լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
17.05.2018 | խոսքի ազատություն

«Առողջականս լավ է, տրամադրությունս՝ հրաշալի». հացադուլի 24-րդ օրը

«Առողջականս լավ է, տրամադրությունս՝ հրաշալի». հացադուլի 24-րդ օրը
«Առողջականս լավ է, տրամադրությունս՝ հրաշալի»,- այսպես նկարագրեց իրեն՝ շուրջ 24 օր հացադուլի մեջ գտնվող «Հիմադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուգասզյանը: Վերջինս նշեց, որ գտնվում է բժշկական շուրջօրյա վերահսկողության ներքո, որևէ առողջական խնդիր կամ բողոք չունի: Չուգասզյանը ներողություն խնդրելով հայտարարեց, որ այսօր տրամադրված չէ այլ հարցերի պատասխանելու, սակայն խոստացավ՝ առաջիկայում ասուլիսով հանդես գալ:              

Արդեն մի քանի օր է, ինչ Գարեգին Չուգասզյանը հացադուլն իրականացնում է Մատենադարանի հարակից տարածքում: Նրա վրանի մոտ փոքրիկ սեղան և աթոռներ կան դրված, որտեղ օրվա ընթացքում «ընդունում» է իրեն այցելած մարդկանց: Նրանցից քիչ հեռու շուրջօրյա հերթապահություն է իրականացնում Շտապ օգնության բրիգադը, որի բժիշկ Ավանեսով Առնոլդը Forrights-ի հետ զրույցում նշեց, որ Չուգասզյանի ինքնազգացողությունը դեռևս լավ է. «24 օր է, ինչ նա հացադուլի մեջ է գտնվում, շարունակ նստած է, երևի հենց դա էլ իրեն օգնում է: Մենք ամբողջ օրն իրար փոխարինելով հերթապահում ենք այստեղ, սակայն մինչ օրս դեռ չի եղել դեպք, երբ նա վատանա: Թե ինչքան կշարունակի կամ ինչ կլինի, մեզ հայտնի չէ»,- տեղեկացրեց բժիշկը:

Նշենք, որ Չուգասզյանը հացադուլ է հայտարարել, պահանջելով մինչև մայիսի 27-ն անհապաղ ազատ արձակել Հայաստանի բանտերում գտնվող բոլոր քաղաքական բանտարկյալներին. «Բացի վերոնշյալից, պահանջում եմ մայիսի 28-ի Հայաստանի առաջին հանրապետության անկախության հարյուրամյակի կապակցությամբ, հայտարարել այնպիսի լայն համաներում, որն ունակ լինի հաղթահարելու արատավորված արդարադատության համակարգի կողմից առաջացած սոցիալական դժգոհությունը և հիմքեր ստեղծի արդարադատության համակարգի նկատմամբ հավատի վերականգնման  համար: Ինչպես նաև ստեղծել անցումային արդարադատության հանձնաժողով, որը կզբաղվի ռեժիմի գործած հանցագործությունների,նրա դեմ պայքարի ընթացքում զոհված քաղաքացիների հետ կապված քննությունների իրավաքաղաքական լուծումների որոնմամբ»,- հայտարարել էր Չուգասզյանը:             

Հիշեցնենք, որ «Հիմադիր խորհրդարան»-ի նախագահն այս պահին ազատության մեջ է գտնվում առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի և «ԵԼՔ» խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանի երաշխավորությամբ:          

Հավելենք, որ թեև Չուգասզյանին դեռևս 2015թ. առաջադրված էր զանգվածային անկարգությունների կազմակերպման նախապատրաստության մեղադրանք, սակայն նրան սկսեցին կրկին հետապնդել 2016 թ. «Սասնա Ծռեր»-ի խմբի հայտնի գործողություններից հետո: 

 Ռոզա Վարդանյան
767
Print
խոսքի ազատություն
Հայաստանը ձևավորել է անհրաժեշտ քաղաքական կամքը 28.06.2018 | խոսքի ազատություն

Հայաստանը ձևավորել է անհրաժեշտ քաղաքական կամքը

Հայաստան - Եվրամիություն հարաբերությունները երբեք այսքան դրական ու հեռանկարային չեն եղել, ինչպես այսօր։ Սրանում իր անուրանալի ներդրումն ունի Պյոտր Սվիտալսկին, որը մեզ ներկայանում է ոչ միայն որպես Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան, այլև բարձր արժեքներ կրող ու տարածող գործիչ։ 
«Ես վստահ եմ, որ որևէ բացահայտում չի լինի». Երևանի նոր ոստիկանապետը՝ լրագրողին ապտակելու մասին 26.06.2018 | խոսքի ազատություն

«Ես վստահ եմ, որ որևէ բացահայտում չի լինի». Երևանի նոր ոստիկանապետը՝ լրագրողին ապտակելու մասին

«Ես պնդում եմ, որ Երևանի նորանշանակ ոստիկանապետ Արտակ Պողոսյանը ոչ միայն իմ հանդեպ բռնություն է գործադրել, այլև վերահսկել է հանցագործությունների մի ամբողջ փաթեթ, որը տեղի է ունեցել Կենտրոնի ոստիկանությունում, երբ նա Կենտրոնի ոստիկանապետն էր»,- այսօր Forrights.am-ի հետ զրույցում ասաց 

Լրագրողի աշխատանքը խոչընդոտելու մեջ մեղադրվող ոստիկանապետի լիազորությունները կասեցվել են 20.06.2018 | խոսքի ազատություն

Լրագրողի աշխատանքը խոչընդոտելու մեջ մեղադրվող ոստիկանապետի լիազորությունները կասեցվել են

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանի նկատմամբ մեկ տարվա ընթացքում տեղի է ունեցել երեք բռնության դեպք, որոնց ժամանակ խոչընդոտվել է նրա մասնագիտական գործունեությունը և այդ դեպքերից երեքով էլ նա ճանաչվել է որպես տուժող: 
լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: