լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
8.09.2014 | արդար դատաքննության իրավունք

hաշվեհարդար. Շանթին 7, անչափահաս որդուն`5 տարի ազատազրկում

hաշվեհարդար. Շանթին 7, անչափահաս որդուն`5 տարի ազատազրկում
Մեղադրող դատախազ Գևորգ Գևորգյանը Շանթ Հարությունյանի համար նախատեսել է 7, իսկ նրա անչափահաս որդու համար`5 տարվա ազատազրկում: Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում դատախազը հանդես եկավ մեղադրական ճառով, որով պնդեց, թե Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների բողոքի երթը «խուլիգանություն» է եւ դատարանին միջնորդեց Շանթ Հարությունյանին դատապարտել օրենքով նախատեսված առավելագույն պատժի:   

Հիշեցնենք, 2013 թ. նոյեմբերին «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը և նրա համախոհները «Ես սկսում եմ հեղափոխություն» կարգախոսով դուրս էին եկել Ազատության հրապարակ, որտեղ տևական ժամանակ նստացույց էին անցկացնում: Նրանց հետ էր նաև Շանթի  14-ամյա որդին: 

Նոյեմբերի 5-ին տեղի ունեցած երթը խոչընդոտվել էր ոստիկանության կողմից, ինչի արդյունքում բախում էր տեղի ունեցել ցուցարարների եւ ոստիկաններրի միջեւ:   

Մեղադրող դատախազը դատարանին միջնորդեց ազատազրկման դատապարտել նաեւ Շանթի մյուս ընկերներին, բացառությամբ Միսաք Առաքելյանի:  Վերջինիս դատախազը միջնորդեց տուգանել 50 հազար դրամով: 

 Դատախազը միջնորդեց հետեւյալ պատիժները սահմանել ամբաստանյալների համար. 

Վահե Մկրտչյան`8.5 տարի ազատազրկում, 

Ալբերտ Մարգարյան` 8 տարի ազատազրկում, 

Լիպարիտ Պետրոսյան եւ Ավետիս Ավետիսյան` 6.5 տարի ազատազրկում, 

Վարդան Վարդանյան եւ Հայկ Հարությունյան` 6 տարվա ազատազրկում,  

Մկրտիչ Հովհաննիսյան` 5.5 տարվա ազատազրկում,   Արմեն Հովհաննիսյան, Սեւակ Մնացականյան եւ Տիգրան Պետրոսյան` 4 տարվա ազատարկում:   

Մեղադրյալները պաշտպանական ճառերով հանդես են գալու սեպտեմբերի 22-ին նշանակված դատական նիստում, որից հետո դատարանը կանցնի խորհրդակցական սենյակ`վճիռ կայացնելու:   

 Արման Ղարիբյան
2867
Print
արդար դատաքննության իրավունք
«Սասնա Ծռեր»-ի գործով դատարանը շարունակում է հանրային պաշտպաններ պարտադրել 14.02.2018 | արդար դատաքննության իրավունք

«Սասնա Ծռեր»-ի գործով դատարանը շարունակում է հանրային պաշտպաններ պարտադրել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվեց «Սասնա Ծռեր» քրեական գործի քննությունը՝ 10 ամբաստանյալներով: 

Դատարանը կողմերին հայտնեց, որ մի քանի դիմում է ստացել փաստաբ

«Անգամ ՓՊ պալատի հանդեպ դատարանների հովհանվորչությունը երբեմն ճաքեր  է տալիս» 14.02.2018 | արդար դատաքննության իրավունք

«Անգամ ՓՊ պալատի հանդեպ դատարանների հովհանվորչությունը երբեմն ճաքեր է տալիս»

Փաստաբան Լուսինե Սահակյանը արդարադատության հաղթանակ է գնահատում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հայարփի Զարգարյանի վճիռը, որով դատարանը անվավեր ճանաչեց փաստաբանական պալատի՝ իրեն կարգապահական տույժի ենթարկելու որոշումը, մինչդեռ ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը պատրաստվում է

«Դուք ամեն ինչ անում եք, որպեսզի ամբաստանյալներն ու մենք լքենք նիստերի դահլիճը» 13.02.2018 | արդար դատաքննության իրավունք

«Դուք ամեն ինչ անում եք, որպեսզի ամբաստանյալներն ու մենք լքենք նիստերի դահլիճը»

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանի նստավայրում այսօր «Սասնա Ծռեր» խմբի 11 անդամները բոյկոտեցին քրեական գործի քննությունը: Վերջիններիս պաշտպանները՝ ի նշան փաստաբաններին մինչև 100.000 դրամ տուգանելու օրինագծին, արդեն մոտ մեկ շաբաթ է գործադուլի մեջ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: