լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
27.09.2017 | արդար դատաքննության իրավունք

«Մի՛ բռնաբարեք իրավունքը».բողոքի ակցիա

«Մի՛ բռնաբարեք իրավունքը».բողոքի ակցիա
«Սասնա ծռեր» զինված խմբի գործով փաստաբաններն այսօր ի նշան բողոքի դատարան են ներկայացել «Մի՛ բռնաբարեք իրավունքը», «Ազատություն դատավոր Արտուշ Գաբրիելյանին»․ գրություններով շապիկներով, այսպւսով իրենց բողոքն արտահայտելով դատավորի կողմնակալության և պաշտպանական կողմի իրավունքների ոտնահարման դեմ ։ 

«Պատասխանատու անձինք չեն ընկալում, թե ինչ են իրենք անում, և ինչու է դա անօրինական, և ինչու դա պետք չի անել, և ինչու է դա արհեստական խոչընդոտ: Հիմա փորձեցինք էս ձևով հասկացնել: Գուցե մի քանի անգամ հետո հույս ունենք, որ կընկալվի: », - բողոքի ակցիայի անհրաժեշտությունը այսպես է բացատրում փաստաբան Երվանդ Վարոսյանը:  

«Ի վերջո պետք է սրան վերջ դրվի: Էն, ինչ որ անում են իշխանությունները էս գործի հետ կապված փաստաբանների իրավունքների ոտնահարման առումով, սա խայտառակություն է: », - ասում է փաստաբան Արա Զաքարյանը:  

Շուրջ 4 ամիս առաջ մեկնարկած «Սասնա ծռերի» դատավարությունը շարունակում է դոփել տեղում,  անգամ գործի նախապատրաստական փուլը չի ավարտվել: Շաբաթը մեկ անգամ նիստ գումարվում է, դրանք, սակայն, պարբերաբար հետաձգվում կամ ավարտվում են ամբաստանյալների ու փաստաբանների նկատմամբ սանկցիաներ կիրառելով։  

«Փորձում ենք որևէ կերպ ընկալելի դարձնել իրավիճակը պատասխանատու անձանց, որպեսզի ի վերջո հասկանան, որ էն, ինչ որ անում են իրանք փաստաբանների հանդեպ դատարան մտնելուց, դա անելու բան չէ: Դա իրավունքից չի բխում, դա հակաօրինական է», - համոզված է  Երվանդ Վարոսյանը: 

«Իրականում ոչինչ էլ չի ընթանում և չորս ամիս դատավոր Արտյուշա Գաբրիելյանը, ձևացնելով, որ դատաքննություն ենք իրականացնում, ինքը և պրոցեսն ապահովող պետական մյուս կառույցները մսխել են պետական բյուջեի գումարները» , արձանագրում է Արա Պապիկյանը: 

Դատավորն այս գործով հասցրել է ավելի քան հարյուր որոշում կայացնել սանկցիա կիրառելու մասին։ Հիմնական պատճառը ամբաստանյալների ոտքի չկանգնել է և փաստաբանների բացակայությունը, սակայն հայտնի է, որ փաստաբաններին դատարան մուտք գործելիս փորձում են խուզարկել, ինչի դեմ վերջիններս ընդվզում են և այսպիսով զրկվում դատական նիստին մասնակցելու հնարավորությունից: 

«Մենք այսօր չենք կարողանում մեր պայուսակներով մուտք գործել, համակարգիչ բերել: Մեր համար խնդիրներ են ստեղծում նաև քրեակատարողական հիմնարկում մեր պաշտպանյալների հետ տեսակցության համար», - հայտարարում է փաստաբան Արա Զաքարյանը:  

«ՄԵզ համար ակնհայտ ա, որ ինքն էլ [դատավոր Արտուշ Գաբրիելյանը] պատանդ է դարձել այս գործի ձեռքը, և պետք է ազատվի: Որպես նախագահող դատավոր չկարողացավ իրոք այս գործերը վարել, չկարողացավ լինել իր դիրքում: Դա է խնդիրը, որ մենք ուղղակի ցանկանում ենք, որ իրոք ազատվի այս գործից, որովհետև իրոք այս ամիսները ցույց տվեցին, որ պարոն Գաբրիելյանի մոտ չստացվեց», - համոզված է  փաստաբան Ինեսսա Պետրոսյանը:  

Այսօրվա ակցիային մասնակցեցին գործով անցնող գրեթե բոլոր փաստաբանները, բացի հանրային պաշտպաններից: Կարգադրիչների հետ զննություն-խուզարկություն խնդրին չբախվելու ու շապիկներով անարգել մուտք գործելու համար, պաշտպանները դատարան եկան առանց պայուսակների ու իրենց մոտ առկա մետաղական առարկաները նախապես դատարկելուց հետո։ 

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը, սակայն, այսօր դատական նիստը հետաձգել էր այդպես էլ դահլիճ չգալով: «Այս ակցիան կշարունակվի այնքան, մինչև մեր իրավունքները չսկսեն հարգել, մինչև մեր համար չստեղծեն անհրաժեշտ հնարավորություն և պայմաններ, որ մեքն կարողանանք նորմալ ձևով մեր պաշտպանությունը իրականացնել», - հայտարարեց Արա Զաքարյանը:   
173
Print
արդար դատաքննության իրավունք
«այս դատական ակտը ապօրինի էր, մենք կպայքարենք, որպեսզի այն ուժի մեջ չմտնի» (տեսանյութ) 8.12.2017 | արդար դատաքննության իրավունք

«այս դատական ակտը ապօրինի էր, մենք կպայքարենք, որպեսզի այն ուժի մեջ չմտնի» (տեսանյութ)

««Այս դատական ակտը ապօրինի էր. զբաղվեցին ոչ թե արդարադատությամբ, այլ իրավական խորամանկությամբ». Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ լրագրող Սիրանույշ Պապյանի հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մերժելու որոշումը ստանալուց հետո

«ՓՊ-ն չի կարող թույլ տալ, որ փաստաբանի վարքագիծը վնասի փաստաբանության հեղինակությանը» ՓՊ խոսնակը՝ Մուշեղ Շուշանյանի մասին 7.12.2017 | արդար դատաքննության իրավունք

«ՓՊ-ն չի կարող թույլ տալ, որ փաստաբանի վարքագիծը վնասի փաստաբանության հեղինակությանը» ՓՊ խոսնակը՝ Մուշեղ Շուշանյանի մասին

Փաստաբան Մուշեղ Շուշանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու Փաստաբանական պալատի խորհրդի որոշման առթիվ ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանին ուղղված Forrights.am-ի հարցերին պատասխանել է ՓՊ մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։   


«Էս ապստամբությամբ մենք ցանկացել ենք հետ բերել ժողովրդից խլած իրավունքը» 6.12.2017 | արդար դատաքննության իրավունք

«Էս ապստամբությամբ մենք ցանկացել ենք հետ բերել ժողովրդից խլած իրավունքը»

Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց «Սասնա Ծռեր 3» քրեական գործի քննությունը՝ 10 ամբաստանյալներով: Նախորդ նիստերի ժամանակ արդեն իսկ հրապարակվել էին 8 ամբաստանյալների մեղադրական եզրակացու

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: