լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
6.10.2017 | արդար դատաքննության իրավունք

դատավորը չվերացրեց հրապարակայնացման դեմ արգելքը

դատավորը չվերացրեց հրապարակայնացման դեմ արգելքը
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների վերաբերյալ» քրեական գործի քննությունը: Արդեն 3-րդ շաբաթն է դատարանն անցել է դատավարական փուլին. գործով հարցաքննվելու են 14 վկաnներ: 

Նիստի սկզբում, դատավորը սանկցիա՝ նախազգուշացում կիրառեց ամբաստանյալներ Ներսես Պողոսյանի, Գալուստ Գրիգորյանի, Հրայր Թոփչյանի և Սասունիկ Կիրակոսյանի նկատմամբ. վերջիններս ոտքի չկանգնելը գնահատելով անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ:  Մինչ վկաների հարցաքննությունը Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը միջնորդություն ներկայացրեց՝դատական գործընթացի տեսանկարահանումն արգելելու մասին որոշումը վերանայելու պահանջով: 

Պաշտպանը նշեց, որ նման արգելքն օրինական չէ  և չի հետապնդում որևէ օրինաչափ նպատակ, ուստի տեսանկարահանման արգելքը պետք է վերացվի:  

«Սահմանափակումը՝ հստակ նպատակներ ունի. հանրությանն առավելագույնս զերծ պահել տեղեկանալու իրավունքից, ինչպես նաև սահմանափակել քրեական գործի՝ աբսուրդի աստիճակն հասնող նյութերի հրապարակայնացումը», հայտարարեց փաստաբանը: Ներես Պողոսյանի մյուս պաշտպանը՝ Նինա Կարապետյանցը հավելեց, որ նման գործունեությունը խայտառակում է արդեն իսկ խայտառակված դատական համակարգը: Նա կարծում է, որ արգելքի որոշումը նպատակ ունի հանրության աչքից հեռու պահել այս դատավարությունը։ 

Դատավորը մերժեց միջնորդությունը, նշելով, որ տեսանկարահանումն արգելված է, քանի որ ուղիղ եթերի պայագայում չեն պահպանվի վկաների իրարից անջատ լինելու և նրանց ցուցմունքը գաղտնի պահելու սկզբունքը: Պաշտպան Պապիկյանը իր հաջորդ միջնորդությամբ բացարկ հայտնեց մեղադրող Պետրոս Պետրոսյանին: Վերջինս նախորդ դատական նիստին դիմել էր ամբաստանյալ Ներսես Պողոսյանին՝ «Արա՛, բան ես ասում, կայնի բարձր ասա» բառակապակցությամբ: 

Փաստաբանը հայտարարեց, որ դատախազը նման կերպ արտահայտվելով վիրավորել և անհարգալից վերաբերմունք է ցույց տվել ոչ միայն իր պաշտպանյալի, այլև դատավարական կողմերի նկատմամբ: Դատավորը, սակայն մերժեց միջնորդությունը, այն համարելովց անհիմն :  

Արայիկ Պապիկյանը ևս մեկ միջնորդություն ներկայացրեց, Ներսես Պողոսյանի խափանման միջոցը փոփոխելու և գրավի դիմաց նրան ազատ արձակելու մասին, սակայն դատավորը մերժեց այն՝ նույնաբովանդակ և առանց նոր փաստարկների միջնորդություն համարելով: Արայիկ Պապիկյանի թվով 4-րդ միջնորդությունը վերաբերում էր դատավոր Գրիգորյանին ինքնաբացարկ հայտարարելուն: 

«Դատավոր Գրիգորյանն օրենքով սահմանված պարտականությունները և լիազորությունները խախտելով, դրսևորել է կողմնակալություն և չի կարող լինել օբյեկտիվ, ինչը չի բխում օրենսդրության նորմերից և գործի փաստերից, այլ հիմնված է դրանից դուրս գտնվող այլ հանգամանքների վրա»,- նշված էր միջնորդության մեջ: 

Դատարանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը և անցավ վկաների հարցաքննությանը: Վկաներից Աննա Ա.-ն դատարանին հայտնեց, որ այս գործով ամբաստանյալներից ճանաչում և շփում է ունեցել Ժիրայր Սեֆիլյանի հետ, աշխատել է նաև «Սասնա Ծռեր»-ի գործով մեղադրյալ Վարուժան Ավետիսյանի հետ: Ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանին ճանաչել է Մաշտոցի պուրակում կազմակերպված ակցիաների ժամանակ: Վկան աշխատել է «Առանցք» ՀԿ-ում, որպես թարգմանիչ, իսկ անհրաժեշտության դեպքում լուսաբանել «Նախախորհրդարան»-ի կազմակերպած ցույցերն ու երթերը:  

Պաշտպան Նինա Կարապետյանցը հետաքրքրվեց վկայից. արդյո՞ք ճանաչում էր իր պաշտպանյալ Ներսեսին: Լսե՞լ էր զենքերի, ինքնաձիգների մասին, որոնք առնչվում են քրեական գործի հետ: Վկան չէր ճանաչում Ներսեսին, իսկ զենքերի մասին չէր լսել, անտեղյակ էր: Մյուս երկու վկաները նույնպես չէին ճանաչում ամբաստանյալներից որևէ մեկին: 

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի շարք ծանր հոդվածներով՝ զանգվածային անկարգությունների նախապատրաստում, կազմակերպված խմբի կազմում զենքի ձեռքբերում, որի միջոցով պիտի զավթեր ռազմավարական նշանակության շենքեր։ Սեֆիլյանն ամբողջությամբ շինծու է համարում մեղադրանքը:   

 Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին:             

 Ռոզա Վարդանյան  
2444
Print
արդար դատաքննության իրավունք
հացադուլ, օր 21-րդ. Ներսես Պողոսյանը առողջական լուրջ խնդիրներ ունի 18.10.2017 | արդար դատաքննության իրավունք

հացադուլ, օր 21-րդ. Ներսես Պողոսյանը առողջական լուրջ խնդիրներ ունի

Ժիրայր Սեֆիլյանի գործով կալանավորված և  արդեն 20 օր հացադուլի մեջ գտնվող Ներսես Պողոսյանի շահերի ներկայացուցիչ Արայիկ Պապիկյանը երեկ իր պաշտպանյալին տեսակցելուց հետո հայտարարել է, որ նրա առողջական վիճակը վատացել է:   

<

«ՓՊ Խորհրդի գործունեությունը գնահատում եմ որպես արտակարգ դատարանի գործունեություն» 18.10.2017 | արդար դատաքննության իրավունք

«ՓՊ Խորհրդի գործունեությունը գնահատում եմ որպես արտակարգ դատարանի գործունեություն»

Փաստաբանների պալատի խորհուրդը հոկտեմբերի 17-ին կարգապահական պատասխանատվության է ենթարկել փաստաբան Մուշեղ Շուշանյանին:  

Կարգապահական վարույթը փաստաբանի նկատմամբ հարուցվել էր «Սասնա ծռերի» գործով դատավոր Արտուշ Գաբրիելյան

«Երկիր Ծիրանի»-ին պահանջում է քրեական գործ հարուցել Երևանի քաղաքապետի և մյուս պաշտոնյաների նկատմամբ 16.10.2017 | արդար դատաքննության իրավունք

«Երկիր Ծիրանի»-ին պահանջում է քրեական գործ հարուցել Երևանի քաղաքապետի և մյուս պաշտոնյաների նկատմամբ

ՀՀ գլխավոր դատախազին 
ՀՀ մարդու իրավունքերի պաշտպանին  
ՀՀ հատուկ քննչական ծառայությանը  

ՀԱՂՈՐԴՈՒմ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 
լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: