լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
6.02.2018 | արդար դատաքննության իրավունք

Արամ Հակոբյանին անհրաժեշտ է սրտանոթների ստենդավորում: Նրա կյանքին վտանգ է սպառնում

Արամ Հակոբյանին անհրաժեշտ է սրտանոթների ստենդավորում: Նրա կյանքին վտանգ է սպառնում
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր  շարունակվեց «Սասնա Ծռեր» քրեական գործի քննությունը՝ 11 ամբաստանյալներով: Նիստի սկզբում նախագահող դատավոր Արթուր Օհանյանը կողմերին ներկայացրեց, որ «Լոկալ Դիվելոփըրզ» փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը դիմում է ներկայացրել դատարան, խնդրելով քննարկել ամբաստանյալ Վարդան Գերավետյանի բնակարանն արգելանքից հանելու հարցը, որ կարողանան օտարել այն: 

Մեղադրող դատախազ Արթուր Չախոյանն առարկեց դիմումին ընթացք տալուն, նշելով, որ փաստաբան Սիրունյանը դատավարական կողմ հանդես չի գալիս, ուստի դատարանն այն պետք է թողնի առանց քննության: Դատավոր Օհանյանը համակարծիք էր մեղադրող կողմի հետ. ուստի դատարանը չի կարող քննարկել ամբաստանյալի՝ գույքը կալանքից ազատելու մասին դիմումը, այն մնում է առանց քննության»:  

Կարճ ժամանակ հետո, դատավոր Օհանյանն ընդհատեց մեղադրողներին, նշելով, որ ամբաստանյալներից Արամ Մանուկյանը, Արամ Հակոբյանը և Թորոս Թորոսյանն իրենց լավ չեն զգում. նրանց համար հրավիրվել է Շտապ օգնության բրիգադ: Հայտարարվեց մոտ 2 ժամ ընդմիջում: Նիստերի դահլիճ վերադառնալով, դատավորը հայտարարեց, որ համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո՝ Թորոս Թորոսյանն ու Արամ Մանուկյանն իրենց լավ են զգում, ինչը չէր կարող ասել Արամ Հակոբյանի մասին. 

«Վերջինս հնարավոր է սրտի անոթների ստենտավորում կարիք ունենա, ուստի նիստն առայժմ հետաձգում ենք մեկ շաբաթով»,- պարզաբանեց դատավորը:  

Արամ Հակոբյանի առողջական վիճակի վերաբերյալ հայտարարություն են տարածել նրա պաշտպաններ Դավիթ Գյուրջյանը, Տիգրան Եգորյանն ու Լուսինե հակոբյանը՝ պահանջելով՝ 

«Մենք՝ Արամ Հակոբյանի պաշտպաններս, գրություն ենք ուղարկել  «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ պահանջելով անհապաղ իրականացնել, ձեռնարկել Ա.Հակոբյանի կյանքի իրավունքի ապահովմանն ուղղված արդյունավետ միջոցներ (հետազոտություններ և համապատասխան բժշկական օգնություն/միջամտություն) և արդյունքների մասին հայտնել մեզ։ Միաժամանակ՝ վստահություն չունենալով  «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի նկատմամբ՝ պահանջել ենք մեր պաշտպանյալին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ համապարփակ և լիարժեք ստուգում իրականացնելու նպատակով։   

Պետության կողմից նշված միջոցների (հետազոտություններ ու բուժում)  անհապաղ ձեռնարկման անհնարինության դեպքում խնդրել ենք այդ մասին մեզ հայտնել անհապաղ, որպեսզի Արամ Հակոբյանն իր առողջության պահպանման հարցը կարողանա լուծել իր միջոցների հաշվին: Այս գրության պատճենն ուղարկել ենք նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ արդարադատության նախարարություն և  ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչություն», ասված է հայտարարության մեջ:   

Հայտարարության հեղինակները նշում են որ Հայաստանի Հանրապետությունը չի ապահովում դեռևս 2016թ. մարտ ամսից բազմաթիվ հիվանդություններով տառապող Արամ Հակոբյանի՝ պատշաճ բուժօգնություն ստանալու իրավունքը՝ չնայած բազմաթիվ գանգատներին, բողոքներին, նույնիսկ ՄԻԵԴ կանոնագրքի 39-րդ կանոնով բավարարված որոշմանը: Դեռևս 07․05․2017 թ․ որոշմամբ ՄԻԵԴ-ը նախազգուշացրել է կառավարությանը, որ Արամ Հակոբյանի առողջության համար անհրաժեշտ պայմանների չապահումը կհանգեցնի Մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանության մասին եվրոպական  կոնվենցիայի 34-րդ հոդվածի խախտման։    նախաինսուլտային վիճակում: Մինչ օրս նա տառապում է անընդհատյա շնչահեղձությունից։    

Այսօր՝ 06․02․2018 թ․, թիվ ԵԷԴ/0090/01/17   գործով դատական նիստի ընթացքում Արամ Հակոբյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է․  հրավիրված շտապ օգնության անձնակազմը ախտորոշել է սրտի իշեմիկ հիվանդություն և սուր կորոնալ համախտանիշ, ինչպես նաև գաստրիտ, հայտնելով, որ Արամ Հակոբյանին անհրաժեշտ է սրտանոթների ստենդավորում:   

Այժմ Արամ Հակոբյանը գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում, և ամեն րոպե նրա կյանքին սպառնում է վտանգ, որի կանխարգելման ուղղությամբ չի իրականացվում որևէ արդյունավետ միջոց։  

 Ռոզա Վարդանյան
599
Print
արդար դատաքննության իրավունք
Վերջին զանգը»՝ Սասնա ծռերի դատական նիստը հետաձգելու պատճառ 25.05.2018 | արդար դատաքննության իրավունք

Վերջին զանգը»՝ Սասնա ծռերի դատական նիստը հետաձգելու պատճառ

«Սասնա ծռեր» խմբի՝ դատավոր Արշակ Վարդանյանի վարույթում քննվող գործով այսօրվա դատական նիստը հետաձգվել է։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից գրություն է ուղարկվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր։ Ոստիկանությունը տեղեկացրել է, որ մայիսի 25-ին Երևանում և Հայա

71 ամյա Խաչատուր Գիչյանը դատաբժշկական փորձաքննության կենթարկվի 24.05.2018 | արդար դատաքննության իրավունք

71 ամյա Խաչատուր Գիչյանը դատաբժշկական փորձաքննության կենթարկվի

Ավան եւ Նոր Նորք դատարանում այսօր շարունակվել է «Սասնա Ծռեր» քրեական գործի քննությունը՝ 11 ամբաստանյալներով։ Այսօր խափանման միջոց կալանքը վերացնելու միջնորդությամբ հանդես եկավ Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը և շուրջ 2 ժամ խորհրդակցական սենյակում անցկացնելուց հետո, դատավոր Արտո

«Ինձ համար մեծ պատիվ է հայտարարել, որ այս պահից դադարեցված է պարոն Չուգասզյանի հացադուլը» 24.05.2018 | արդար դատաքննության իրավունք

«Ինձ համար մեծ պատիվ է հայտարարել, որ այս պահից դադարեցված է պարոն Չուգասզյանի հացադուլը»

Շուրջ 30 օր հացադուլի մեջ գտնվող «Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուգասզյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո,  դադարեցրեց հացադուլը: Այս մասին լրատվամիջոցներին հայտարարեց անձամբ վարչապետը.  


լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: