լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
28.06.2018 | խոսքի ազատություն

Հայաստանը ձևավորել է անհրաժեշտ քաղաքական կամքը

Հայաստանը ձևավորել է անհրաժեշտ քաղաքական կամքը
Հայաստան - Եվրամիություն հարաբերությունները երբեք այսքան դրական ու հեռանկարային չեն եղել, ինչպես այսօր։ Սրանում իր անուրանալի ներդրումն ունի Պյոտր Սվիտալսկին, որը մեզ ներկայանում է ոչ միայն որպես Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան, այլև բարձր արժեքներ կրող ու տարածող գործիչ։ 

Սվիտալսկին Հայաստան պետության լավագույն բարեկամներից է։ 2013 թվականի սեպտեմբերյան շրջադարձից հետո, երբ Հայաստանը համալրեց Կրեմլի ստեղծած ձախողակ պետությունների կլուբը, ԵՄ-ն երես չթեքեց Հայաստանից, թեև շատերը մտքում արդեն նախագծել էին վատատեսական սցենարները։ Սպասվում էր անգամ պաշտոնական Երևանին հատկացվող գումարների սառեցում, առևտրային ու ներդրումային հարաբերությունների կտրուկ անկում։ Բայց, հուրախություն մեզ, զարգացումները դրական ուղիով ընթացան։ 

Մեր նկատմամբ ԵՄ-ի առանձնահատուկ, հանդուրժողական վերաբերմունքը ձևավորող առանցքային կերպարը Սվիտալսկին է։ Նա Հայաստանում պաշտոնավարում է սկսած 2015 թվականից։ Սվիտալսկու աշխատանքի արժեքային բաղադրիչն այն է, որ Հայաստանի նախկին իշխանության հետ աշխատանքային տարաձայնություններից հետո նա չէր վազում Բրյուսել ու տապալում մեզ տրվող աջակցության հերթական չափաբաժինը։ Վերջերս հայաստանյան քաղաքական ուժերից մեկը նրան մեղադրեց, որ չափից շատ է վստահել Հայաստանի նախկին կառավարություններին։ 

Այո, կարելի է Սվիտալսկուն մեղադրանք ներկայացնել, բայց միայն՝ չափից դուրս լավատես լինելու մեղադրանք։ Մի անգամ լրագրողներիս հետ փակ հանդիպմանը Սվիտալսկին անկեղծացավ, թե ինչու է այդքան ջերմ տրամադրված հայերի նկատմամբ։ Պատմեց, որ լեհերը պատմականորեն  ընդգծված դրական վերաբերմունք ունեն հայերի նկատմամբ և իր բարեկամական զգացումը կախված է նաև իր ազգությունից։ Կարող ենք ասել՝ Եվրամիությունն իր քաղաքական հաշվարկներն ունի Հայաստանի հետ, և Սվիտալսկին պարզապես այդ շահն է սպասարկում։  Այո, այդպես է, պետք է համաձայնել գաղափարի հետ, և դա նորմալ է։ 

Իսկ մենք օգտագործո՞ւմ ենք եվրոպական աջակցությունը՝ հզորանալու, զարգանալու․․․ այստեղ միայն հարցեր են, կոնկրետ արդյունքները՝ նվազ։ Իհարկե, չենք թվարկում գումարների ու ծրագրերի չափը, որ ԵՄ-ն տրամադրել է Հայաստանին։ Դա տեսանելի արդյունք է՝ բոլորիս աչքի առաջ։ Եվրամիության կողմից Հայաստանի նկատմամբ աճող հետաքրքրության գործում մեծ է Սվիտալսկու անձնական ներդրումը։ Ասացեք՝ հիշո՞ւմ եք, թե ով էր Սվիտալսկիից առաջ Հայաստանում ԵՄ դեսպանը։ Այո, նրա դեմքը կարելի է մտաբերել, բայց միայն՝ այդքանը։ 

Այս միտքը գուցե որոշ մարդկանց դուր չգա, բայց պետք է անկեղծանալ։ Սվիտալսկին Հայաստանով երբեմն ավելի մտահոգ է եղել, քան հայաստանցի նախկին շատ պաշտոնյաներ։ Մտքներովդ չեք անցկացնի մեր պետության համար կարևորագույն մի գործընթաց, որտեղ ԵՄ-ն ներգրավված չլինի, երևացած չլինի Սվիտալսկու անձնական շահագրգռվածությունը՝ հօգուտ ժողովրդավարական պրոցեսի։ Անգամ պաշտոնական հարաբերությունները վտանգելու գնով նա ուղղախոսել է, Հայաստանի ժողովրդի շահերին համապատասխան քայլեր չձեռնարկելու մեջ քննադատել նախորդ իշխանությանը։ 

Հանրապետականների նյարդերը տեղի տվեցին, ու Դավիթ Հարությունյանը ստիպված հայտարարեց, թե ԵՄ-ն իրավունք չունի խառնվել Հայաստանի ներքին գործերին։ Իհարկե, ինչպես հատուկ էր նախկին իշխանությանը, պարոն Հարությունյանն այդ պահին մոռացել էր Եվրամիության նյութական ու ոչ նյութական ներդրումները մեր կյանքում։ 

Լրագրողների հետ հանդիպմանը Սվիտալսկիից հետաքրքրվեցինք՝ ինչու է Եվրամիությունը կարևորում Հայաստանը, ինչու է ֆինանսական մեծ ներարկումներ անում այստեղ, ինչու է աջակցում ժողովրդավարական հաստատություններին ու մարդու իրավունքների պաշտպանությանը։ Սվիտալսկու պատասխանից տպավորվել է մի փոքրիկ հատված։ Ասաց, որ Եվրոպան իրեն պատասխանատու է զգում Հայոց Ցեղասպանության համար և պարտավորվածություն է զգում հայ ժողովրդի նկատմամբ։ 

Հիմա այդ պարտքն է վերադարձնում։ Բարեբախտաբար, Հայաստանն այլևս բռնատիրական պետություն չէ։ Իրական հնարավորություն է ստեղծվել մեր պատմական՝ եվրոպական արմատներին վերադառնալու։ Ու թեև մեզ պարտադրել են տեղավորվել հետամնաց, ռուսահպատակ կառույցների կազմում, հայաստանցիներս գիտացում ենք, որ մեր տեղը Եվրոպայի քարտեզում է՝ եվրոպական մոդելի Հայաստան, եվրոպական արժեհամակարգով ապրող հասարակություն։ 

Հետգրություն․ Պյոտր Սվիտալսկու կերպարը ընթերցողներին ներկայացնելու առիթը նրա հարցազրույցն է Մեդիամաքս գործակալությանը։ Եթե մեկ նախադասությամբ՝ Եվրամիության դեսպանը ոգևորված է մեր երկրում արձանագրվող դրական փոփոխություններով։ Նա ասել է, որ Եվրամիությունը հավակնոտ նպատակներ կյանքի կոչելու համար պատրաստ է օգնել Հայաստանի կառավարությանը և Հայաստանին տրամադրել ամեն անհրաժեշտ աջակցություն․ «Քաղաքական կամքը առանցքային է և այսօր մենք կարող ենք ասել, որ Հայաստանը ձևավորել է այդ անհրաժեշտ քաղաքական կամքը»։ 

Մեդիամաքսի հարցազրույցն ամբողջությամբ՝ https://mediamax.am/am/news/interviews/29170/ 

 Ռոբերտ Անանյան   
593
Print
խոսքի ազատություն
«Ես վստահ եմ, որ որևէ բացահայտում չի լինի». Երևանի նոր ոստիկանապետը՝ լրագրողին ապտակելու մասին 26.06.2018 | խոսքի ազատություն

«Ես վստահ եմ, որ որևէ բացահայտում չի լինի». Երևանի նոր ոստիկանապետը՝ լրագրողին ապտակելու մասին

«Ես պնդում եմ, որ Երևանի նորանշանակ ոստիկանապետ Արտակ Պողոսյանը ոչ միայն իմ հանդեպ բռնություն է գործադրել, այլև վերահսկել է հանցագործությունների մի ամբողջ փաթեթ, որը տեղի է ունեցել Կենտրոնի ոստիկանությունում, երբ նա Կենտրոնի ոստիկանապետն էր»,- այսօր Forrights.am-ի հետ զրույցում ասաց 

Լրագրողի աշխատանքը խոչընդոտելու մեջ մեղադրվող ոստիկանապետի լիազորությունները կասեցվել են 20.06.2018 | խոսքի ազատություն

Լրագրողի աշխատանքը խոչընդոտելու մեջ մեղադրվող ոստիկանապետի լիազորությունները կասեցվել են

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանի նկատմամբ մեկ տարվա ընթացքում տեղի է ունեցել երեք բռնության դեպք, որոնց ժամանակ խոչընդոտվել է նրա մասնագիտական գործունեությունը և այդ դեպքերից երեքով էլ նա ճանաչվել է որպես տուժող: 
Սասնա Ծռերի հայտարարությունը. Զինված պայքարի էջը փակելու և կառավարությանն աջակցելու մասին 6.06.2018 | խոսքի ազատություն

Սասնա Ծռերի հայտարարությունը. Զինված պայքարի էջը փակելու և կառավարությանն աջակցելու մասին

Սասնա Ծռերի զինված ապստամբության թիրախը ազգադավ և հանցավոր ռեժիմն էր։ Զինված ապստամբությունը թեև վերջնական արդյունքի չհասավ, սակայն կտրեց ռեժիմի կյանքի թելը, սպառեց նրա փամփուշտները, ինչպես նաև վիժեցրեց Արցախը, իսկ հետագայում՝ նաև մեր ինքնիշխանությունն օտարին հանձնելու ծրագիրը։
լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: