լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
22.05.2018 | խոսքի ազատություն

Ստվերային արդարադատության նոր գեներալները

Ստվերային արդարադատության նոր գեներալները
Դատական համակարգում արդեն իսկ վայելում են կոնկրետ անձի ճաշակով և իրեն հարմարեցված բարձրագույն դատական խորհրդի ձևավորման դառը պտուղները։   Ազգային ժողովում Բարձրագույն դատական խորհրդի գիտնական անդամների և Դատավորների ընդհանուր ժողովում անցկացված վերահսկելի ընտրությունների արդյունքները չէին կարող սպասվածից լավը լինել։ 

Վճռաբեկ դատարանի նախագահի պարտականությունները կատարող Արման Մկրտումյանը ԲԴԽ-ում ներդրել է այնպիսի դատավորների, որոնք իրենց մանդատները «հանձնել են» խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանին՝ վերջինից ակնկալելով մանր-մունր հարցերի կարգավորումներ կամ դատարաններում միջնորդություններ անելու հնարավորություններ։ 

Բարձրագույն դատական խորհրդում հիմնական որոշումները պետք է կայացվեն կոլեգիալ, բայց փաստացի ընդունվում են մեկ անձի կողմից, որի սիրելի «իրավունքի ուժով» արտահայտությունը աստիճանաբար տրանսֆորմացվում և փոխարինվում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի սովորական քմահաճությունով։   Դրա ապացույցն ու վկայությունը Բարձրագույն դատական խորհրդում դատավորների ու դատարանների նախագահների հետ կազմակերպված հանդիպումներն են, ինչպես նաև դատարանների նախագահի ու դատավորի թեկնածուների վերաբերյալ կայացված որոշումներն են, որոնք երբեմն անցնում են կամայականության սահմանը։    

Դատավորների հետ «քննարկումներն» անցնում են մեկ դերասանի թատրոնի սկզբունքով՝ նախկին ռայկոմական ոճով, երբ կոմունիստական կուսակցության շարքերն ընդունվողից պահանջում էին հավաստիացում՝ կյանքը հայրենիքին և կուսակցությանը նվիրելու վերաբերյալ։ Իսկ թատրոնի ամբողջ իմաստը դատական համակարգի «ասողի» կարգավիճակի ամրապնդումն է՝ այդ համակարգի անկախության վերաբերյալ ամպագորգոռ հայտարարությունների շղարշի ներքո։   

Զուգահեռ իրականությունում Գագիկ Հարությունյանը փակում է երիտասարդների՝ Դանիել Դանիելյանի և Ռուզաննա Ազրոյանի, մուտքը դեպի դատական համակարգ։ Հայաստանի նախագահի հրամանագրով Արդարադատության ակադեմիա ընդունված և պետական միջոցների հաշվին ուսում ստացած երիտասարդները, թվում է, «իրավունքի ուժով» պետք է նշանակվեին դատավորի պաշտոնում, սակայն ԲԴԽ-ն առանց բավարար հիմնավորումներ բերելու մերժել է այդ նշանակումները։ 

Մինչդեռ, Արդարադատության ակադեմիայում ուսանած և քննությունները հանձնած ունկնդիրները ԲԴԽ-ի կողմից մեխանիկորեն դատավոր են նշանակվում։ Դատավոր չեն կարող նշանակվել հատուկ դեպքերում, եթե՝ կատարել են հանցագործություն, կամ հիվանդացել են և չեն կարող դատավոր աշխատել։ Այսպիսի պայմաններում ԲԴԽ անդամները կարող են դեմ քվեարկել:Ունկնդիրները չեն նշանակվում դատավոր։ Դանիել Դանիելյանի և Ռուզաննա Ազրոյանի դեպքում նրանց դեմ քվեարկելու հիմքեր չեն եղել, բայց այդուամենայնիվ, ԲԴԽ-ն փակ գաղտնի քվեարկությամբ դեմ է քվեարկել։ 

ԲԴԽ-ն կասկածի տակ է առել և ակադեմիայում հանձնած քննությունները, և Արդարադատության խորհրդի որոշումը, և ՀՀ նախագահի հրամանագիրը։    Գագիկ Հարությունյանի ղեկավարած կառույցը կամայանականություն է դրսևորել՝ փորձելով վերահաստատել «ասողը ես եմ» սկզբունքը, որով ԲԴԽ-ն առաջնորդվում է։ Հատկանշական է, որ Դանիել Դանիելյանը և Ռուզաննա Ազրոյան մինչ օրս չեն ստացել ԲԴԽ որոշումը կամ պարզաբանումը:։    

Դրանք հակառակ՝ ՀՀ Քաղաքացիական վերաքննիչ դատարանի նախագահի պաշտոնում Գագիկ Հարությունյանը Հայաստանի նախագահին է ներկայացրել մի անձի, որի կենսագրական տվյալները կասկածներ են հարուցում՝ արդյո՞ք Արսեն Մկրտչյանը կարող էր առհասարակ զբաղեցնել դատավորի պաշտոն, ինչ մնաց՝ դատարանի նախագահ նշանակվեր։ Կասկածելի են հատկապես Արսեն Մկրտչյանի կենսագրական տվյալների՝ ուսումնառության և բանակում ծառայության հատվածները։    

Ըստ court.am-ի՝ Արսեն Մկրտչյանը 1993 թվականի հունիս ամսից մինչև 1994 թվականի դեկտեմբեր ամիսը ծառայել է ՀՀ Զինված ուժերում։ Իսկ արդեն 1996 թվականին ավարտել է Երևանի «Գլաձոր» կառավարման համալսարանի միջազգային իրավունքի ֆակուլտետը։ Ստացվում է, որ պարոն Մկրտչյանը ընդամենը 2 տարի սովորելով Գլաձորում, կրթությունը հաստատող դիպլոմ է ստացել։ Ի դեպ, դատավորի պաշտոնում էլ առաջին անգամ նշանակվելիս տեղի են ունեցել խախտումներ, որոնց մասին գրվել է մամուլում, սակայն Վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանին այդ ժամանակ հաջողվեց ծածկել դրանք։     

Ստացվում է, որ Սահմանադրության հեղինակ հայրերը նպատակ էին դրել ոչ թե վերացնել ստվերային արդարադատության համակարգը, այլ դրա ղեկավարումը հանձնել կոնկրետ անձի։ Ի դեպ, Սահմանադրությունից հետևում է, որ Բարձրագույն դատական խորհրդի առաջին նախագահը պետք է լիներ Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների կազմից, սակայն այդ սահմանադրական «վրիպակն» էլ Ազգային ժողովում ուղղվեց Սահմանադրության մյուս հեղինակի կողմից, որը հիմա ոչ միայն սահմանադրական դատարանում Սահմանադրության ճարտարապետական վերահսկողությունն է իրականացնում, այլև Բարձրագույն դատական խորհրդի «տիրոջ» մոտ յուրայինների համար բարեխոսում է, իհարկե՝ ապահովելով նրա թիկունքը հնարավոր բողոքներից։   

Մի խոսքով՝ հին բարի ժամանակների նման․ ձեռքը ձեռք է լվանում, իսկ երկու ձեռքը երես։ Բարձրագույն դատական խորհրդում մայիսին սպասվում է Վճռաբեկ դատարանի նախագահի և պալատների նախագահների վերանշանակումների հարցով քննարկումները, որի գործընթացներն արագացվել են միայն «անհայտ» պատճառով։ Զվարճալի տեսարանի հանդիպելու հավանականությունը մեծ է, սակայն ցավալի է, որ դա կարող է հագեցած լինել ողբերգական հետևանքներով՝ առկա է արդարադատության համակարգի լիակատար ոչնչացման իրական հեռանկար։ 

Այս իրավիճակում շատ է կարևորվում հարցը, թե ումից պետք է անկախանան դատարաններն ու դատավորները։   Իրոք, որ սահմանադրական այս մանիպուլյացիաներն ու անձնավորված իրավական փոփոխությունները հիշեցնում են Իլֆի և Պետրովի բոլոր ժամանակների համար արդիական համարվող ստեղծագործության՝ «Ոսկե հորթի» մեծ կոմբինատորին և նրա ընկերախումբը իրենց հայտնի կարգախոսով՝ ինչքան շատ է ցինիզմը այնքան հետաքրքիր է։   

 Գագիկ Թովմասյան      
5565
Print
խոսքի ազատություն
Չեն կարող իմ պես մարդուն կոտրեն: Ես կարող էի 10 տարի էլ մի խցում մնալ և չկոտրվել: 25.05.2018 | խոսքի ազատություն

Չեն կարող իմ պես մարդուն կոտրեն: Ես կարող էի 10 տարի էլ մի խցում մնալ և չկոտրվել:

«Այսօրվա իմ ազատ արձակվելն առաջին հերթին կապված է Թավշյա հեղափոխության հետ: Այն ժողովրդի սրտերում է եղել, ժողովուրդն է ազատ արձակվել: Եթե այս հեղափոխությունը չլիներ, այսօր ես գրավով ազատ չէի արձակվի, դա միանշանակ: Այս մարդիկ սովորել էին, որ դատախազը պետք է բերի մեղադրանքը, դատարանն էլ

Ստվերային արդարադատության նոր գեներալները 22.05.2018 | խոսքի ազատություն

Ստվերային արդարադատության նոր գեներալները

Դատական համակարգում արդեն իսկ վայելում են կոնկրետ անձի ճաշակով և իրեն հարմարեցված բարձրագույն դատական խորհրդի ձևավորման դառը պտուղները։   Ազգային ժողովում Բարձրագույն դատական խորհրդի գիտնական անդամների և Դատավորների ընդհանուր ժողովում անցկացված վերահսկելի ընտրությունների ա

«Առողջականս լավ է, տրամադրությունս՝ հրաշալի». հացադուլի 24-րդ օրը 17.05.2018 | խոսքի ազատություն

«Առողջականս լավ է, տրամադրությունս՝ հրաշալի». հացադուլի 24-րդ օրը

«Առողջականս լավ է, տրամադրությունս՝ հրաշալի»,- այսպես նկարագրեց իրեն՝ շուրջ 24 օր հացադուլի մեջ գտնվող «Հիմադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուգասզյանը: Վերջինս նշեց, որ գտնվում է բժշկական շուրջօրյա վերահսկողության ներքո, որևէ առողջական խնդիր կամ բողոք չունի: Չուգասզյանը ներողություն

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: