լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
20.06.2018 | խոսքի ազատություն

Լրագրողի աշխատանքը խոչընդոտելու մեջ մեղադրվող ոստիկանապետի լիազորությունները կասեցվել են

Լրագրողի աշխատանքը խոչընդոտելու մեջ մեղադրվող ոստիկանապետի լիազորությունները կասեցվել են
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանի նկատմամբ մեկ տարվա ընթացքում տեղի է ունեցել երեք բռնության դեպք, որոնց ժամանակ խոչընդոտվել է նրա մասնագիտական գործունեությունը և այդ դեպքերից երեքով էլ նա ճանաչվել է որպես տուժող: 

Մեզ հետ զրույցում Տիրայր Մուրադյանը տեղեկացրեց, որ հանրությանը առավել հայտնի  «Զիբիլիքսի» գործը, որը կարճվել էր, այդ գործով նորից  նախաքննություն կանցկացվի: Այս գործով Մուրադյանը նույնպես տուժող էր ճանաչվել:  

Ինչ վերաբերում է   «թավշյա հեղափոխության» ժամանակ, ապրիլի 19-ին նրա նկատմամբ կիրառված բռնության դեպքին, ապա ՏիրայրՄուրադյանն ասաց, որ այս գործով նախաքննության մարմինը մինչև վերջերս չէր կարողանում պարզել, թե ովքեր են իր նկատմամբ բռնություն գործադրել՝ կառավարության թիվ 3 շենքի մոտ: 

Նրա խոսքերով, երբ քննչական կոմիտեն պարզել էր իր նկատմամբ բռնություն գործադրած անձանցից մեկի ինքնությունը, քննչական կոմիտեի վարույթից գործն ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն:   

«Որովհետև պարզվել է, որ ոստիկանության այդ աշխատակիցը,  ինչպես ես մամուլից տեղեկացա, 7-րդ վարչության աշխատակից Սուրեն Թորոսյանն է: Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով: Իսկ մյուսի մասով ինձ հայտնի չի նրա ինքնությունը»,- ասաց Տիրայր Մուրադյանը՝ հավելելով նաև, որ մինչև օրս իրեն հայտնի չի, թե այդ օրը միջադեպի վայրում ծառայություն իրականացնող ոստիկանների անգործության մասով ինչ գործողություններ են իրականացվել:

Տիրայր Մուրադյանը տեղեկացրեց, որ այս գործում առաջընթաց նկատվեց այն ժամանակ, երբ գործի քննությունը քննչական կոմիտեից ՀՔԾ ուղարկվեց և երբ իրեն կանչեցին առերես հարցաքննութան, դրանից մի քանի օր հետո էլ մեղադրանք առաջադրեցին Սուրեն Թորոսյանին: 

Ինչ վերաբերում է Կոտայքի ոստիկանապետ Արսեն Արզումանյանի մասնակցությամբ միջադեպին, ապա  այդ մասով ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել  վերջինիս  ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 2-րդ մասով: Գործն ուղարկվել է  հսկող դատախազին մեղադրանքի օրինականությունը ստուգելու և դատարան ուղարկելու համար: 

Տիրայր Մուրադյանը նշեց, որ այս գործի ընթացքը շատ արագ է տևել և համապատասխան մարմինները նորմալ աշխատել են: Իսկ գնդապետ Արսեն Արզումանյանի լիազորությունները կասեցվել են: 

Տիրայր Մուրադյանն ասաց նաև, որ եթե այս գործի քննությունը լիներ նախորդ վարչակազմի օրոք, ապա ինքը համոզված է, որ այդ պարագայում ոչ մի արագ ընթացք չէր ունենա և դժվար թե այս արդյունքը լիներ, որը հիմա կա:

«Ցանկանում եմ հատուկ նշել, որ ոստիկանության երկու ծառայողների տարբեր գործերով տեղի ունեցած միջադեպերը եղել են մինչև Սերժ Սարգսյանի հրաժարականը: 

 Տիրայր Մուրադյանի պաշտպան Գրիշա Բալասանյանից տեղեկացանք, որ Կոտայքի ոստիկանապետի գործով քննիչը նախաքննության ավարտ է հայտարարել, բայց գործը դատարան ուղարկելու մասին որևէ տեղեկություն չունեն:   

«Հիմնավորվել է, որ ոստիկանապետ Արսեն Արզումանյանի արարքը մեր կարծիքով անվիճելի է, քանի որ տեսագրություններով հստակ երևում է, որ խոչընդոտել է լրագրոողի մասնագիտական օրինական աշխատանքը»,- հավելեց Գրիշա Բալասանյանը: 

Լիլիթ Թադևոսյան
1836
Print
խոսքի ազատություն
«Ես վստահ եմ, որ որևէ բացահայտում չի լինի». Երևանի նոր ոստիկանապետը՝ լրագրողին ապտակելու մասին 26.06.2018 | խոսքի ազատություն

«Ես վստահ եմ, որ որևէ բացահայտում չի լինի». Երևանի նոր ոստիկանապետը՝ լրագրողին ապտակելու մասին

«Ես պնդում եմ, որ Երևանի նորանշանակ ոստիկանապետ Արտակ Պողոսյանը ոչ միայն իմ հանդեպ բռնություն է գործադրել, այլև վերահսկել է հանցագործությունների մի ամբողջ փաթեթ, որը տեղի է ունեցել Կենտրոնի ոստիկանությունում, երբ նա Կենտրոնի ոստիկանապետն էր»,- այսօր Forrights.am-ի հետ զրույցում ասաց 

Լրագրողի աշխատանքը խոչընդոտելու մեջ մեղադրվող ոստիկանապետի լիազորությունները կասեցվել են 20.06.2018 | խոսքի ազատություն

Լրագրողի աշխատանքը խոչընդոտելու մեջ մեղադրվող ոստիկանապետի լիազորությունները կասեցվել են

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանի նկատմամբ մեկ տարվա ընթացքում տեղի է ունեցել երեք բռնության դեպք, որոնց ժամանակ խոչընդոտվել է նրա մասնագիտական գործունեությունը և այդ դեպքերից երեքով էլ նա ճանաչվել է որպես տուժող: 
Սասնա Ծռերի հայտարարությունը. Զինված պայքարի էջը փակելու և կառավարությանն աջակցելու մասին 6.06.2018 | խոսքի ազատություն

Սասնա Ծռերի հայտարարությունը. Զինված պայքարի էջը փակելու և կառավարությանն աջակցելու մասին

Սասնա Ծռերի զինված ապստամբության թիրախը ազգադավ և հանցավոր ռեժիմն էր։ Զինված ապստամբությունը թեև վերջնական արդյունքի չհասավ, սակայն կտրեց ռեժիմի կյանքի թելը, սպառեց նրա փամփուշտները, ինչպես նաև վիժեցրեց Արցախը, իսկ հետագայում՝ նաև մեր ինքնիշխանությունն օտարին հանձնելու ծրագիրը։
լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: