լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
17.05.2018 | խոսքի ազատություն

Հայ ժողովուրդը պետք է կարողանա պաշտպանել սեփական նվաճումները

Հայ ժողովուրդը պետք է կարողանա պաշտպանել սեփական նվաճումները
Քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի կոչը Վարդաշեն ՔԿՀ-ից․ «Չնայած նրան, որ ես և Նիկոլ Փաշինյանն ունենք գաղափարական և մոտեցումային տարբերություններ կապված Հայաստանի արտաքին ուղղվածության հետ, այնուամենայնիվ, հարկ եմ համարում՝ չհավակնելով դիմել ողջ ժողովրդին, դիմել իմ բոլոր համախոհներին և բոլորին, ովքեր կցանկանան լսել իմ խոսքը։ Հարգելի՛ քաղաքացիներ, դիմում եմ ձե՛զ, բոլորի՛դ, ձեզանից յուրաքանչյուրի՛ն։ Դադարեցնե՛լ անհնազանդության բոլոր այն միջոցառումները, որոնք սպառնում են երկրի ներքին կայունությանը։  

Բոլորիս համար ակնհայտ է, որ մեր երկրում կուտակված են բազմաթիվ չլուծված խնդիրներ , որի հետևանքով էլ տեղի ունեցավ և հաղթանակեց համաժողովրդական շարժումը։  

Խնդրում եմ 2-3 ամիս ժամանակ տրամադրել Նիկոլ Փաշինյանին և նոր կառավարությանը, որպեսզի նրանք հնարավորություն ունենան կուտակված խնդիրների լուծման քայլերը տեսանելի դարձնել ժողովրդին։ 

Կուզեի նաև զգուշացնել երկրի ճակատագրով մտահոգ քաղաքացիներին։ Երկրի ներքին անկայունությունից ցանկանալու է օգտվել ոչ միայն ՀՀ արտաքին թշնամին, այլև Հայաստանի ոխերիմ դաշնակիցը։

Պարզաբանեմ միտքս․  

Երբ, որևէ հետխորհրդային երկրում տեղի է ունենում այսպես կոչված «հակառուսական» հեղափոխություն, Ռուսական կայսրությունը տվյալ երկրին և ժողովրդին հայտարարում է իր թշնամին և պայքար սկսում դրա դեմ։ Իսկ եթե հեղափոխությունը չի կրում այսես կոչված «հակառուսական» բնույթ (ինչպես մեր հայկական թավշյա հեղափոխությունը), սակայն վայելում է համաժողովրդական մեծ վստահություն և սեր, այնուամենայնիվ, նույն Ռուսաստանը միևնույն է այդ ուժերին չհամարելով թշնամի, չի էլ ցանկանում համարել բարեկամ և դաշնակից՝ ձգտելով այդ առաջնորդներին դարձնել խամաճիկ։  

Որևէ առաջնորդի իր կամակատարը դարձելու համար դիմում է ամենանենգ դավերի՝ սեպ խրելով համաժողովրդական սեր վայելող առաջնորդի և ժողովրդի միջև․ այդպիսով առաջնորդին զրկելով համաժողովրդական հենարանից։ 

 Որքան էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ զարգանալու են հայ-ռուսական հարաբերությունները, միևնույն է, Կրեմլը փորձելու է հարկադրական երկընտրնաքի առջև կանգնեցնել Նիկոլ Փաշինյանին՝ ստիպելով նրան կա՛մ ոստիկանական միջոցներով պաշտպանել ներքին կայունությունը, կորցնելով հեղինակությունը սեփական ժողովրդի մոտ, կա՛մ դիմել հրաժարականի։ Երկու տարբերակն էլ ձեռնտու է Կրեմլին։ Այս տարբերակներից ոչ մեկը ոչ միայն ձեռնտու չէ Հայաստանին, այլև դա կլինի ամենարագ ճանապարհը Հայստանի կործանման։ Հայ ժողովուրդը պետք է կարողանա պաշտպանել սեփական նվաճումները։ Սա է գլխավորը այսօր»։ 

 Շանթ Հարությունյան, Վարդաշեն ՔԿՀ․ 17 Մայիսի 2018թ
626
Print
խոսքի ազատություն
«Ես վստահ եմ, որ որևէ բացահայտում չի լինի». Երևանի նոր ոստիկանապետը՝ լրագրողին ապտակելու մասին 26.06.2018 | խոսքի ազատություն

«Ես վստահ եմ, որ որևէ բացահայտում չի լինի». Երևանի նոր ոստիկանապետը՝ լրագրողին ապտակելու մասին

«Ես պնդում եմ, որ Երևանի նորանշանակ ոստիկանապետ Արտակ Պողոսյանը ոչ միայն իմ հանդեպ բռնություն է գործադրել, այլև վերահսկել է հանցագործությունների մի ամբողջ փաթեթ, որը տեղի է ունեցել Կենտրոնի ոստիկանությունում, երբ նա Կենտրոնի ոստիկանապետն էր»,- այսօր Forrights.am-ի հետ զրույցում ասաց 

Լրագրողի աշխատանքը խոչընդոտելու մեջ մեղադրվող ոստիկանապետի լիազորությունները կասեցվել են 20.06.2018 | խոսքի ազատություն

Լրագրողի աշխատանքը խոչընդոտելու մեջ մեղադրվող ոստիկանապետի լիազորությունները կասեցվել են

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանի նկատմամբ մեկ տարվա ընթացքում տեղի է ունեցել երեք բռնության դեպք, որոնց ժամանակ խոչընդոտվել է նրա մասնագիտական գործունեությունը և այդ դեպքերից երեքով էլ նա ճանաչվել է որպես տուժող: 
Սասնա Ծռերի հայտարարությունը. Զինված պայքարի էջը փակելու և կառավարությանն աջակցելու մասին 6.06.2018 | խոսքի ազատություն

Սասնա Ծռերի հայտարարությունը. Զինված պայքարի էջը փակելու և կառավարությանն աջակցելու մասին

Սասնա Ծռերի զինված ապստամբության թիրախը ազգադավ և հանցավոր ռեժիմն էր։ Զինված ապստամբությունը թեև վերջնական արդյունքի չհասավ, սակայն կտրեց ռեժիմի կյանքի թելը, սպառեց նրա փամփուշտները, ինչպես նաև վիժեցրեց Արցախը, իսկ հետագայում՝ նաև մեր ինքնիշխանությունն օտարին հանձնելու ծրագիրը։
լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: