լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
25.08.2017 | արդար դատաքննության իրավունք

հայտարարում ենք բողոքի ակցիա՝ գործադուլ

հայտարարում ենք բողոքի ակցիա՝ գործադուլ
Այս պահին շուրջ 138 փաստաբաններ հայտարարում են սեպտեմբերի 13-ին գործադուլ սկսելու մասին՝ պահանջելով վերջ տալ «ապօրինի զննությունների և խուզարկություններին»:  

«Մենք չենք մասնակցելու այդ օրը նշանակված դատական նիստերին», - պարզաբանում է փաստաբան Երվանդ Վարոսյանը: Երվանդ Վարոսյանն ասում է՝ գործադուլը բխում է իրենց վստահորդների շահերից․ անպաշտպան, իրավազուրկ փաստաբանը չի կարող արդյունավետորեն ներկայացնել քաղաքացու շահերը: Փաստաբանի խոսքով՝ իրենց գործադուլն, այնուհանդերձ, պայմանական կլինի․ - «Կան իրավիճակներ, երբ դատական նիստերը անհետաձգելի են: Օրինակ՝ կալանքի հարցի քննարկմանը, այնուամենայնիվ, նիստերին մասնակցելու ենք: Խոսքը այդ նիստերին է վերաբերում, որովհետև մեր գործողությունները երբևէ մեր վստահորդի շահերին հակասող չեն կարող լինել»: 

Հայտարարությունը բաց է բաց է բոլոր փաստաբանների համար, կարող են դրան միանալ մինչ սեպտեմբերի 13-ը, հատկապես, որ մինչ այս պահը ոչ բոլորին է հնարավոր եղել իրազեկել և տրամադրել հայտարարության տեքստը: 

«Այս հայտարարությանը միացող փաստաբաններս, ի նշան փաստաբանի մասնագիտության և փաստաբանության անկախության և հեղինակության դեմ իրականացվող գործողություններին մեր անհամաձայնության, 2017թ. սեպտեմբերի 13-ին հայտարարում ենք բողոքի ակցիա (պայմանականորեն՝ գործադուլ), հրաժարվելով մասնակցել այդ օրը նշանակված դատական նիստերին: Նման քայլով մենք նպատակ ունենք արտահայտել մեր բողոքը Հայաստանում փաստաբանության հեղինակության և փաստաբանի մասնագիտության՝ իրավապաշտպանության նկատմամբ վերաբերմունքի այնպիսի անհանդուրժելի դրսևորումների դեմ, ինչպիսին է փաստաբանների և նրանց մասնագիտական ու անձնական տիրույթների եւ պատկանելիքի անձեռնմխելիության նկատմամբ ոտնձգությունները։ Որևէ հիմնավորման բացակայության, ինչպես նաև դատարանների, փաստաբանի մասնագիտական պարտականություններն իրականացնելու հետ կապված այլ պետական կառույցների վարչական շենքերում արգելված իրերի ցանկի բացակայության պայմաններում, զննության թիրախ են դարձվել փաստաբանները։ 

Համապատասխան տեխնիկական հագեցվածության բացակայության պայմաններում, շատ դեպքերում զննությունը վեր է ածվում խուզարկության, ինչը անթույլատրելի է ու ստորացուցիչ։ Տպավորություն է ստեղծվում, որ փաստաբանների պարագայում գործում է օրինախախտի կանխավարկած: Ցավալիորեն փաստում ենք պետական իշխանության ներկայացուցիչների կողմից իրավիճակը շտկելու ուղղությամբ գործողություններ ձեռնարկելու ցանկության բացակայությունը։ Ավելին` հատուկենտ քննչական մարմինների, դատարանների շենքեր մուտք գործելիս իրականացվող ապօրինությունը միտում ունի տարածվելու։ 

Մենք ձեռնպահ ենք մնում տեղի ունեցածի կապակցությամբ իշխանությանն ուղղված պահանջներ կամ կոչեր հնչեցնելուց՝ նման գործելաոճը նախկին փորձի հիման վրա անարդյունավետ և անօգուտ համարելով:

Մենք սույն հայտարարությանը միանալով և նշանակված օրը մեր բողոքով փաստում ենք վերը նկարագրված իրականությունը՝ դրանից բխող բացասական հետևանքների կանխման նպատակով քայլ կատարելու կամք դրսեւորելու հարցը թողնելով դրա պարտականությունն ունեցող իրավասու մարմիններին: Այս հայտարարությանը միանալով և գործադուլի օր հայտարարելով, մենք, բնականաբար, մեր վստահորդների (պաշտպանյալների եւ այլ շահառուների) իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով չենք դադարեցնելու նրանց ներկայացնելը՝ այդ օրը դատական նիստերի անհետաձգելիության դեպքում»:    
830
Print
արդար դատաքննության իրավունք
«Այդ  մարդիկ չեն գնացել մարդ խփելու, դա եղել է ստեղծված իրավիճակում» 21.06.2018 | արդար դատաքննության իրավունք

«Այդ մարդիկ չեն գնացել մարդ խփելու, դա եղել է ստեղծված իրավիճակում»

« «Սասնա Ծռեր»-ը ոչ թե գնացել են մարդ խփելու, այլ ուղղակի դա ստացվել է ստեղծված իրավիճակում: Նրանք մարդասպան չեն, ես նրանց ճանաչում եմ»,- այսօր, հենց դատարանում՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց Արցախի հերոս Սամվել Բաբայանը, ով ընդամենը մի քանի օր առաջ է ազատ արձակվել: &nb

« Մեզ տվեք հնարավորություն՝լծվելու հայրենաշինության ու բանակաշինության գործին ».Պ.Մանուկյան 21.06.2018 | արդար դատաքննության իրավունք

« Մեզ տվեք հնարավորություն՝լծվելու հայրենաշինության ու բանակաշինության գործին ».Պ.Մանուկյան

«Հիմա ներում-բեկում չկա, ծեծել, ջարդել դավաճաններին՝ էդ Նիկոլից սկսած»,- նման խոսակցությունները չափից դուրս գերակշռում էին «Սասնա Ծռեր» խմբավորման գործով առկա ապացույց հանդիսացող տեսանյութերում ու ձայնագրությունենրում, որոնք այսօր հրապարակվեցին Երևան քաղաքի ընդհանուր իրավ

«Սասնա Ծռեր» անդամ Գագիկ Եղիազարյանն ազատ չարձակվեց 21.06.2018 | արդար դատաքննության իրավունք

«Սասնա Ծռեր» անդամ Գագիկ Եղիազարյանն ազատ չարձակվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրում երեկ իրադարձությունների պակաս չզգացվեց: Դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ ընթացող «Սասնա Ծռեր» քրեական գործի քննության ժամանակ, խմբավորման համակիրներից բացի, նիստերի դահլիճում էին գտնվում նաև Շուշիի առան

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: