Ժիրայր Սեֆիլյանը կրկին կհայտնվեր անազատության մեջ, եթե վճռաբեկ բողոք չներկայացվեր

«Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գործով Վճռաբեկ բողոք է ներկայացվել։  Նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը միջնորդել է արդարացման դատավճիռ կայացնել՝ ճանաչելով եւ հռչակելով  Ժիրայր Սեֆիլյանի անմեղությունը։  


Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշումը չի փոխվել․նա շարունակում է չընդունել առաջադրված մեղադրանքները։ 9.08.2018 | արդար դատաքննության իրավունք

Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշումը չի փոխվել․նա շարունակում է չընդունել առաջադրված մեղադրանքները։

«Ռոբերտ Քոչարյանը փայլուն խոսեց դատարանում։ Ավելին, ես կարծում եմ, որ իմաստ ունի իր ասածի մի զգալի մասը հրապարակել։ Նա բավականին լավ հիմնավորված փաստարկներ բերեց իրեն առաջադրված մեղադրանքի եւ գործի վերաբերյալ»,- քիչ առաջ հենց Վերաքննիչ դատարանից դուրս գալուց անմիջապես հետո հայտարարեց Ռոբեր

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: