լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
25.05.2018 | խոսքի ազատություն

Չեն կարող իմ պես մարդուն կոտրեն: Ես կարող էի 10 տարի էլ մի խցում մնալ և չկոտրվել:

Չեն կարող իմ պես մարդուն կոտրեն: Ես կարող էի 10 տարի էլ մի խցում մնալ և չկոտրվել:
«Այսօրվա իմ ազատ արձակվելն առաջին հերթին կապված է Թավշյա հեղափոխության հետ: Այն ժողովրդի սրտերում է եղել, ժողովուրդն է ազատ արձակվել: Եթե այս հեղափոխությունը չլիներ, այսօր ես գրավով ազատ չէի արձակվի, դա միանշանակ: Այս մարդիկ սովորել էին, որ դատախազը պետք է բերի մեղադրանքը, դատարանն էլ պեչատը դնի ու վերջ, գործն ավարտի»,- դատարանի դահլիճից ազատ արձակվելուց րոպեներ անց հայտարարեց Կարո Եղնուկյանը: 

Կարո Եղնուկյանը պատմեց, որ 2 տարի խցում եղել է միայնակ և միայն 45 րոպե են թույլատրել դուրս գալ զբոսանքի. 

«Դա մարդու հոգեբանության վրա ազդում է: Նպատակ է եղել, որ կալանավայրերում գտնվող այդ մարդկանց կոտրեն, որպեսզի նրանք գնան և իրենց չարածը խոստովանեն: Չեն կարող իմ պես մարդու կոտրեն: Ես կարող էի 10 տարի էլ մի խցում մնալ և չկոտրվել: Բայց եկեք նայենք, թե դա ինչ է անում կալանավորվածների ընտանիքների հետ…Այս վիճակը պետք է օր առաջ լուծվի»,- հայտարարեց Եղնուկյանը: 

Անդրադառնալով «Սասնա Ծռեր»-ի գործին, վերջինս փորձեց հստակեցնել այն՝ գործով ոստիկանների սպանությունը չի բացահայտվել, պետք է բացահայտեն, նոր մեղադրեն՝ չխախտելով անմեղության կանխավարկածը. 

«Ընդհանրապես, «Սասնա Ծռեր»-ի գործը քննելիս պետք է դրդապատճառները քննել, նոր մեղադրանք առաջադրել: Երբ որ ես էլ սկսեցի խոսել, ասացին՝ էս մարդը վտանգավոր է, եկեք իր բերանն էլ փակենք: Շատ չանցած, ինձ ձերբակալեցին: Այսօր «Սասնա Ծռեր»-ին կարող են մեղադրել զենք վերցնելու մեջ, դրա համար կա օրինական պատիժ, սակայն դա էլ քննարկելուց պետք է վերադառնալ դրդապատճառին, ինչն էս դեպքում չի քննարկվում»,- նշեց Եղնուկյանը, հավելելով, որ իշխանությունները ցանկանում էին «ահաբեկիչ» պիտակը կպցնել «Սասնա Ծռեր»-ին, որը, սակայն նրանց չհաջողվեց: 

Վերջում Կարո Եղնուկյանը հույս հայտնեց, որ այսուհետ դատարանների վրա որևէ ճնշում չի գործադրվի, դատավորներն ու դատախազներն ինքնուրույն կկայացնեն որոշումները. «Նրանք պետք է անհապաղ դուրս գան «մայիսի 1-ի մտածելակերպից»: 

Եթե այսօր դուրս եկած լինեին, ինձ հետ միասին կազատեին նաև Խաչատուր Գիչյանին»: 

Հավելենք, որ Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը բազմիցս միջնորդել էր դատարանին խափանման միջոց կալանքը փոփոխել և սահմանել գրավ, սակայն դատարանն այդ բոլոր միջնորդությունները մերժել էր: Եվ միայն երեկ դատարանը որոշեց սահմանել գրավ՝ 10 մլն դրամի չափով և հենց դատարանի դահլիճից ազատ արձակել Եղնուկյանին: 

Նշենք, որ Կարո Եղնուկյանն ազատ արձակվելուց հետո՝ իր առաջիկա անելիքները նշելիս, հայտարարեց, որ այցելելու է շուրջ մեկ ամիս հացադուլի մեջ գտնվող «Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուգասզյանին և հորդորելու է նրան դադարեցնել հացադուլը, իսկ չհաջողելու դեպքում՝ միանալու է նրան: Սակայն մինչև այնտեղ հասնելը, Չուգասզյանին էր այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և զրույց ունեցել նրա հետ: Հանդիպման վերջում վարչապետ Փաշինյանն ուրախությամբ հայտնեց, որ Գարեգին Չուգասզյանը դադարեցնում է հացադուլը: 

Ռոզա Վարդանյան
559
Print
խոսքի ազատություն
Չեն կարող իմ պես մարդուն կոտրեն: Ես կարող էի 10 տարի էլ մի խցում մնալ և չկոտրվել: 25.05.2018 | խոսքի ազատություն

Չեն կարող իմ պես մարդուն կոտրեն: Ես կարող էի 10 տարի էլ մի խցում մնալ և չկոտրվել:

«Այսօրվա իմ ազատ արձակվելն առաջին հերթին կապված է Թավշյա հեղափոխության հետ: Այն ժողովրդի սրտերում է եղել, ժողովուրդն է ազատ արձակվել: Եթե այս հեղափոխությունը չլիներ, այսօր ես գրավով ազատ չէի արձակվի, դա միանշանակ: Այս մարդիկ սովորել էին, որ դատախազը պետք է բերի մեղադրանքը, դատարանն էլ

Ստվերային արդարադատության նոր գեներալները 22.05.2018 | խոսքի ազատություն

Ստվերային արդարադատության նոր գեներալները

Դատական համակարգում արդեն իսկ վայելում են կոնկրետ անձի ճաշակով և իրեն հարմարեցված բարձրագույն դատական խորհրդի ձևավորման դառը պտուղները։   Ազգային ժողովում Բարձրագույն դատական խորհրդի գիտնական անդամների և Դատավորների ընդհանուր ժողովում անցկացված վերահսկելի ընտրությունների ա

«Առողջականս լավ է, տրամադրությունս՝ հրաշալի». հացադուլի 24-րդ օրը 17.05.2018 | խոսքի ազատություն

«Առողջականս լավ է, տրամադրությունս՝ հրաշալի». հացադուլի 24-րդ օրը

«Առողջականս լավ է, տրամադրությունս՝ հրաշալի»,- այսպես նկարագրեց իրեն՝ շուրջ 24 օր հացադուլի մեջ գտնվող «Հիմադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուգասզյանը: Վերջինս նշեց, որ գտնվում է բժշկական շուրջօրյա վերահսկողության ներքո, որևէ առողջական խնդիր կամ բողոք չունի: Չուգասզյանը ներողություն

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: