լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
10.11.2017 | արդար դատաքննության իրավունք

«մենք որդիներ տվեցինք բանակին , որ հայ ազգին պաշտպանեն, ոչ թե սպանեն, հետո ասեն, թե ինքնասպան է եղել»(տեսանյութ)

«մենք որդիներ տվեցինք բանակին , որ հայ ազգին պաշտպանեն, ոչ թե սպանեն, հետո ասեն, թե ինքնասպան է եղել»(տեսանյութ)
Զավակի կորուստը 

Անդրանիկ որդու մարմինը Մեղրիից արդեն Երևան էին տեղափոխել, երբ Արմեն Մկրտչյանը՝ կապիտանի հայրը, Մոսկվայից շտապ թռիչքով ժամանում է Երևան։ Օդանավակայանից Արմենը միանգամից Երևանի Կենտրոնական դիահերձարան է շտապում։ Գիշերվա ժամը 1-ն էր։ Առաջին բանը, որ Արմենի աչքին տարօրինակ է թվացել,  այն էր, որ որդու անշնչացած մարմինը դիահերձարան բերելիս զորամասի հրամանատարները չէին ուղեկցել, կար միայն մեկ ոստիկանական ավտոմեքենա։  

Սգացող հոր սիրտը չէր հանգստացել մխիթարանքներից, արցունքները զսպել չէր կարող, չէ՞ որ կորցրել էր ոչ միայն իր Անդրանիկին, այլև հայրենիքի զավակին, նվիրյալ հետախույզի։ Ապրիլյան պատերազմի հերոսին ադրբեջանական գնդակը չէր գտել, այլ մահացել էր թիկունքում՝ ոչ իր մահով։ Որդու՝ ինքնասպան լինելու վարկածն Արմեն Մկրտչյանը չի ընդունել հենց առաջին վայրկյանից։ Նրան դիահերձարանում արգելել են տեսնել որդու մարմինը, բայց հայրը վճռական էր՝ պետք է անձամբ համոզվեր, թե ինչ է պատահել որդուն։  

«Երեխայի դեմքի ձախ ափին ես վնասվածքներ եմ նկատել, աջ կողմում՝ մեծ ու փոքր կետեր, քերծվածքներ, որոնք ամենևին էլ սափրվելու ժամանակ չէին կարող առաջանալ։ Կնոջս հարցնում եմ՝ երբ երեխաս գնացել ա, դեմքին կայի՞ն քերծվածքներ։ Պատասխանում է, որ հետքեր չեն եղել։ Անդրանիկի ընկերուհին էլ է նույն պատասխանը տալիս, որ դեմքին քերծվածքներ չեն եղել»։ Հուղարկավորությունից առաջ էլ է հայրն ուսումնասիրել որդու մարմինը, արտառոց տեսարանի է ականատես եղել՝ որդու ձեռքերը եղել են աջուձախ կապկպված, կծկված, Անդրանիկի մատները բարակած ու փափուկ են եղել․ «Մեկ օրվա մահացած մարդու մատները ո՞նց կարող էին այդքան փափուկ լինել»,- հարցնում է հայրը։  

Նշենք, որ Մեղրիի զորամասի սպա, կապիտան Անդրանիկ Մկրտչյանի մարմինը օգոստոսի 20-ի կեսօրին գտնվել էր վաշտի սենյակներից մեկում։ Հրամանատարությունն առաջ էր անցել նախաքննական մարմնից ու Անդրանիկի մահն ինքնասպանություն որակել։ Սպայի մահվան օրը զորամասի պատասխանատուն եղել է Գնդի հրամանատարի Անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալը։ Հատկապես նա է ջանասիրաբար Անդրանիկի հարազատներին փորձել համոզել, թե իրենց տղան ինքնասպանություն է գործել։  

Սակայն Անդրանիկը զորամաս մեկնել է  հարազատներին տեսնելուց հետո։ Ամբողջ ճանապարհին խոսել է մոր հետ, ում հետ շատ կապված էր։ Հետո մայրն ասել է, որ որդին հանգիստ տրամադրության մեջ էր, որևէ արտառոց բանի մասին չի պատմել։ Ճիշտ է՝ գաղտանապահ էր, բայց եթե իմանար, որ իր հետ այսպիսի բան է կատարվելու, եղբայրն անպայման տեղյակ կլիներ։ 

Հերոս հետախույզը 

Հայաստանի բանակի լավագույն հետախույզներից մեկն էր, որն ապրիլյան պատերազմի օրերին ընկերների հետ մարտի դաշտում պատմություն է կերտել՝ թափանցել հակառակորդի թիկունք, օգնելով մեկը մյուսի հետևից հետ բերել հակառակորդի կողմից գրավված մարտական դիրքերը։ Նրա ու ընկերների փառքը պատերազմի օրերին տարածվել էր զինվորների շրջանում, բայց նա համեստ էր,  չէր սիրում խոսել այդ օրերից։ 

Մի դեպք են պատմում՝ Թալիշ գյուղը հետ բերելուց հետո պարզվել էր, որ եկեղեցին ռմբակոծություններից ավիրվել է։ Անդրանիկը հատ առ հատ դասավորել է եկեղեցու ավիրված քարերը։ Ընկերները շտապել են նրան դուրս բերել վտանգավոր տարածքից, բայց ընդդիմացել է: Սրբատեղին տեսքի բերելուց հետո է միայն Անդրանիկը միացել ընկերներին։  

«Անդրանիկը կռվում էր ազգի համար», հույզն ու կրակն աչքերում ասում է հայրը․ «Մենք որդիներ պահեցինք, մեծացրինք, տվեցինք հայկական պետությանը, որ հայ ազգին պաշտպաներ, ոչ թե սպանեն, հետո ասեն, թե ինքնասպան է եղել»։

Արմեն Մկրտչյանի ավագ որդին՝ Կարապետը, ևս հայոց բանակի սպա է, ու կրկին հետախույզ։ «Վառվող երկու ճրագ ունեի, ուրախանում էի նրանցով, մեկը հանգցրեցին, հիմա մնացել ա մեկը, շատ եմ տանջվում ու շատ եմ մտածում։ Ես չեմ ուզում, որ մեծ որդիս ծառայությունը շարունակի, բայց ինքը պնդում է»։  

Անդրանիկը երջանիկ էր․ ինքնասպան չէր լինի  

Սենյակը, որտեղ գտնվել է վաշտի հրամանատարի մարմինը, արդեն մաքրվել էր, ու այն ժամանակ, երբ հարազատները հասել էին զորամաս, չի ունեցել մահվան պահին ունեցած տեսքը։ Զորամասում որոշել էին մինչ հարազատների ժամանումը «ինքնասպանի» հետքերը վերացնել, չնայած եղբայրը խնդրել էր մինչև իրենց հասնելն Անդրանիկի մարմնին ձեռք չտալ։ Անդրանիկի հարազատների մտահոգել է, որ արյունը սեղանի վրա ավելի շատ է եղել, քան հատակին։ Դա ի՞նչ կարող էր նշանակել, Արմենը չի կարող ասել, քանի որ փորձագետների համապատասխան եզրակացությունը չի ստացել, չնայած որ մահից 3 ամիս է անցել։ 

Անդրանիկն  չէր կարող ինքնասպան լինել․ Մոսկվա արտագնա աշխատանքի մեկնած հոր հետ որոշել էին հոկտեմբերին մեծ հարսանիք կազմակերպել․ 

«Անդրանիկն ընկերուհի ուներ, պետք է ամուսանցնեի, երեխաներ ունենար, բայց մեր բոլոր երազանքները փշրվեցին նրա մահով»։ 

Մահվանը նախորդել էր ոստիկանների մասնակցությամբ միջադեպ 

Մայիսի 7-ը հետախույզ Անդրանիկի ու ընկերների համար սուրբ օր էր։ Ապրիլյան պատերազմում առաքելությունը կատարելուց հետո հենց այդ օրն էին իջել դիրքերից։ 2017-ի մայիսի 7-ին՝ մեկ տարի հետո, ընկերները հավաքվել էին սեղանի շուրջ, նշել պատերազմից ողջ ու առողջ վերադառնալու մեկամյակը։ Խնջույքից վերադառնալիս ճանապարհային ոստիկանները ավտոմեքենան կանգնեցնում են, ընկերները փոքր-ինչ գինովցած էին, ինչը հավաքույթից հետո բնական էր։ Վարորդին ոստիկաններն ասում են, որ մեքենան պատրաստվում են տուգանային հրապարակ տանել։ Տղաները ներկայացել են որպես սպաներ, բայց ճանապարհային ոստիկանները հայհոյում են, քաշքշուկ է առաջանում։ Անդրանիկին ու ընկերներին տեղափոխում են ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ նրանք անցկացնում են մի քանի օր։ 

Հետո Անդրանիկին տեղափոխում են «Նուբարաշեն» ՔԿՀ։ Կարճ ժամանակ անց Անդրանիկն ու ընկերները ազատ են արձակվում։ Ծառայության անցնելուց հետո Հատուկ նշանակության գնդում ծառայող Անդրանիկին ու հետախույզ ընկերներին որպես պատիժ ուղարկում են տարբեր զորամասեր, նրան բաժին է հասնում Մեղրիի զորամասը, որտեղ էլ  2 ամիս անց մահանում է։

Անդրանիկի հայրը՝ Արմեն Մկրտչյանը, չնայած դեռ փաստեր չունի, սակայն կասկածում է, որ ոստիկանների մասնակցությամբ միջադեպը կարող է կապ ունենալ Անդրանիկի մահվան հետ։ Հայրը չի բացառում, որ միջադեպին ուղղակի կամ անուղղակի մասնակցած որևէ մեկը փորձեր որդուց վրեժ լուծել ու պատրաստել նրա մահը զորամասում․ «Մեր երկրում ամեն ինչ սպասելի է»։ 

Կասկածները հիմնավորվում են այլ հանգամանքներով 

Հարցերի պատասխան կարող է տալ ընթացող քննությունը: Մինչ այս պահը պատրաստ է միայն ձեռագրաբանական և դատաբժշկական փորձաքննությունների արդյունքները։ Արմենին փոխանցվել է, նախաքննական մարմնի պնդմամբ, մահացած Անդրանիկի մոտ հայտնաբերված մի գրություն, բայց հայրը հիմքեր ունի կարծելու, որ այնտեղ Անդրանիկի ձեռագիրը չէ։ Թղթում նրա անունից գրված է․ «Ես ինչ անում եմ՝ հասկանալով եմ անում, դրա համար ոչ մեկին չմեղադրել»։ 

Անդրանիկի հոր համար կասկածելի այլ հանգամանքներ էլ կան։ Զորամասի հրամանատարությունը համառորեն պնդում է, թե Անդրանիկի մահվան պահին որևէ մեկը վաշտում չի եղել, զինվորներն իբր ճաշարանում են եղել։ Պնդել են նաև, որ կրակոցի ձայներն ամգամ չեն լսել:   

«Անդրանիկը օգոստոսին է մահացել՝ ամռանը, եթե հավատանք, որ իրոք ինքնասպանություն է եղել, զորանոցի պատուհանները բաց են լինում, ո՞նց կարող էր որևէ մեկը կրակոցի ձայն չլսեր»։ Զորամասի հրամանատարությունն իրար հակասող բացատրություն է տվել կապված այն հանգամանքի հետ, թե ով է սենյակում հայտնաբերել Անդրանիկի մարմինը։

«Եղբորս ու տղայիս զորամասի հրամանատարներն ասել են, թե օրապահն է եկել սենյակի դուռը բացել, տեսել մարմինը, հետո ասում էին՝ հավաքարարը, հետո ասում են՝ զինվոր է դուռը բացել տեսել»։ 

Անդրանիկի հուղարկավորությանը  զորամասի հրամանատարությունից ներկա է եղել միայն զորամասի հրամանատարի Անձնակազմի հետ տարվող աշխատանքների պատասխանատուն, նա, որն օգոստոսի 20-ին զորամասի պատասխանատուն էր։ 

Արդարությունը կվերականգնվի 

Արմեն Մկրտչյանը վերոնշյալ հանգամանքների համադրությամբ ամրապնդել է իր համոզմունքը, որ որդին ինքնասպան չի եղել, այլ նրան սպանել են։ Ապրիլյան պատերազմում բացառիկ քաջությամբ աչքի ընկած կապիտան Անդրանիկ Մկրտչյանին, ըստ հոր տեղեկությունների, պատրաստվում էին արժանացնել մայորի զինվորական կոչման, բայց հերոսն այդ պատվին չարժանացավ։ 

Բանակին զինվոր նվիրած ու որդու դիակն ստացած Արմեն Մկրտչյանին մնում է մեկ բան՝ վերակագնել արդարությունը․ 

«Գտնեն մարդասպաններին պատժի ենթարկեն, որ ոչ մի հայ օջախի հետ այլևս այսպիսի դժբախտություն չպատահի։ Ես հայրենիքին որդի եմ տվել, որը հանուն նրա կռիվ է տվել, վտանգել կյանքը, բա այսսօր ինձ ճիշտ պատասխան չտա՞ն, չգտնե՞ն հանցագործներին»։

     
 
Ռոբերտ Անանյան 
8003
Print
արդար դատաքննության իրավունք
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքի որոշման վերացումն ապօրինի է 13.08.2018 | արդար դատաքննության իրավունք

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքի որոշման վերացումն ապօրինի է

Հ վերաքննիչ քրեական դատարանի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքի որոշման վերացումն ապօրինի է:  Այս մասին հայտնեցին ՀՀ Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից:

«ՀՀ վերաքննիչ քրեակ

Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերյալ որոշումը կհրապարակվի երկուշաբթի 10.08.2018 | արդար դատաքննության իրավունք

Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերյալ որոշումը կհրապարակվի երկուշաբթի

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու և նրան գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու վերաբերյալ բողոքների քննությունը: Դատարանը որոշումը կհրապարակի օգոստոսի 13-ին՝ ժամը 16։00-ին։ Այս մասին շուրջ 2 ժամ դատարանի դիմաց սպասող լրագրողներին

Ժիրայր Սեֆիլյանը կրկին կհայտնվեր անազատության մեջ,  եթե  վճռաբեկ բողոք չներկայացվեր 10.08.2018 | արդար դատաքննության իրավունք

Ժիրայր Սեֆիլյանը կրկին կհայտնվեր անազատության մեջ, եթե վճռաբեկ բողոք չներկայացվեր

«Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գործով Վճռաբեկ բողոք է ներկայացվել։  Նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը միջնորդել է արդարացման դատավճիռ կայացնել՝ ճանաչելով եւ հռչակելով  Ժիրայր Սեֆիլյանի անմեղությունը։  


լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: