լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
27.07.2018 | խոսքի ազատություն

Անողոք գիլյոտին

Անողոք գիլյոտին
Աղոթելով անձրևին, պատրաստ եղիր քայլել ջրափոսերի միջով  

Կյանքի իմաստնություն  

Հեղափոխական իշխանությունների բարձր բարոյական լոզունգները, որ ամեն օր տասնյակ անգամներ հնչում են բազմաթիվ հեռուսատաալիքներով, կարծես ոչ մի կերպ չեն անհանգստացնում նորանշանակ Արդարադատության նախարարին: Ինչպես երևում է, ինքնասիրահարված այս հայկական «Ռոբերսպիերի» գոռոզությունը որոշել է խամրեցնել Ցիցերոնի մեծությունը, մղել է նրան անհավատալի հուստահատ քայլի: 

Հանցավոր անգործությունը պատասխանատու պաշտոնում արդեն իսկ դե ֆակտո նշանակում է համալրել բարձրաստիճան հանցագործների շարքերը: Նրանք, ովքեր ցինիկաբար արհամարհում են Օրենքը և դրանով վարկաբեկում են բարձրագույն իշխանությունը, առանց հոգնելու խոսում են օրինականության առաջնահերթության, և քաղաքակիրթ աշխարհին հարիր ժողովրդավարական արժեքներին հավատարմության մասին: 

Խոսքը գնում է հարյուրավոր դատապարտյալների մասին, ովքեր ինչպես մինչև ժողովրդի կողմից իշխանության տապալումը, հիմա էլ ամիսներով, իսկ երբեմն՝ տարիներով ապարդյուն սպասում են պատժի կրման ռեժիմի փոփոխության, և գլխավոր՝ վաղաժամկետ ազատ արձակման իրավունքների իրացմանը: 

Դժվար է զսպել նման դժբախտ իրավաբանին, ինչպես նաև նրա իրավապահ-գործընկեր գլխավոր դատախազին խորհուրդ տալու ցանկությունը՝ ձերբազատվել ավելորդ ինքնավստահությունից և գոնե հիշել պատմության ամենահայտնի դասերը: Օրինակ՝ նույն այդ Ռոբեսպիերին, որի արկածախնդրությամբ լի կյանքը ընդհատել է անողոք գիլիոտինը:   

Արկադի Վարդանյան 

Արմավիր Քրեակատարողական հիմնարկի քաղբանտարկյալ
893
Print
խոսքի ազատություն
Անողոք գիլյոտին 27.07.2018 | խոսքի ազատություն

Անողոք գիլյոտին

Աղոթելով անձրևին, պատրաստ եղիր քայլել ջրափոսերի միջով  

Կյանքի իմաստնություն  

Հեղափոխական իշխանությունների բարձր բարոյական լ

Հայաստանը ձևավորել է անհրաժեշտ քաղաքական կամքը 28.06.2018 | խոսքի ազատություն

Հայաստանը ձևավորել է անհրաժեշտ քաղաքական կամքը

Հայաստան - Եվրամիություն հարաբերությունները երբեք այսքան դրական ու հեռանկարային չեն եղել, ինչպես այսօր։ Սրանում իր անուրանալի ներդրումն ունի Պյոտր Սվիտալսկին, որը մեզ ներկայանում է ոչ միայն որպես Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան, այլև բարձր արժեքներ կրող ու տարածող գործիչ։ 
«Ես վստահ եմ, որ որևէ բացահայտում չի լինի». Երևանի նոր ոստիկանապետը՝ լրագրողին ապտակելու մասին 26.06.2018 | խոսքի ազատություն

«Ես վստահ եմ, որ որևէ բացահայտում չի լինի». Երևանի նոր ոստիկանապետը՝ լրագրողին ապտակելու մասին

«Ես պնդում եմ, որ Երևանի նորանշանակ ոստիկանապետ Արտակ Պողոսյանը ոչ միայն իմ հանդեպ բռնություն է գործադրել, այլև վերահսկել է հանցագործությունների մի ամբողջ փաթեթ, որը տեղի է ունեցել Կենտրոնի ոստիկանությունում, երբ նա Կենտրոնի ոստիկանապետն էր»,- այսօր Forrights.am-ի հետ զրույցում ասաց 

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: